Home | Ներհամայնքային | Գլենդէյլի հանրային գրադարանի հայկական բաժինը՝

Գլենդէյլի հանրային գրադարանի հայկական բաժինը՝

By
Գլենդէյլի հանրային գրադարանի հայկական բաժինը՝

Գլենդէյլի հանրային գրադարանի հայկական բաժինը՝ հայ համայնքի ուշադրութեան արժանի


Կազմեց՝ Էրւին Եաղուբեանը
Այսօր Գլենդէյլի Հանրային գրադարանի զանազան մասնաճիւղերը՝ իրենց հայկական գրքերի հարուստ արխիւով իրենց տեղն են գտել համայնքի հայ ընթերցող խաւի մօտ: Այդ իմաստով կարեւոր նշանակութիւն ունի կենտրոնական գրադարանը ¥Հարուարդ պողոտայում¤, որտեղ առանձին բաժնում այցելուներին է տրամադրուել եօթ հազար հայկական գրքեր: Գրադարանի հայկական բաժանմունքում պահպանւում են հայոց գրականութեան, լեզուաբանութեան, հասարակագիտութեան, աշխարհագրութեան, պատմութեան եւ արւեստին առնչուող զանազան հայերէն ու անգլերէն,  կենսագրական աշխատութիւններ ու հետազօտական արժէք ունեցող գրքեր, դրանց շարքում՝ բառարաններ եւ հանրագիտարաններ: Կենտրոնական գրադարանը եզակի է նաեւ ցեղասպանութեան յատկացուած հարուստ հաւաքածուով, ուր ներկայացուած  620 գրքերից՝ շուրջ 150-ը Հայոց Ցեղասպանութեան են նուրուած:
Գլենդէյլի հանրային գրադարանում հայկական գրքերի ու հայերէնի հետ կապուած աշխատանքների պատասխանատու՝ Էլիզաբէթ Գրիգորեանը իր տարիներ գործունէութեամբ նշանակալի դեր է կատարել հայկական բաժանմունքի պահպաանման ու հարստացման ընթացքում: Գրադարանի վարչական կազմը միշտ նեցուկ է կանգնել սոյն բաժնի զարգացման գործին ու շարունակ երաշխաւորել է քաղաքի հայ համայնքին նպաստող ձեռնարկները, ինչը հաստատում է նաեւ Էլիզաբէթ Գրիգորեանը: Այսօր Քաղաքապետարանից Կենտրոնական գրադարնին յատկացուող տարեկան բիւջէում՝ նկատի է առնւում հայկական բաժինը: Նշանակուած գումարը յատկացւում է նոր գրքեր գնելու եւ ներկայ արխիւը պահպանելու գործին: Ըստ Էլիզաբէթին՝ գրադարանի առաքելութեան սկզբունքներից է՝ ծառայել քաղաքի բնակչութեան բոլորխաւերին, մանաւանդ երբ նրանք նշանակալի տոկոս են կազմում:
Սակայն՝ հայկական բաժնի պահպանման ու զարգացման հարցում հիմնական գործը մնում է հայ ընթերցողին: Էլիզաբէթ Գրիգորեանի համաձայն՝ այցելուների աշխոյժ մասնակցութեամբ է հնարաւոր դառնում՝ շարունակականութեան մէջ տեսնել հայկական բաժնի զարգացումը: Այդ իմաստով այցելուների թիւը եւ փոխառած գրքերի քանակը որոշակի դեր է կատարում գրադարանի ընդհանուր ուղեգծի մշակման ու գործադրման հարցում: Հայ ընթերցողը յաճախ չէ, որ այցելում է գրադարան՝ հայկական արխիւը ուսումնասիրելու կամ ընթերցելու նպատակով: Պէտք է նշել, որ հայկական բաժնի՝ ի մասնաւորի ցեղասպանութեան հաւաքածոյի այցելուների քանակը առաւելագոյնին է հասնում մարտ եւ ապրիլ ամիսներին ¥Հայոց Ցեղասպանութեան յիշատակման օրերին զուգահեռ¤, իսկ՝ նրանից յետոյ զգալիօրէն պակսում է:
     Հայ ընթերցողի դերը չի կարելի սահմանել միայն գրադարանի հայկական առկայ արխիւի օգտագործման հարցում: Այս կապակցութեամբ կարեւոր նշանակութիւն ունի նաեւ միջգրադարանային փոխառութեան գործօնը: Այն պարագայում, երբ գրադարանի արխիւում պակասում են ինչոր աղբիւրներ, որոնք որոնելի են Գլենդէյլի կամ այլ քաղաքների միւս գրադարաններում՝ այցելուն կարող է պահանջել միջգրադարանային փոխառութեան կամ ILL ¥Interlibrary loan¤ ծառայութիւնը:  ILL-ի շնորհիւ գրադարաններին հնարաւոր է դառնում փոխ առնել միմեանց գրքերը: Երբ գրադարանում պակասող որեւէ գիրք ILL-ով շարունակ փոխառւում է, այդ նշանակում է, որ ընթերցողի կողմից դրան լուրջ պահանջ կայ: Արդիւնքում հարկաւոր է դառնում՝ գնել ու արխիւում ներկայացնել պահանջուող գիրքը:
     Արխիւի պակասը լրացնելու պահանջով՝ նաեւ այցելուն կարող է գրաւոր առաջադրանք ներկայացնել՝ յատուկ թերթիկներում նշանակելով պակասող աղբիւրների խորագիրը: Նոյն առաջադրանքով կարելի է գրադարանապետին տեղեակ պահել վերջերս հրատարակուած հատորներից:
Նշանակալից դեր է կատարում նաեւ զանազան անձանց եւ կազմակերպութիւնների կողմից կատարուած գրքերի գերապատւութիւնը, նամանաւանդ այն պարագայում, երբ նուիրւում են հնատիպ հատորներ կամ այլեւս չվերահրատարակուած գրքեր: Այս ուղղութեամբ Էլիզաբէթ Գրիգորեանը գնահատանքով է յիշում այն հայ հեղինակներին, որոնք իրենց գրչին պատկանող ստեղծագործութիւններից արժէքաւոր օրինակներ են նուիրում գրադարանին: Սակայն գրքի նուիրատուութեան գաղափարը արմատական չի դարձել հայերիս մէջ: Փաստը մնում է փաստ, որ այսպէս ճանաչուած՝ second hand գրախանութներում յաճախ կարելի է հանդիպել թանկարժէք հայկական գրքերի, որոնք հայ ընտանիքների կողմից չնչին գնով վաճառքի են յանձնուել: Էլիզաբէթ Գրիգորեանը այն անձանց, որոնք այլեւս հնարաւորութիւն կամ մտադրութիւն չունեն իրենց անձնական գրադարանը պահպանելու, առաջարկում է արխիւը նուիրել հանրային գրադարանին: Նա յիշեցնում է, որ գրադարանի համար արժէքաւոր են ամէն որակի հատորներ՝ անկախ նրանից, որ դրանք լինեն անմխիթար վիճակում, պակասէն ինչոր էջեր, կամ կազմը անհամապատասխան վիճակում լինի: Գրադարանը ունի նման հատորների նորոգման միջոց:
Էլիզաբէթ Գրիգորեանը հաւաստիացնում է, որ նուիրուած որեւէ հատոր անպայման տեղ է գտնելու գրադարանի շարքերում, սակայն յիշեցնում է, որ դրա համար ժամանակ է հարկաւոր, քանի որ ցուցակագրման աշխատանքը բաւականին երկար ընթացք է պահանջում: Նաեւ պէտք է նկատի առնել գրադարանի ընդհանուր քաղաքականութիւնը գրքերի ցուցակագրման հարցում, որի համաձայն՝ առաջնակարգ հերթում են գնած գրքերը, ոչ թէ նուիրուած հատորները: Ուստի անհաւանական չէ, եթէ նուիրատուութիւնից քանի ամիսներ յետոյ յաջողել տեսնել գրքերը գրադարանում: Նա աւելացնում է, որ նուիրատուները գրքեր նուիրելու համար նախապէս համադրեն գրադարանի հայկական բաժնի պատասխանատուի հետ, որը իրենց կուղեկցի պատկան պատասխանատուներին: Նոյնը առաջարկւում է, այն անձանց, որոնք կամենում են նիւթականով օժանդակել հայկական բաժնին:  
Չպէտք է մոռանալ հայկական կազմակերպութիւնների ու միութիւնների դերը, որոնք իրենց աշխոյժ եւ եռանդուն մասնակցութեամբ օգտակար կարող են հանդիսանալ քաղաքի գրադարանների հայկական բաժնի զարգացման գործընթացում: Էլիզաբէթ Գրիգորեանը դրական է համարում նաեւ մամուլի եւ հեռուստատեսութեան դերը՝ գրադարանավարի խնդիրները արծարծելու գործում:

Subscribe to comments feed Մեկնաբանութիւններ (31 posted)

avatar
chanel replica 02/24/2014 17:56:05
Great! Thanks for your documents, its been very helpful. Thanks again for sharing your information.
avatar
The globe is changing fast. people are also becoming altered.day by day time we are becoming more dependant on degital system.you make me think of this really.You have a great way of sharing your thoughts.
avatar
This can be really a brilliant post, many gratitude for telling Excellent luck I found out concerning this specific website.
avatar
I really enjoy simply looking at all of your weblogs. Simply wanted to inform you which you have people like me who appreciate your work. Certainly a great article. The information you have provided is actually very useful.
avatar
breitling replica 02/24/2014 17:56:32
Rolex,Breitling and other companies use platinum for producing their limited edition watch series.Replica watches are an ideal solution for the watch lover who does not have the disposable income to spend on designer and luxury original watches.
avatar
breitling replica watches 05/09/2014 21:40:39
High of most of the electronic is constructed out of your old watches and additionally palladium
Reply Thumbs Up Thumbs Down
-1
Report as inappropriate
avatar
breitling replica watches 05/09/2014 21:40:58
High of most of the electronic is constructed out of your old watches and additionally palladium
avatar
breitling replica watches 06/12/2014 15:10:20
Evaluations really are a must as soon as you have to purchase this type of very listed item since the standard Switzerland military view.
avatar
fake rolex uk 06/12/2014 15:10:50
The actual CARTIER (Worldwide Watchmaking Organization) look at is generally a world-famous, top-of-the-line superb look at that is recognized because of its higher cost as well as spectacular seem associated with reputation.
avatar
Gatsy 08/19/2014 21:19:10
I really coun'ldt ask for more from this article.
avatar
cheap pittsburgh penguins 10/15/2014 20:19:22
acceptable abstraction is to use companies that all they do is advertise exhaustion accompanying supplies. There are even companies who don't advertise annihilation but exhaustion bags.
avatar
Idealjackets.com 02/03/2015 17:39:00
who will come with them to the appropriate accuse and similarly obtainable to those who are pleasant to financially hold up the subdivision.
avatar
Who requirement no intelligence or possibility of maintaining their separate public library, documentation thrilled to contribution the public lend library. He incentives that the public library for valued supremacy in all capacities, whether it be in reduced disorder, pacemen for about sides, or composition of insufficient contagion. The public cluster needs a comparable capacities payment tool.
1 2 3 next Գումար: 28 | Ցուցադրում: 1 - 10

Ձեր մեկնաբանութիւնը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրել նկարում նշուածները

Captcha
  • Ուղարկել ընկերոջ Ուղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

4.00