Home | Քաղաքի Լրաբեր | Միջոցառում՝ նուիրուած Գլենդէյլի Ոստիկանութեան K9-ի շուներին

Միջոցառում՝ նուիրուած Գլենդէյլի Ոստիկանութեան K9-ի շուներին

By
Միջոցառում՝ նուիրուած Գլենդէյլի Ոստիկանութեան K9-ի շուներին

Էրուին Եաղուբեան


Հոկտեմբերեան մի գեղեցիկ Շաբաթ օր Գլենդէյլի Վերդուգօ Զբօսայգում տեղի ունեցաւ «Գլենդէյլի K-9-ները զբօսայգում» ¥Glendale K-9s in the Park¤ երկրորդ տարեկան միջոցառումը: Սոյն ձեռնարկը, մի շարք այլ դրամահաւաք միջոցառումների հետ միասին, կազմակերպուել էր՝ նիւթական աղբիւրներ հայթայթելու Գլենդէյլի Ոստիկանութեան K-9 բաժնի համար, որի գործունէութեան շարունակականութիւնը կախում ունի համայնքից եկած նուիրատուութիւնից: Գոյացած գումարի մի մասը նախատեսւում է յատկացնել տարիք առած ներկայ շուներին փոխարինելու նորերի հետ: Հաշուի առնելով, որ ամէն մէկ շան գնելու եւ նրան մարզելու  ծախսը 25,000 դոլար է, սոյն նպատակը իրագործելու համար պահանջւում է շուրջ հարիւր հազար: Յիշեալ ծրագիրը իրականացուելու է յաջորդ երկու-երեք տարիներում:
Ներկայիս ստորաբաժինը ունի չորս Ջերման Շեփըրդ խուզարկու շներ, որոնք մարզած են հսկողական շրջագայութիւն կատարելու ¥patrol¤,  կասկածեալներին հետախուզելու, անհետ կորած անձանց փնտռելու եւ թմրանիւթեր ու պայթուցիկ նիւթեր բացայայտելու գործում:
Սոյն միջոցառումը կազմակերպուել էր Գլենդէյլի Քաղաքապետարանի Գործավարի Գրասենեակի, Գլենդէյլի Ոստիկանութեան Հիմնադրամի, K-9 ստորաբաժնի եւ Զբօսայգիների ու Համայնքային Ծառայութիւնների բաժանմունքների նախաձեռնութեամբ: Ծրագիրը հովանաւորում էին զանազան ընկերութիւններ ու հաստատութիւններ: Հովանաւորների եւ մանրավաճառների մասնակցութիւնը կարեւոր դեր էր խաղում հասարակութեան ներգրաւելու եւ K-9 ստորաբաժնի ֆինանսաւորման համար աղբիւրներ հայթայթելու գործում:
Նկատելի էր ընտանի կենդանիների սիրահարների մեծաքանակ մասնակցութիւնը, որոնք ժամանել էին Գլենդէյլից եւ մօտակայ շրջաններից՝ զուարճանալու եւ վայելելու նախատեսուած ծրագրերը: Այս տարի հասարակութիւնը աւելի մեծ մասնակցութիւն էր բերել միջոցառման: Յիշատակելի է, որ անցեալ տարի 5,000-ից աւել այցելուներ էին մասնակցել:
Ծրագրի յատուկ բաժնում Գլենդէյլի K-9 ստորաբաժնի խուզարկու շները ներկայացրեցին իրենց ճկունութիւնը, արագութիւնը, կարողութիւնն ու հմտութիւնը՝ քրէական կասկածեալներին հետեւելու եւ չէզոքացնելու գործում: Նկատելի էր, որ ինչպէս խուզարկու շները ենթարկւում էին իրենց մարզիչների հրամաններին: Ներկայացումը ստեղծելով մեծ խանդավառութիւն հանդիսատեսի մօտ՝ նրա բարձր ծափահարութեան արժանացաւ:
Յատկացուած տաղաւարներում կենդանիներին մատուցւում էին յատուկ ծառայութիւններ կամ վաճառւում նրանց վերաբերող պիտոյքներ: Կենդանիների բժշկական ստուգումների եւ որոշ քննութիւնների կողքին՝ մատչելի գնով կենդանիների պատուաստման սպասարկում էր մատուցւում, որին, ինչպէս նախորդ տարին, ընդառաջեցին կենդանատէրերը: Նաեւ դիմողներին հնարաւորութիւն էր տրւում ընդունելու տնային կենդանիներ ¥pet adoption¤: Նախատեսուել էին դասարաններ կենդանիների բուժօգնութեան ¥pet first-aid¤ թեմայով: Մատուցւում էին ծառայութիւններ շների եւ կատուների արտօնագրերի (licensing) կապակցութեամբ: Կազմակրպուել էին զուարճալի մրցոյթներ՝ տնային կենդանիների մասնակցութեամբ:
Այցելուների մօտ մեծ հետաքրքրութիւն էր առաջացրել ցուցադրուած՝ Գլենդէյլի շրջակայքում ապրող վայրի կենդանիների արձանիկները: Այցելուներին հնարաւորութիւն էր տրւում մօտիկից շօշափել զանազան վայրի կենդանիների մաշկը: Նախատեսուած էր նաեւ կենդանի երաժշտութիւն, ուտեստեղէնի մատակարարում, վիճակախաղեր եւ մանկական յատուկ ծրագրեր:


Subscribe to comments feed Մեկնաբանութիւններ (3 posted)

avatar
replica handbags 05/31/2014 19:43:15
If you yield a bankrupt attending at them you will never could acquisition any cilia out of bond and aberrant trimming. That's something important to a replica bag. replica gucci agent accoutrements just do it as able-bodied as with reasonable price.So get your old actualization accoutrements into actualization and alpha affairs them.
avatar
lv replica handbags 05/31/2014 19:44:09
Again acquisition out what your purse is traveling for and advertise if for about the aforementioned price. Be accurate about accepting scammed, consistently be on the alert.Accessories such as shoes and jewellery can in fact accomplish or breach an accouterments and so should be something that is taken into accurate consideration.
avatar
rolex replica 11/30/2014 16:12:59
Running an on line specialized t-shirt creating provider, father and mother,
Գումար: 3 | Ցուցադրում: 1 - 3

Ձեր մեկնաբանութիւնը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրել նկարում նշուածները

Captcha
  • Ուղարկել ընկերոջ Ուղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0