Home | Քաղաքի Լրաբեր | Ի՞նչ է իրականում տեղի ունեցել ԱՄՆ-ում Արմեն Ռուստամյանի հետ հանդիպման ժամանակ

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել ԱՄՆ-ում Արմեն Ռուստամյանի հետ հանդիպման ժամանակ

By
Ի՞նչ է իրականում տեղի ունեցել ԱՄՆ-ում Արմեն Ռուստամյանի հետ հանդիպման ժամանակ

Նյութի աղբյուրը ` newsbook.am

Հունիսի 7-ին համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ երևում էր, թե ինչպես են մի խումբ հայեր փորձում տապալել «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հանդիպումը համայնքի ներկայացուցիչների հետ:

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել. այս հարցի պատասխանը NewsBook-ը փորձեց ճշտել հանդիպման կազմակերպիչներից Բալաբեկ Բարսամյանից: Վերջինս ԱՄՆ-ում ՀՅԴ Ահարոնյան կոմիտեի ներկայացուցիչն է. Ահարոնյան կոմիտեն ՀՅԴ Գլենդելի մասնաճյուղն է:   Պարզվում է` Արմեն Ռուստամյանն ԱՄՆ է մեկնել հատուկ հրավերով, որի շրջանակներում ամերիկահայությանը պետք է ներկայացներ Հայաստանում ստեղծված նոր իրավիճակը՝ կապված վերջերս ընդունված Սահմանադրության հետ: Կառավարության ձևավորման, նախագահի ինստիտուտի հետ կապված հարցերն են եղել հանդիպումների հիմնական օրակարգում:

Այդ օրը` հերթական հանդիպման ժամանակ, ներկաներից մեկը հարց է հնչեցրել՝ կապված «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներ Գևորգ Սաֆարյանի ու Ժիրայր Սեֆիլյանի հետ: Մասնավորապես` հարց տվողը ներկայացել է որպես իրավաբան ու փորձել է հասկանալ՝ նրանք քաղբանտարկյալնե՞ր են, թե`ոչ: Ռուստամյանը լսել է հարցը, և սկսել է պատասխանել՝ ընդգծելով, թե օրենքի տեսանկյունից, ինչպես նաև ԵԽԽՎ բանաձևերի շրջանակներում՝ ովքեր են համարվում քաղբանտարկյալներ, ովքեր՝ ոչ: Պատասխանի շարադրման ընթացքում հարց տվողը հանգիստ լսել է Ռուստամյանին, սակայն ներկաներից մեկը՝ մի տղամարդ, անսպասելի Ռուստամյանի հասցեին վիրավորական արտահայտություններ է նետել: Տղամարդու պահվածքն անակնկալի է բերել հավաքավածներին. նրանց մի մասը հորդորել է չխանգարել բանախոսին ու սադրանքներ չհրահրել: Տղամարդու հետ են եղել ևս երեք հոգի, որոնք սկսել են տեղերից բղավել ու այդ ընթացքում նկարահանել միջադեպը՝ իբր խայտառակ բան է տեղի ունենում: Ի դեպ, կադրերից երևում է, որ Բալաբեկ Բարսամյանը նստած է Արմեն Ռուստամյանի կողքին, և հենց նա է վարում հանդիպումը: Վերջինս մեզ ասաց, թե հարցերի մոդերացիան ինքն է իրականացրել, և եթե միտում լիներ խուսափելու ինչ-որ բաներից, հարցը չէր հնչի: Բայց հարցը գրավոր Բարսամյանի ձեռքին է եղել, ինքը հնչեցրել է, Ռուստամյանը պատասխանել է, ու հարց տվողն էլ ուշադրությամբ լսել է հարցի պատասխանը, սակայն տեղից մեկը բղավել է ու մի 3-4 րոպեով փորձել է  խափանել հանդիպումը: Ի դեպ, ներկաներն իրենք են հորդորել սադրիչներին լքել հանդիպման վայրը: Բարսամյանը նկատեց, եթե իրենք բջջային հեռախոսներով ինչ-որ կտրված կադրեր են նկարահանել, միտումնավոր տպավորություն ստեղծելով, թե հանդիպումը տապալվել է, ապա իրենք ունեն միջոցառման ամբողջ տեսաձայնագրությունը, որտեղ պարզ երևում է իրականությունը: Հավելենք նաև, որ Բարսամյանը նկատեց՝  Ժիրայր Սեֆիլյանն ու մնացած տղաները իրենց բոլորի ընկերներն են, և ցավալի է այն, ինչ տեղի է ունեցել: Սակայն, ըստ նրա, հանդիպմանը հնչել են ոչ թե բարոյական, այլ իրավական գնահատականներ, որոնց հետ ներկաները կարող էին համաձայնել կամ չհամաձայնել: Սա բնական կլիներ, բայց մի քանիսի սադրիչ գործողություններն ու հանդիպումը տապալելու  նպատակը, ըստ Բարսամյանի, ուղղորդված է եղել: Այսինքն՝ նրանց հատուկ են ուղարկել խանգարելու առաքելությամբ: Մեր զրույցից պարզ դարձավ նաև, որ այդ մարդիկ ոչ էլ մտահոգված են Սեֆիլյանի և տղաների ճակատագրով, պարզապես հանձնարարություն են ստացել ու գնացել են կատարելու: Ո՞վ կամ ովքե՞ր են կանգնած հանձնարարության հետևում՝ համայնքի ակտիվին առանձնապես չի հետաքրքրում: Սփյուռքի մեր հայրենակիցները, ի տարբերություն հայաստանցիների, առանձնապես չեն սիրում թամաշաներ, նրանց համար կատարվածը վայրի ու անընդունելի է:

