Home | Քաղաքի Լրաբեր | Դրէյմանի հասցէին կատարուող նոր մեղադրանքներ

Դրէյմանի հասցէին կատարուող նոր մեղադրանքներ

By

 

Գլենդէյլի Ոստիկանական Բաժանմունքի կողմից Քաղաքային խորհրդի նախկին անդամ Ջան Դրէյմանի դէմ բացուած քննութեան նախօրեակին Մոնթրոզի

Shopping Park ընկերակցութիւնը հարցականի տակ է դրել նրա նիւթական գործունէութիւնը կապուած Մոնթրոզի կիրակնօրեայ բացօթեայ շուկայի հետ: Բացօթեայ այս շուկան իր աշխատանքն սկսել է 2002-ին, Մոնթրոզի շրջանի մի խումբ գործարարների մասնակցութեամբ, որոնց շարքին էր Ջան դրէյմանը: Նրանց նպատակն էր գրաւել նոր այցելուներ եւ նոր բիզինէսներ դէպի Մոնթրոզ: Սակայն ըստ Մոնթրոզ եւ Հանալուլու պողոտայի վրայ աշխատող խանութպանների վկայութեան այս շուկան որեւէ օգուտ չի եղել իրենց: Մոնթրոզի Shopping Park Assn.-ը մի յանձնախումբ է կեանքի կոչել կիրակնօրեայ այս շուկայի հարցերին վերահասութիւն տալու նպատակով: Նոյն ընկերակցութիւնը տարեկան 52 հազար դոլարի բաց է արձանագրել բացօթեայ շուկայի պատճառով, որը միջին հաշուով շաբաթական հազիւ 600 դոլարի եկամուտ է ապահովել իրենց համար: Դժգոհութիւններ կան նաեւ Կիրակնօրեայ շուկայի վաճառորդներից կատարուած շաբաթական  գանձումների մասին, որոնք եւս եղել են անկանոն եւ յաճախ անստոյգ: Վաճառորդները ամէն շաբաթ իրենց վաստակած գումարի 10 տոկոսը կանխիկ դրամով յանձնել են  կազմակերպիչներին եւ քանի անգամ Ջան Դրէյմանին: Որպէս օրինակ 2008-ին, երբ բացօթեայ շուկայի եկամուտը իջել էր 60%-ով, պարզուեց թէ ամիսներ շարունակ այդ կանխիկ գանձուած գումարները չեն փոխանցուել դրամատան պատկան հաշուին: Նշելի է որ Մոնթրոզի Shopping Park Assn.-ի քննիչ յանձնախմբի կեանքի կոչուելուց անմիջապէս յետոյ մէկ անգամից աճ է արձանագրել շուկան: Դրէյմանը այդ աճը վերագրել է վառելանիւթի գնի բարձրացումին, որով քաղաքացիները գերադասել են գնումներ կատարել իրենց հարեւանութեան մէջ գտնուող բացօթեայ շուկայից:

Subscribe to comments feed Մեկնաբանութիւններ (5 posted)

avatar
fake dior handbags 05/29/2014 18:36:54
shout inside the artificial dior bags and also typically start treating that like it's got a unique persona.
avatar
hublot replica 07/06/2014 20:32:35
I am worse in order to arrest the article some additional , but I get that deception disguised properly in my website your website .
avatar
cartier replica 07/06/2014 20:32:55
Thanks for your time and to deal with that population , I start the education of it really .
avatar
hermes replica 07/06/2014 20:33:10
You if you want to get an indefinite should be the web site of my appointment to you .
avatar
gucci replica 07/06/2014 20:33:33
The achievement of me , to accept the rich day! Wishes of the above-mentioned absorption for journal editors associated with tolerance was good , I achieve results .
Գումար: 5 | Ցուցադրում: 1 - 5

Ձեր մեկնաբանութիւնը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրել նկարում նշուածները

Captcha
  • Ուղարկել ընկերոջ Ուղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0