Home | Քաղաքի Լրաբեր | Հետիոտների անվտանգութեան մասին նոր տեսանիւթ քաղաքապետ Սինանեանի հետ

Հետիոտների անվտանգութեան մասին նոր տեսանիւթ քաղաքապետ Սինանեանի հետ

By
Հետիոտների անվտանգութեան մասին նոր տեսանիւթ քաղաքապետ Սինանեանի հետ

Անյապաղ թողարկման համար Մայիսի 6, 2014 Մամլոյ հարցերով պատասխանատու․ Թոմաս Ռ․ Լորենց (Thomas R. Lorenz) Հանրային տեղեկատուութեան հարցերով մասնագէտ 818-548-4844 (աշխ․) 818-535-1958 (բջջ․) tlorenz@glendaleca.gov Թամար Հաջիմանուկեան (Tamar Hadjimanoukian) Համայնքի հետ յարաբերութիւնների հարցերով օգնական thadjimanoukian@glendaleca.gov


Հետիոտների անվտանգութեան մասին նոր տեսանիւթ քաղաքապետ Սինանեանի հետ

Հետիոտների հետ աւտոմեքենաների բախման վիճակագրութիւնը Գլենդեյլ քաղաքում շարունակում է մնալ անընդունելիօրէն բարձր: Տարեց տարի, մահացու վրաերթերի զոհ հիմնականում դառնում է Գլենդեյլի տարեց հետիոտն բնակչութիւնը: Արագութեան գերազանցումը, վարորդի ուշադրութեան շեղումն ու հետիոտների կողմից երթեւեկութեան բանուկ մասի անկանոն անցումը լուրջ խնդիրներ են, որոնք վտանգ են ներկայացնում մեր քաղաքի թե՛ վարորդների, եւ թե՛ հետիոտների համար: Գլենդեյլի Քաղաքային խորհրդի յստակ հրահանգով, անվտանգ երթեւեկութիւնը շարունակում է մնալ ոստիկանական վարչութեան կարեւոր առաջնահերթութիւնների ցանկում: Օրէնքի գործադրումը, սակայն, միայնակ չի կարող յաղթահարել անպատասխանատու վարորդի եւ փողոցն անկանոն հատող հետիոտնի պրոբլեմը: «հետիոտների եւ աւտոմեքենաների կանխելի բախումների թիւը նուազեցնելու հարցում որեւէ շօշափելի եւ տեւական արդիւնքի հասնելու համար անհրաժեշտ է, որ վարորդական եւ հետիոտնային վարքագիծ փոխելու հարցում լինի ողջ համայնքի աջակցութիւնն ու օժանդակութիւնը: Անվտանգ երթեւեկութիւնը համայնքային պատասխանատուութեան խնդիր է, եւ միասին աշխատելով է, որ կարող ենք նուազեցնել վթարների թիւն ու ապահովել աւելի անվտանգ երթեւեկութիւնէ, ասում է ոստիկանապետ Ռոբ Կաստրոն (Rob Castro):

Այս կարեւորագոյն պատգամը համայնքային գործընկերութիւնների միջոցով հանրութեանը ներկայացնելու նպատակով, քաղաքապետ Զարեհ Սինանեանը հանրային ծառայութեան յայտարարութիւն է թողարկել, որի խնդիրն է` ընտանիքի իւրաքանչիւր անդամի բացատրել փողոցն անկանոն հատելու վտանգները: Ստորեւ ներկայացւում է նրա պատգամը` անգլերեն, հայերեն, ինչպէս նաեւ երրորդ` կիսաւարտ տարբերակով, որը հրաւիրում է համայնքային մեր գործընկերներին տեսանիւթի վերջում աւելացնել իրենց պատգամը:

Senior Pedestrian Safety PSA – English
Senior Pedestrian Safety PSA – Armenian
Senior Pedestrian Safety PSA – No Ending

