էլեկտրականութեան սակագների աճի նախագիծը և մեր ձայնը
Երեքշաբթի, Օգոստոս 6, 2013 Երեկոյեան ժամը 6-ին
Գլենդէյլի Քաղաքապետարան, Երկրորդ Յարկ
613 East Broadway, Glendale
Գլենդէյլի Քաղաքային Խորհուրդը Երեքշաբթի, Օգոստոս 6-ին քննարկելու է էլեկտրականութեան սակագների աճի նախագիծը, որով Էլեկտրականութեան վճարները առաջիկայ 3 տարիների ընթացքում 24 տոկոս աճ են ունենալու:
Գլենդէյլի Քաղաքային Խորհրդի Երեքշաբթի, Օգոստոս 6-ինիստը լաւագոյն առիթն է ձեր համար, որպէսզի ձեր կարծիքը լսելի դարձնէք առաջարկուող բարձրացման կապակցութեամբ:
Համաձայն Գլենդէյլի Հայ Դատի Յանձնախմբի կազմած վիճակագրութեան, բնակչութեան եւ ձեռնարկութիւնների աւելի քան 80 տոկոսը դէմ են այս բարձրացմանը:
Գլենդէյլի Հայ Դատի յանձնախմբի կարծիքով Գլենդէյլի Ջրի և Էլեկտրականութեան Բաժանմունքի վերանորոգումների և արդիականացման համար անհրաժեշտ գումարները կարելի է իրականացնել աւելի ցածր տոկոսադրույքով գները բարձրացնելով:
Պատճառաբանութիւնները բաւարար չեն, իսկ առաջարկուած սակագները չափազանց բարձր են: Գլենդէյլի Քաղաքային Խորհուրդը պէտք է լսէ ՁԵԶ, Երեքշաբթի, Օգոստոս 6-Ին.
Խնդրում ենք ներկայ գտնուէք հանդիպմանը և ձեր շրջապատին ևս հրաւիրէք, որ միանան ձեզ:
Տեղեկութիւնների համար զանգահարել Գլենդէյլի Հայ Դատի Գրասենեակ հետևեալ հեռախօսահամարով`818.243.3444
Ինքնաշարժերի համար ազատ է քաղաքապետարանի կանգառը:
organization website.
Ձեր մեկնաբանութիւնը