Քայոթիների հետ համակեցութեան գաղտնիքները

Քայոթիները կամ շնագայլերը մեր քաղաքում բազմաթիւ են: Նրանք ժամանակ առ ժամանակ երեւում են փողոցներում,տներին մօտենում, զբօսնում եւ ուտելիք են որոնում այնքան մօտենալով մարդկանց որ արդար մտահոգութեան տեղիք են տալիս: Քայոթիները բորենիների ընտանիքից են, յաճախ մոխրագոյն կամ սրճագոյն մաշկով: Չափերով համեմատւում են միջակ կառուցուածք ունեցող շների հետ: Ունեն սուր ականջներ, մեծ եւ մազոտ պոչ: Հասուն քայոթին 15-45 փաունդ կշիռ ունի եւ սնւում է փոքրիկ կաթնատու կենդանիներով, միժատներով, սողուններով, պտուղներով, մի :օսքով ինչով որ ձեռքն անցնի:Քաղաքում նրանք կարող են գտնել իրենց որսը հեշտութեամբ՝ աղբամաններում, պարտէզներում,տնային կենդանիների ուտելիքի ամաններում: Նրանք ունեն յատուկ ոռնոց միմեանց հետ հաղորդակցուելու եւ սուր հաջոց թշնամուն վախեցնելու համար: Նրանք յաճախ փորձում են հեռու մնալ մարդկանցից: Սակայն երբ սոված են շուտով համակերպւում ու գտնում են համապատասխան միջոցներ եթէ նոյնիսկ դա նշանակում է մօտենալ մարդկանց ու փախցնել որսը: Սոված քայոթին նոյնիսկ տիրոջ հսկողութեամբ քայլող սանձուած փոքր շանը կարող է մօտենալ յափշտակելու նպատակով:
Բարեբախտաբար որոշ զգուշութիւններ բանեցնելով կարելի է մեղմել այս տհաճ ընդհարումները:
Երբէք գիշերով դրսում մի թողէք ձեր տնային կենդանուն, նրա ջրի ամանը կամ կերը:
Ձեր աղբամանի բերանը անպայման ամուր փակեցէ'ք:
Ձեր տնային կենդանիները կեղտը պահեցէք բերանը պինդ փակուած քսակներով:
Երբէք մի կերակրէ'ք վայրի կենդանիներին:
Ձեր բակը կամ տան շէմը մաքրեցէ'ք այնպիսի բոյսերից որոնց ետեւը կարող են թագնուել քայոթիները:
Բարձր ձայները փախցնում են քայոթիներին:
rolex replica watches and omega replica watches on sale
Ձեր մեկնաբանութիւնը