Խրախուսում ենք բոլորին` օգտագործել այս նիւթերն իրենց բացատրական աշխատանքում: Խնդրում ենք տարածել դրանք Twitter-ով, Facebook-ով, կամ յղումը դնել ձեր լրագրում, եւ օգնել Գլենդեյլը դարձնել աւելի ապահով: Ստորեւ յաւելեալ յղումներ են Գլենդեյլի կրթութեան, իրաւապահ եւ ինժեներական ծրագրերին:

Education: Multi-Lingual Public Service Announcements
Education: Driven2Distraction & Look2Live Campaigns
Enforcement: Traffic Citations
Engineering: Glendale Safe & Healthy Streets [PDF]

###

Գլենդեյլը, որը յայտնի է իբրեւ «ոսկեղենիկ քաղաքէ (“Jewel City”), Լոս Անջելես քաունթիի ամենամեծ քաղաքներից է: Իր աւելի քան 190,000 բնակչութեամբ, Գլենդեյլը ծաղկուն կոսմոպոլիտ քաղաք է` հարուստ պատմութեամբ, մշակութային բազմազանութեամբ ու անսահմանափակ հնարաւորութիւններով: Այստեղ կայ նաեւ կենսունակ գործարար համայնք, ներառեալ առողջապահութեան, ժամանցի, արտադրութեան, մանրածախ վաճառքի եւ բանկային ոլորտների խոշոր ընկերութիւններ:
 
Գրանցուէք, ստանալու համար մեր ամսական լրագիրը` Glendale City Connection-ը, որը Ձեզ օգնի տեղեկացուած մնալ Գլենդեյլի նորութիւններից ու իրադարձութիւններից, իսկ Գլենդեյլի ողջ անցուդարձի համար ստուգէք MyGlendale-ը Twitter-ում:
 

Subscribe to comments feed Մեկնաբանութիւններ (17 posted)

avatar
Hublot replica watches 05/10/2014 22:28:05
Rub a section of accustomed affair over the zipper's teeth to accumulate them alive smoothly.
avatar
192.168.0.1 07/08/2017 12:03:11
Thanks for your time and to deal with that population
avatar
192.168.0.1 07/08/2017 12:02:27
Գրանցուէք, ստանալու համար մեր ամսական լրագիրը` Glendale City Connection-ը, որը Ձեզ օգնի տեղեկացուած մնալ Գլենդեյլի նորութիւններից ու իրադարձութիւններից, իսկ Գլենդեյլի ողջ անցուդարձի համար ստուգէք MyGlendale-ը Twitter-ում:
avatar
cartier replica 05/20/2014 21:13:46
Imitation different watches as a rule have supplemental white markings to the rear end scenarios which have been never on the primary models.
avatar
chanel replica 05/29/2014 16:02:04
Fendi can be renowned due to the amazing luggage, which often can make it your ever before modifying development along with very last for the prolonged while.
avatar
hermes replica 06/01/2014 21:01:58
Thanks for your time and to deal with that population , I start the education of it really .
avatar
dior replica 06/01/2014 21:02:18
You if you want to get an indefinite should be the web site of my appointment to you .
avatar
victoria secret uk 08/05/2014 15:16:12
You if you want to get an indefinite should be the web site of my appointment to you .
avatar
victoria secret uk 08/05/2014 15:20:26
The post is written in very a good manner and it entails much useful information for me. I am happy to find your distinguished way of writing the post.
avatar
victoria secret uk 08/05/2014 15:22:23
You if you want to get an indefinite should be the web site of my appointment to you .
avatar
maillot de bain pas cher 08/05/2014 15:29:17
This has come quite handy. I have been trying to increase comments on my site to get some search engine love.
avatar
michael kors outlet 08/17/2014 18:56:49
Can occur! Try your best for more information regarding it.
1 2 next Գումար: 15 | Ցուցադրում: 1 - 10

Ձեր մեկնաբանութիւնը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրել նկարում նշուածները

Captcha
  • Ուղարկել ընկերոջ Ուղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

5.00