Home | Ներհամայնքային | «Պատմութիւն Թեհրանի Քուշէշ Դաւթեան եւ Քուշէշ Մարիամեան Հայոց Ազգային Միջնակարգ դպրոցների»

«Պատմութիւն Թեհրանի Քուշէշ Դաւթեան եւ Քուշէշ Մարիամեան Հայոց Ազգային Միջնակարգ դպրոցների»

By
«Պատմութիւն Թեհրանի Քուշէշ Դաւթեան եւ  Քուշէշ Մարիամեան Հայոց Ազգային Միջնակարգ դպրոցների»

Գրքի Գինեձօն

 

Կիրակի, Մարտ 15-ի երեկոյեան, ՀՄԸՄ-ի Գլէնդէյլի «Արարատ» մասնաճիւղի սրահում տեղի ունեցաւ «Պատմութիւն Թեհրանի Քուշէշ Դաւթեան եւ Քուշէշ Մարիամեան Հայոց Ազգային Միջնակարգ դպրոցների» գրքի գինեձօնը: Ձեռնարկին մասնակցում էին աւելի քան 400 նախկին աշակերտներ, շրջանաւարտներ, ուսուցիչ-ուսուցչուհիներ եւ հետաքրքրուող հասարակութիւն:

 

Գրքի հրատարակութիւնը ունի աիելի քան 20 տարուայ պատմութիւն եւ գրքի հրատարակութիւնը իրականացաւ երբ Թեհրանի այս  երկու հայկական միջնակարգ դպրոցները բոլորել էին իրենց հիմնադրութեան 50 ամեակը: Աւելի քան 20 տարիներ առաջ, երբ թեհրանի հայոց դպրոցների տնօրինութիւնը քայլ առ քայլ դուրս էր գալիս Ազգային առաջնորդարանի, ձեռքից, Քուշէշ Միջնակարգ դպրոցների վաստակաշատ ուսուցիչներից՝ իրանահայ ազգային հասարակական գործիչ, Հայկ Օհանեանը յանձնարարում է առաջին շրջանի շրջանաւարտներից Սեդա Գրիգորեան եւ Էմա Ջաւադեանին, որ կազմեն դպրոցի պատմութիւնը: Վերջիններին են միանում մի շարք այլ շրջանաւարտներ եւ սկսւում է աշխատանքը: Գրքի կազմութիւնը դժուար ճամբայ է անցնում, քանի որ դպրոցների պետական տնօրինութեան հետ կապերի բացակայութեան պատճառով ձեռնահասութիւն չի լինում դպրոցական արխոիներին: Յանձնախմբի կողմից աշխատանքի է հրաւիրւում Անահիտ Յովսէփեանը, որ ուսումնասիրելով «Ալիք» օրաթերթի էջերը կազմում ու խմբագրում է ներկայ հատորը: Հատորը սիրայօժար կերպով սրբագրել է Դոկտ. Օննիկ Հայրապետեանը եւ տպագրութիւնը կատարուել է Գլենդէյլում հաստատուած՝ Արամ եւ Էլեն Երեմեանների տնօրինութեամբ աշխատող, «Ալքօ» տպարանում:

 

Գինեձօնի ձեռնարկի բացումը կատարուեց ձեռնարկի կազմակերպիչ յաննախմբի անդամներից Ժասիկ Ջառահեանը, որ բարի գալուստ մաղթելով ներկաներին բեմ հրաւիրեց հրատարակչական յանձնախմբի անդամ Սեդա Գրիգորեանին, որը միաժամանակ կապ է պահել թեհրանում եւ Միացեալ Նահանգներում աշխատող յանձնախմբերի միջեւ: Ս. Գրիգորեանը, լինելով Քուշեշ Մարիամեան դպրոցի առաջին շրջանի շրջանաւարտներից, տարիներ պաշտօնավարել է նոյն միջնակարգ դպրոցում իբրեւ թուաբանւթեան ուսուցիչ: Ս. Գրիգորեանը հակիրճ կերպով ներկայացրեց գրքի հրատարակութեան պատմութիւնն ու շնորհակալութիւն յայտնեց գրքի կազմութեան մեջ դերակատար եղած բոլոր անձերին ներառեալ Թեհրանում եւ Միացեալ Նահանգներում աշխատող յանձնախմբերի անդամներին: Յիշատակուեց Թեհրանում աշխատող հրատարակչական յանձնախմբի միւս անդամների անունները՝ Նադիա Մելքոմեան, Էմմա Ջաւադեան, Լիլի Ասատրեան, Էլբիս Գասպարեան, Ժենիկ Միքաէլեան, Մադլէն Բաղդասարեան եւ Քլարա Յովհաննիսեան: Ս. Գրիգորեանը իր խօսքերում յիշեց նաեւ այն շրջանաւարտներին, որոնք առյաւետ բաժանուել են իրենց դասընկերներից եւ դրանց շարքում յիշատակեց Քուշէշ Դպրոցների հիմնադիր եւ տարիների վաստակաւոր տեսուչ՝ Դոկտոր Յովհաննէս Հախնազարեանի որդի, վերջերս վախճանուած Արմէն Հախնազարեանին, որը մեծ ներդրում է ունեցել Արեւմտահայաստանի Հայկական կոթողների նկարահանման եւ վաւերագրական գրանցման գործում: 

