Home | Ներհամայնքային | Սեդա Խոճայեանը՝ Գլենդէյլի Կարնանց Կարգավիճակի Յանձնաժողովի Անդամ

Սեդա Խոճայեանը՝ Գլենդէյլի Կարնանց Կարգավիճակի Յանձնաժողովի Անդամ

By
Սեդա Խոճայեանը՝ Գլենդէյլի Կարնանց Կարգավիճակի Յանձնաժողովի Անդամ

Յունիս 25-ին Գլենդէյլի Քաղաքային խորհուրդը Սեդա Խոճայեանին նշանակել է Կարնանց Կարգավիճակի Յանձնաժողովի (Glendale Commission on the Status of Women) անդամ:

Սեդա Խոճայեանը Գլենդէյլի ՀՕՄի Սիփան Միութեան անդամուհիներից է: Նուիրուած ՀՕՄուհի լինելով միաժամանակ Սեդա Խոճայեանը օրինակելի մայր է և քոյր, և հայ կնոջ օրինակելի տիպար է: Սեդան իր համակարգչային ծրագրաւորողի մասնագիտական փորձը և տնտեսագիտական ու վարչագիտական  ուսումը օգտագործում է  հանգանակային ծրագրաւորումների, դրամաշնորհների նախագծերի գրաւոր դիմումների և նմանատիպ միջոցառումների համար: Նա օգնում է  հայկական կազմակերպութիւններին՝ ապահովելով ֆինանսական միջոցներ տարբեր բարեգործական, կրթական և սոցիալական ծրագրերի իրագործման համար թէ կազմակերպութիւնների և թէ նրանց ճամբով սոցիալապէս անապահով եւ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար:

Սեդա Խոճայեանը Միացեալ Նահանգներ է տեղափոխուել Իրաքից 1976-ին:

Երկու շրջան եղել է ՀՕՄի Արեւմտեան Ամերիկայի Շրջանային Վարչութեան անդամ իբրև փոխնախագահ, գանձապահ եւ խորհրդատու: Աշխատել է նաև տարածաշրջանային Յանձնախմբի մէջ, իսկ երեք շրջան ևս ընտրուել է ՀՕՄի Գլենդէյլի Սիփան Մասնաճիւղի վարչութեան մէջ որպէս նախագահ, փոխնախագահ, գանձապահ եւ խորհրդատու անդամ:

Սեդան կամրջում է տարբեր ճաշակներն ու անհատները: Կարող է ի մի բերել մեր բազմատարր համայնքի բոլոր ուժերը՝ յանուն բարի և ընդհանուր նպատակի իրագործմանը: Նա հովանաւորողներ է գտնում ոչ միայն համայնքի անդամներից այլ նաև խոշոր ընկերութիւններից ու դրամատներից: Երկար տարիներ մասնակցել եւ ղեկավարել  է կազմակերպական և հանգանակային միջոցառումներ՝ ՀՕՄ-ի, Շամլեան Վարժարանի, Հայ Մշակութային Հիմնարկութեան Գլենդէյլի Գարամանուկեան Երիտասարդական կենտրոնի, ՀՄԸՄ-ի Արարատ Մասնաճիւղի, Նաւասարդեան Խաղերի և փառատօնի, Ասպարէզ-Հորիզոնի, Հայ Դատի Յանձնախմբի, Գլենդելի YMCA-ի, Ընտանեկան բռնութեանց իրազեկման յանձնաժողովի, Գլենդեյլի Միասնութեան Փառատօնի, Կանանց Կարգավիճակի  Յանձնաժողովի, Կեանքի Արշաւի և այլ հասարակական կազմակերպութիւնների համար:

2008 թուին պարգեւատրուել է Գլենդէյլի Գոհարների շարքին Կնոջ Քաջութեան շքանշանով Գլենդելի Կանանց Կարգավիճակի Յանձնաժողովի կողմից:

Որպէս մայր եւ վերջերս մեծ մայր կամաւոր աշխատանքի հանդէպ տածած իր  սէրը փոխանցել է իր ընտանիքի անդամներին և իր հարազատներին և իր ընդլայնուած ընտանիքի հետ միասին նպաստում է քաղաքի բնակիչների բարօրութեանը:

Սեդայ Խոճայեանն ամուսնացած է Շիրակ Խոճայեանի հետ, որը ֆիլմ արտադրող, խմբագիր եւ կինոյի լուսանկարիչ է: Նրանք ունեն երկու որդի և մէկ թոռնուհի Լիլիան անունով:

 

Subscribe to comments feed Մեկնաբանութիւններ (8 posted)

avatar
That completely unsoiled products in addition to uncomplicated femininity of these layouts makes these folks together accessible additional helpful with regard to daily work with as well as moving out at night.
avatar
All of our professionals at kretchmer dentistry offer the best good-looking expertise as well as most up to date different types of accompaniments with women’s plus men’s rolex fake different watches with companies by using global term plus ambitious truly worth.
avatar
www.lotparty.com/about.html 08/17/2014 02:16:42
www.lotparty.com/about.html
cheap replica watches
rolex replica
hublot
avatar
replica handbags 06/07/2015 15:47:10
Very good stuff with good ideas and concepts, lots of great information and inspiration, both of which we all need.
avatar
Margaretta 06/21/2016 18:37:53
1dd3Pour la bonne copine, on ne s’est toujours pas vu en vrai.Par contre, à part deux qui ont eu une critique ⪅o;&nbsqusympa », on a ignoré mes critiques. Enfin bon ça prouve que c’était un massacre et que c’est peut-être moi qui était à côté de la plaque.
avatar
Latisha 06/21/2016 19:03:00
Thanks John! That really means a lot. I feel that was sometimes, but we need to realize GOD is BIGGER than anything we can come into contact with. Stay focused bro! Wer#2817;&e in this together.
avatar
Tips mengobati sinusitis 08/03/2017 13:47:00
thank you
avatar
Tips mengobati sinusitis 08/03/2017 13:47:32
good job
Գումար: 8 | Ցուցադրում: 1 - 8

Ձեր մեկնաբանութիւնը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրել նկարում նշուածները

Captcha
  • Ուղարկել ընկերոջ Ուղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0