Home | Քաղաքի Լրաբեր | Գլենդելի Գլխաւոր Փողոցներից Մէկը Անուանակոչուեց «Արցախ»

Գլենդելի Գլխաւոր Փողոցներից Մէկը Անուանակոչուեց «Արցախ»

By
Գլենդելի Գլխաւոր Փողոցներից Մէկը Անուանակոչուեց «Արցախ»

Գլենդելի քաղխորհրդի անդամները՝ քաղաքապետի գլխաւորութեամբ, Մարտի 13ի նիստում միաձայն քուէարկեցին քաղաքի գլխաւոր պողոտաներից մէկն «Արցախ» անուանակոչելու օրինագծի օգտին: Ըստ այդմ, Ուիլսոն եւ Հարվըրդ փողոցների  մէջտեղում ձգուող Մերիլենդը կ՛անուանափոխուի Արցախի Հանրապետութեան պատուին: «Սա պատմական օր է, այսօր մենք կերտում ենք ապագայի պատմութիւնը: Արցախը ռազմավարական կարեւոր նշանակութիւն ունի համայն հայութեան համար, եւ մենք այս որոշումը նաեւ նուիրում ենք Արցախի ազատագրման շարժման 30ամեակին», «Ասպարէզ»ի հետ զրոյցում նշեց Գլենդելի քաղաքապետ Վարդան Կարապետեանը:

«Չնայած, որ քաղաքի բնակչութեան գրեթէ կէսը հայեր են, մինչ այժմ մենք չունէինք որեւէ փողոց կամ հրապարակ հայկական անունով: Առաջին անգամ Գլենդելում պողոտայ կ՛անուանակոչուի, որն առնչութիւն կ՛ունենայ հայութեան հետ, եւ խորհրդանշական է, որ համընկաւ Արցախի համար կարեւոր տարեթուի հետ: Այսպիսով, մենք նաեւ առաւել հանրայնացնում ու հնչեղ ենք դարձնում Արցախը: Սա իսկապէս պատմական պահ է», յայտնեց Գլենդելի քաղխորհրդի անդամ Զարեհ Սինանեանը:

0315GCC Գլենդելի փողոներից մէկն «Արցախ» անուանակոչելու առաջարկը, շուրջ մէկ տարի առաջ, քաղաքապետարանին էր ներկայացրել Միացեալ երիտասարդ հայեր կազմակերպութիւնը, ինչին ի պատասխան, քաղաքի տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակիցներին յանձնարարուել էր ուսումնասիրել հնարաւորութիւնները: Նախնական առաջարկը Սանչես փողոցն էր, սակայն քաղխորհուրդը առաւել յարմար էր գտել առաջարկել մէկ այլ՝ Մերիլենդը: Մարտի 13ին կայացած նիստում հանդէս եկան քաղաքի բազմաթիւ բնակիչներ, Հայ Դատի յանձնախմբի եւ Միացեալ երիտասարդ հայերի ներկայացուցիչներ՝ ողջունելով քաղխորհրդի որոշումն, ու նշեցին, որ վաղուց էր հասունացել Գլենդելում հայկական տեղանուն ունենալու պահը:

 

Ըստ քաղաքապետարանի ընթացակարգի՝ որոշումը կ՛ուղարկուի ծրագրման հարցերով յանձնաժողով, ինչից յետոյ կը ներկայացուի քաղխորհդի անդամների քուէարկութեանը՝ երկու ամսուայ ժամանակաշրջանում:

Վարդան Կարապետեանն ու Զարեհ Սինանեանը նաեւ իրենց ուրախութիւնը յայտնեցին՝ հայ համայնքի համար նման կարեւոր որոշում կայացնողները լինելու առիթով: Նրանք տեղեկացրին, որ պողոտան, որը կը կրի Արցախ անունը, նախատեսուած է, որ շուտով դառնալու է քաղաքի մշակութային եւ ժամանցի գլխաւոր կենտրոն:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ, asbarez.com

 

Subscribe to comments feed Մեկնաբանութիւններ (3 posted)

avatar
Australia Oakley Sunglasses 04/10/2019 00:29:08
Shop Oakley Sunglasses online at Just Sunnies. Free Express Shipping* and great prices. Shop the full range online today!
avatar
replica watches 04/12/2019 21:01:12
I bought a watch at this online store and gave it to my boyfriend.
https://www.fakerlx.co.uk/rolex/
This watch works fine and the quality is very good. The style of the watch is very good, the price is low, it is worth it, it is worth buying. I am showing this website on my side.
https://www.fakerlx.co.uk/rolex/submariner/
replica rolex submariner watches Friends around me also rent this website.
avatar
mobile legends pc 06/28/2019 06:44:32
This blog is very nice.I really like such a fantastic written blog.I will keep coming here again and again.Visit my link as well.
Գումար: 3 | Ցուցադրում: 1 - 3

Ձեր մեկնաբանութիւնը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրել նկարում նշուածները

Captcha
  • Ուղարկել ընկերոջ Ուղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0