 

Յայտագրի յաջորդ բաժնում խօսք առաւ Քուշէշ դպրոցի շրջանաւարտներից

եւ Դաւթեան-Մարիամեան կրթական հաստատութեան վերատեսուչ դոկտ. Օննիկ Յարութիւնեանը: Օ. Յարութիւնեանը ամփոփ կերպով ներկայացրեց տպագրուած գիրքը եւ հետեւեալ տողերով արժեւորեց տպագրուած գիրքը՝

«Գրքը, անկասկած, իր տեսակի մէջ առաջինը լինելով՝ խիստ արժէքաւոր է այն առումով, որ պարունակում է զոյգ դպրոցների պատմութիւնը, կրթական համակարգը, տեսչութեան, շրջանաւարտների ցանկեր եւ նկարներ։ Գիրքը հանդիսանում է պատմական ու կրթական սկզբնաղբիւր հետագայ ուսումնասիրութիւնների համար, ինչպէս նաեւ մի ալբոմ-յուշամատեան իւրաքանչիւր ընթացաւարտի եւ հետաքրքրասէր անհատի համար։

Գիրքը նաեւ արտացոլում է իրանահայ, մասնաւորաբար թեհրանահայ ազգային մարմինների, հոգաբարձութեանց, կրթական գործիչների եւ հայ համայնքի տածած սէրն ու գուրգուրանքը եւ նախանձախնդրութիւնը ուսման ու կրթութեան եւ հայ մշակոյթի հանդէպ՝ ազգային գիտակցութեամբ համարելով նրանք հայակերտման ու հայապահպանութեան կարեւոր ազդակներ»: 

 

Յաջորդ խօսք առնողն էր դարձեալ Քուշէշ միջնակարգ դպրոցի ընթացաւարտներից՝ իրաւաբան, Արսէն Դանիէլեանը , որը ակնարկելով գրքի մէջ ներկայացուած զոյգ դպրոցների պատմութեանը իբրեւ իրանահայութեան ազգային կեանքի մի բաժինը,  նշեց թէ՝ «այս էջերում նկարուած է ծփացող մի հսկայ սառցալեռան երեւացող բաժինը միայն, որը դառնում է պերճախօս վկայութիւն այն բաժինների մասին, որոնք դուրս են ընկնում մեր տեսողութեան դաշտից եւ սակայն, բոլորս էլ գիտենք, թէ այդ բաժինը կայ, ու նրա ծաւալը բազմապատիկ մեծ է»։ «Փաստօրէն, հատորը չի սահմանափակւում միայն անցեալ դարի կէսերին մարմին առած Դաւթեան ու Մարիամեան վարժարանների սեղմ պատմութեամբ, նրանց դիմագրաւած ուրախալի ու դժուարին օրերի պատկերումով, այլ կարկինը բացուել է շատ աւելի լայն. ընթերցողը տեսնում է, թէ Պոլիսի, Թիֆլիսի ու հայութեան համար լուսաւորութեան այլ առաջին օջախների զուգահեռ, կրթութեան լոյսը իրանահայ մեր օջախի մէջ էլ վառուել է բաւական կանուխ, դպրոցը 1870ական թուականներից եղել է ուսումնական ու մշակութային իրագործումների քուրայ, մեծանուն հայեր ու մտաւորականներ, ազգային գործիչներ եղել են այս հնոցը վառողները, ապա, իրերայաջորդ սերունդներ, գիտութեան լոյսը ըմպելով, լծուել են ստեղծուած աւազանի ընդարձակմանը, իրենց հերթին նպաստ են բերել լուսաւորութեան տարածմանը ու հայկականութիւն եւ կեանքի համար անհրաժեշտ գիտելիք են ներարկել յաջորդներին։ Ընթերցողը տեսնում է, որ Պոլիսում կամ Թիֆլիսում գործող մեծանուն դաստիարակների զուգահեռ, իրանահայ դպրոցներն էլ ունեցել են Երուանդ Հայրապետեանի, Յովհաննէս Հախնազարեանի, Անուշաւան Գրիգորեանի, Արամ Գառոնէի, Ադամ Գրիգորեանի, Միշա Հայրապետեանի, ու դեռ շատ շատերի նման կրթական մշակներ, որոնք ՀԱՅ ԴՊՐՈՑԻ պատմութեան մէջ անջնջելի էջեր են թողել, դաստիարակութեան գործի կողքին ձեռնարկել են դասագրքերի հրատարակութեանը, իսկ մենք՝ նրանց աշակերտելու բախտն ու պատիւը ունեցողներս, այսօր ապրում ենք նրանց թողած աւանդներով, ժառանգութիւններով ու ոգիով», աւելացրեց Արսէն Դանիէլեանը:

 

Գինեձօնի արարողութիւնը կատարուեց Ս. Աստուածածին եկեղեցոի հովիւ Տ. Կոմիտաս քհնյ. Թորոսեանի միջոցով եւ սրահում ներկայ գտնուող Քուշէշ դպրոցների նախկին դասատուների մասնակցութեամբ:

 

Նշելի է նաեւ, որ յայտագրի ամբողջ ընթացքում վարագոյրի վրայ ցուցադրւում էր դպրոցի հին նկարներն ու յուշեր թամրացնող տեսարաններ: Հրատարակիչ յանձնախմբի որոշումով գրքի վաճառքից գոյացած գումարը յատկացուելու է շրջանիս մէջ աշխատող Դաւթեան-Մարիամեան Կրթական հաստատութեան որի աշխատանքներն ու նպատակը հարազատ է զոյգ միջնակարգ դպրոցների բոլոր շրջանաւարտների սրտին ու փափագին: Աւելի քան 300 էջանոց այս գեղեցիկ հրատարակութեան գնն է 50 դոլար եւ մօտ 300 օրինակներ սպառուել են միջոցառման օրը: Ցանկացողները գրքի օրինակները գնելու համար կարող են կապուել Ալքո տպարանը՝ 818.240.1412 կամ Մարեամեան-Դաւթեան կրթական հաստատութեան գրասենեակը 818.548.8461 հեռախօսահամարներով:

 

Subscribe to comments feed Մեկնաբանութիւններ (84 posted)

avatar
Prada replica handbags 10/02/2014 18:07:50
A few large number of replica designer handbags from popular fashion houses like Louis Vuitton, Gucci, Chanel, Prada, Miu Miu, Hermes, Fendi, Burberry, Coach, Balenciaga, Bottega Veneta, Dolce and Gabbana.What exactly could be the root of the situation?
avatar
chanel replica handbags 10/02/2014 18:08:32
Prada handbag is of the women were referring to the most effective plastic accepted since the name. I needed never met up to now received all of the ladies who accepted never have heard of this provider. These are the most beneficial from the bazaar to try and do accessories plus the air demand.
avatar
hermes replica handbags 10/02/2014 20:38:36
Appetite and strong a couple of years following ship, which completed their loved ones together can be an unbeatable location area. Allotment can be a replica bag distress in the facts and analysis it became a hardship on some of them from your absolute. Can mimic the final body from a difference in living. Now is the arch design of the body on this planet.
avatar
cartier replica 09/28/2015 20:56:29
Interesting info, do you know where I can find similar information?
avatar
Christiana 06/21/2016 18:30:56
The argument does make sense. The question is, are the facts consistent with the free market thoiry?Accordeng to David Min the answer is no. In fact Freddie and Fannie had lower rates of default than the private sector. The AEI is forced to erroneously classify mortgages as sub prime in order to make Freddie and Fannie look bad.Wallison is forced to write a lonely dissent from the Financial Crisis Inquiry Commission because it does not come to the approved, corporate backed AEI preferred conclusions.
avatar
Lisa 06/21/2016 20:04:47
&quil;Especoatly, are these "Sea Peoples" precisely the Phoenicians, or are they someone else?"From what I understand, the Sea Peoples were Indo-European. Probably like the Vikings in their long boats, only 2000 years earlier and in the Mediterranean. Not that the Vikings didn't raid in the Mediterranean. They did, it just wasn't their main focus.
avatar
Lina 06/23/2016 15:47:41
Wow, your post makes mine look <a href="http://ojgmjg.com">feblee.</a> More power to you!
avatar
Dahrann 06/23/2016 21:46:30
How neat! Is it really this siplme? You make it look easy. http://nqnhhatp.com wqvgubqfpe [link=http://hqeyrplhjgw.com]hqeyrplhjgw[/link]
avatar
Letitia 06/25/2016 15:17:17
Great article but it didn't have <a href="http://tucemwf.com">evr-ithyngeI</a> didn't find the kitchen sink!
avatar
Brandie 06/25/2016 22:20:20
That's a modrrb-eakel. Great thinking! http://odcplgwxvuq.com emtgano [link=http://jaeoqebglfn.com]jaeoqebglfn[/link]
1 2 3 4 5 6 7 8 9 next Գումար: 84 | Ցուցադրում: 1 - 10

Ձեր մեկնաբանութիւնը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրել նկարում նշուածները

Captcha
  • Ուղարկել ընկերոջ Ուղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0