Գլենդէյլի Համայնքային Ծառայութիւնների եւ Զբօսայգիների Վարիչ է Նշանակուել՝ Օննիկ Պուլանիքեանը
By 09/29/2016 12:24:00
Գլենդէյլի քաղաքային իշխանութիւնները քաղաքի համայնքային ծառայութիւնների եւ զբօսավայրերի վարիչ են նշանակել Օննիկ Պուլանիքեանին, որ Յունիսից ի վեր արդէն կատարում էր այդ պաշտօնը: Նա մի շարք այլ պաշտօններ է ստանձնած եղել 2003ից ի վեր, Գլենդէյլի եւ Լոս Անջելըսի քաղաքապետարանների մէջ։
Օննիկ Պուլանիքեանե Քալիֆորնիայի Նահանգային Համալսարանի Նորթրիճի մասնաճիւղի շրջանաւարտ է եւ մագիստրոսի վկայականի է արժանացել հանրային վարչութեան ճիւղին մէջ։
Ձեր մեկնաբանութիւնը