Նյութի աղբյուրը ` Newsbook.am

http://newsbook.am/?p=107970&l=amhttp://oragark.com/admin/article_edit.php?search_id=3327#return

Subscribe to comments feed Մեկնաբանութիւններ (10 posted)

avatar
192.168.1.1 07/08/2017 11:27:20
Այդ օրը` հերթական հանդիպման ժամանակ, ներկաներից մեկը հարց է հնչեցրել՝ կապված «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներ Գևորգ Սաֆարյանի ու Ժիրայր Սեֆիլյանի հետ:
avatar
192.168.1.1 07/08/2017 11:32:08
Սփյուռքի մեր հայրենակիցները, ի տարբերություն հայաստանցիների, առանձնապես չեն սիրում թամաշաներ, նրանց համար կատարվածը վայրի ու անընդունելի է:
avatar
obat herbal bronkitis 08/29/2017 21:10:39
nice post, thanks for sharing
avatar
192.168.0.1 10/18/2017 04:28:48
Շնորհակալություն այս տեղեկատվությունը մեզ հետ կիսելու համար: Դա իսկապես կարեւոր էր բոլորիս համար:
avatar
rolex replica 01/21/2018 17:39:08
It solves the rolex replica uk challenge of how to build a depth gauge into a mechanical watch.
avatar
192.168.l.l 03/01/2018 11:16:58
Very informative post. Thank you for writing.
avatar
occasion automobile 03/15/2018 13:51:41
Thanks for this website!
Reply Thumbs Up Thumbs Down
-1
Report as inappropriate
avatar
nourriture bio 03/29/2018 13:58:19
Thanks sharing with us
Reply Thumbs Up Thumbs Down
-1
Report as inappropriate
avatar
Epaviste marseille 04/27/2018 02:05:23
Thanks for the website !
avatar
lottopurchase 11/13/2018 14:46:10
vintage mulberry wash bag new balance 998 mens black yellow hermes africa scarf nike air force 1 puerto rico sko coach wristlets nike shox avenue mens silver orange
lottopurchase http://www.lottopurchase.com/
Գումար: 9 | Ցուցադրում: 1 - 9

Ձեր մեկնաբանութիւնը

• Bold
• Italic
• Underline
• Quote

Մուտքագրել նկարում նշուածները

Captcha
• Ուղարկել ընկերոջ Ուղարկել ընկերոջ
• Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
• Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

5.00