Home | Ներհամայնքային | Հայ Ամերիկեան Վետերաների միութեան նոր գրասենեակը Գլենդէյլում

Հայ Ամերիկեան Վետերաների միութեան նոր գրասենեակը Գլենդէյլում

By
Հայ Ամերիկեան Վետերաների միութեան նոր գրասենեակը Գլենդէյլում

Հայ  Ամերիկեան Վետերանների միութիւնը իր կազմում աւելի քան հարիւր անդամ ունի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ, Աշխատանքի վետերաններ , Արցախի ազատամարտիկներ եւ օտար երկրների բանակներում ծառայած հայ ազգի զինուորականներ: Գրեթէ տասնհինգ տարի միութիւնը գործում էր, չունենալով իր գրասենեակը: Լոս Անջելըսում ՀՀ հիւպատոսարանի եւ Վաշինգտոնում ՀՀ  Պաշտպանութեան Նախարարութեան Ռազմական  կցորդի  աջակցութեամբ   815 Քոլորադօ պողոտայի շէնքում՝ առանց վարձավճարի գրասենեակ է տրամադրել դոկտոր Սարգիս Մեսրոպեանը:  Սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման քսաներորդ ամեակի նախօրեակին հոգեւոր հայրերի , հիւրերի, պաշտօնատար անձանց եւ լրագրողների ներկայութեամբ տեղի ունեցաւ գրասենեակի պաշտօնական բացումը:

 

                Բացմանը ներկայ էր նաեւ Գլենդէլի քաղաքապետ Լաուրա Ֆրիդմանը: Ֆրիդմանը լրագրողներին յայտնեց՝ « Մենք շատ ուրախ ենք, որ հայ ամերիկեան վետերանների միութիւնը ունի իր գրասենեակը այստեղ՝ Գլենդէյլում: Նրանք ծառայել են փայլուն եւ ինքնուրաց, եւ մեծ պատիւ է միութեանը  մեր քաղաքում ներկայացնելը»: 

 

Միութիւնը կարողանում սատարել հայրենիքից դուրս բնակուող Երկրորդ համաշխարհային եւ Արցախի պատերազմների մասնակիցներին եւ  նպատակ ունի նրանց  համախմբել մի կառոյցի մէջ:   Վաշինգտոնում ՀՀ Պաշտպանութեան նախադրութեան ռազմական կցորդ՝ գեներալ Մեսրոպ Նազարեանը, կարեւոր է համարում միութեան գործունէութիւնը: « Հայ ամերիկեան վետերանների միութիւնը իրականացնում է ռազմահայրենասիրական ծրագրեր եւ նրանց աշխատանքի արդիւնաւէտութիւն բարձրացնելու համար Պաշտպանութեան նախարարութեան կողմից որոշում ընդունուեց աջակցել, աշխատել տեղի իշխանութիւնների եւ մեր բարերարների օգնութեամբ ձեռք բերել գրասենեակ», յայտարարելով Գեներալ Նազարեանը աւելացրեց՝ «Հնարաւորինս կաջակցեմ, որպէսզի աւելի արդիւնաւէտ լինի աշխատանքը, գործունէութիւնը լաւ կազմակերպուի, որը հնարաւորութիւն կը տայ սփիւռքի մեր երիտասարդներին եւ անհատներին, ովքեր որ հետաքրքրւում են Հայաստանի զինուած ուժերով,  այցելել այս գրասենեակ, տեղեկանալու այն ծրգրերին, որոնք պէտք է իրականացնենք մասին»:

 

                 Հայ Ամերիկեան Վետերանների միութեան նախագահ Վիգէն Ղազարեանի վկայութեամբ՝ «Մեր գործունէութիւնը կապուած է ռազմահայրենասիրական եւ ուսումնադաստիարակչական ծրագրերի հետ, որպէսզի երիտասարդները ծանօթանան ռազմական գիտելիքներին,մեր ազգային հերոսներին եւ Հայաստանից դուրս բնակուող հայերը անհրաժեշտութեան դէպքում կը կարողանան պաշտպանել իրենց հայրենիքը»:

 

Նշելի է, որ ԱՄՆ Հայ Վետերանների Միութիւնը տարիներ աշխատել է Գլենդէյլի Ս. Աստուածածին եկեղեցու յարկի տակ, իսկ վերջին տարիներին իր աշխատանքը կենտրոնացած է եղել Գլենդէյլի Գրիգոր եւ Մարիամ Գարամանուկեան Երիտասարդական Կենտրոնում, ուր շարունակուելու են միութեան ընդհանուր հանդիպումներն ու մեծաթիւ ժողովները, իսկ Քոլորադօ պողոտայում գտնուող միութեան նոր գրասենեակը միշտ բաց է լինելու բոլորի համար, ում հետաքրքրում է միութեան գործունէութիւնը:

 

 

 

 

 

 

Subscribe to comments feed Մեկնաբանութիւններ (11 posted)

avatar
handbags outlet 02/24/2014 17:55:35
I have a presentation next week,and I am on the look for such information.
avatar
burberry outlet 05/04/2014 15:36:53
Discerning first, real merchandise involves a close watch intended for fineness.
avatar
swiss replica watches 05/10/2014 22:29:49
Actually, Jimmy Choo is accustomed as a customer-oriented cast that incorporates a lot of avant-garde designs and styles in their accoutrements to amuse their common customers.
avatar
gucci replica 06/12/2014 15:09:51
That suggests that you ought to take into account the overall performance from the view before you decide to arranged upon obtaining this.
avatar
rolex replica 07/04/2014 14:27:54
Thank you first!
avatar
Voncile 08/19/2014 04:21:08
That's a shrewd answer to a tricky qutiseon
avatar
Kaycee 08/20/2014 18:35:38
This is exactly what I was looking for. Thanks for <a href="http://sqhexm.com">wrigtni!</a>
avatar
Jessie 08/20/2014 21:54:07
That's a posting full of inihtsg! http://pjasgi.com pmqdukryz [link=http://qkrnibhkzh.com]qkrnibhkzh[/link]
avatar
Lorrany 08/22/2014 11:29:34
I was so confused about what to buy, but this makes it unlrestandabde. http://wifqrylme.com uridanhot [link=http://ikevxoa.com]ikevxoa[/link]
avatar
Alejandra 08/22/2014 13:08:11
It's spooky how clever some ppl are. <a href="http://vftvanpb.com">Thnask!</a>
1 2 next Գումար: 11 | Ցուցադրում: 1 - 10

Ձեր մեկնաբանութիւնը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրել նկարում նշուածները

Captcha
  • Ուղարկել ընկերոջ Ուղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0