Home | Քաղաքի Լրաբեր | Քլարք Մագնեթ Դպրոցի Դէպքերի Մասին

Քլարք Մագնեթ Դպրոցի Դէպքերի Մասին

By
Քլարք Մագնեթ Դպրոցի Դէպքերի Մասին

ԶԱՐԵՀ ԱՃԷՄԵԱՆ

 

Ապրիլ 27ին «Քլարք Վարժարանի Աշակերտները Կը Դատապարտեն Ուսուցիչի Մը Հակահայ Արտայայտութիւնը» խորագրով տեղեկատուութիւնը «Ասպարէզ»ի մէջ հիմնականում արտացոլում էր նշեալ դպրոցի աշակերտներից մէկի բաց նամակը, որը օրին հրապարակուելով սոցիալական ցանցերի վրայ լուրջ մտահոգութիւնների դուռ բացեց համայնքի անդամների համար: Նշեալ դպրոցը նմանատիպ վերաբերմունքներներ դրսեւորող անցեալ ունենալու փաստը սրում էր աշակերտութեան եւ ծնողների առաւել զգայնութիւնը:

Գլենդելի Հայ Դատի յանձնախումբը, սոյն նամակի հրապարակման առաջին վայրկեանից սկսեց հարցի հետապնդումը: Հայ Դատի յանձնախմբի, յատկապէս նրան կից աշխատող Կրթական յանձնաժողովի անդամները անմիջապէս կապ հաստատեցին նշեալ դպրոցի Հայկական աշակերտական ակումբի վարչութեան, անդամների եւ աշակերտների հետ՝ պարզելու համար դէպքի մանրամասնութիւնները: Հայ Դատի յանձնախումբը միաժամանակ կապուեց կրթաշրջանի Կրթական խորհրդի ատենապետուհու, Կրթական խորհրդի մի շարք անդամների հետ, պահանջեց հարցի հետաքննութիւնը: Կրթական խորհրդի անդամներն արդէն իսկ սկսել էին իրենց հետազօտութիւնները եւ անմիջական տեղեկատուութիւն կատարեցին կիրառուած քայլերի մասին:

Համացանցում հրապարակուած նամակի յաջորդ օրը՝ Ապրիլ 22ի առաւօտեան ժամը 7ին, Կրթական խորհրդի ատենապետուհի Արմինա Ղարապետեանը, խորհրդի անդամ Գրեգ Գրիգորեանը եւ կրթաշրջանի նոր նշանակուած գերատեսուչ Վինֆրիդ Ռաբըրսոնը ժամանել են դպրոցը: Ծնողական խորհրդի նախագահուհի Լուսի Տ. Պետրոսեանը եւս ներկայ է եղել հարցի քննութեան բոլոր հանգրուաններում: Կրթաշրջանի վարչակազմը հանդիպումներ է ունեցել աշակերտութեան, տնօրէնի եւ ուսուցչական կազմի հետ եւ յատկապէս ուսումնասիրել են մէկ ուսուցչի վերագրուած յայտարարութեան խնդիրը:

Ապրիլի 23ին Հայ աշակերտների ակումբի վարչութիւնը հրապարակել է մի յայտարարութիւն, որը լուսաբանում է եղելութիւնը: Հայ աշակերտների ակումբի վարչութիւնը կատարել էր իր սեփական հետաքննութիւնը եւ եզրակացրել, որ ցանցերում հրապարակուած նամակի մէջ կան մի շարք անճիշդ յայտարարութիւններ, որոնք չեն համապատասխանում իրականութեանը:

Կիրակի, Ապրիլ 24ի առաւօտեան, Գլենդելի Հայ Դատի յանձնախումբը հանդէս է եկել յայտարարութեամբ, որտեղ գոհունակութիւն է յայտնել այն մասին, որ Գլենդելի Հանրային դպրոցների կրթաշրջանի վարչակազմը միջադէպի մասին տեղեկանալուց անմիջապէս յետոյ նախաձեռնել է լայն ուսումնասիրութիւն եւ վստահութիւն յայտնել, որ նրանք կարող են վերցնել ճիշդ քայլեր իրենց քննութեանց արդիւնքում:  «Մենք շարունակելու ենք աշխատել կրթաշրջանի հետ՝ կանխելու համար նմանատիպ իրավիճակները: Մենք յուսով ենք, որ այս միջադէպը որոշակի լոյս է սփռելու աւելի մեծ խնդրի վրայ», աւելացնում է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի Գլենդելի մասնաճիւղի յայտարարութիւնը:

Երկուշաբթի, Ապրիլ 25ին նշուած ուսուցչի դասարանի աշակերտներից պահանջուել է գրաւոր վկայութիւն կատարել: Ծնողական խորհրդի Նախագահը դարձեալ ներկայ է եղել      սոյն գործընթացին  աշակերտութեան ազատ կամքը ապահովելու համար:

Չորեքշաբթի, Ապրիլ 27ին Կրթական խորհուրդը հրապարակել է յայտարարութիւն դոկտ. Արմինէ Ղարապետեանի ստորագրութեամբ: Յայտարութեան մէջ նշուած է. «Մինչ մեղադրանքները, այս կոնկրետ իրադարձութեան մասին անհիմն էին, սակայն դա կարեւոր յիշեցում է, որ մենք պէտք է շարունակենք աշխատել միասին, որպէսզի խթանենք բոլորի ներառուածութիւնը համայնքի մէջ եւ բարձրացնենք  իրազեկութիւնը բազմազանութեան մասին, մի բան, որ հարստացնում է մեր կրթաշրջանը: Առաւելաբար մեզ մնում է զգօն լինել եւ պաշտպանել ապահով միջավայրը բոլոր աշակերտների համար եւ կառուցել մի համակարգ հիմնուած յարգանքի, հանդուրժողականութեան եւ փոխըմբռնման վրայ»:

Պէտք է հաստատել, որ Կրթական խորհրդի անմիջական նախաձեռնութիւնները գնահատելի դեր ունեցան առաջացած շիկացած մթնոլորտը մեղմելու եւ ծնողների ու աշակերտութեան վստահութիւնը վերականգնելու ուղղութեամբ:

Արդիւնքում կարելի է եզրակացնել, որ հանրութիւնը չպէտք է ապակողմնորւշուի անհիմն յայտարարութիւններով — համացանցում յայտնուած իւրաքանչիւր լրատիպ գրութեամբ, սակայն աւելի հիմնականը եւ դառն իրականութիւնը այն է, որ դեռ բաց վերքեր կան մեր քաղաքում, որ դեռ որոշ հանրային կենտրոններում ոմանք դեռ կարող են իրենք իրենց ազատ զգալ ազգային փոքրամասնութիւնների մասին անպատշաճ յայտարարութիւններ կատարել եւ մեր աշակերտներն ու առհասարակ համայնքի անդամները դեռ տեղեկացուած չեն, թէ ինչ միջոցներով կարելի է հակազդել նմանատիպ հարցերին: Համայնքի աչալուրջ հակազդեցութիւններով եւ Հայ Դատի յանձնախմբերի աշխատանքի շնորհիւ կարելի է այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ հանրային սպասարկութեան կառոյցների բոլոր պաշտօնեաները իրազեկ դառնան, որ նման ոտնաձգութեան պարագային օրինական հետեւանքները ծանր են լինելու:

Դեռ երկար ճանապարհ ունենք կտրելու…

Subscribe to comments feed Մեկնաբանութիւններ (33 posted)

avatar
nice
avatar
Wholesale Football Shirts 11/11/2016 13:30:01
Order Cheap Soccer Jersey from China via Jersey777, Free shipping. "Item has come as described on the photo, fast delivery also. Thanks to seller." Buyer said.
avatar
Your publish had provided me with another point of view on this topic. I had no notion that things can easily work in this form as well. Thank you for sharing your perspective.
avatar
I need to thank you for your appropriately written content its useful and your writing style helped me to it without any difficulty. Thank you
avatar
I found useful information on this topic as I will be taking care of a small business project. Thank-you posting relative information and it's now becoming easier to comprehensive this project
avatar
Vig Power Capsule Herbal 05/31/2016 19:18:46
nice
avatar
success
avatar
keren abis gan
avatar
Bahaya Diet Ketat tanpa Aturan 06/07/2016 18:04:42
i can i can
Reply Thumbs Up Thumbs Down
-1
Report as inappropriate
avatar
Harga Slimming Capsule Indonesia 06/09/2016 19:10:57
pelangsing
avatar
sukses bercinta
avatar
bismillah laa haula
Reply Thumbs Up Thumbs Down
-1
Report as inappropriate
avatar
indah nikmat sehat itu
1 2 3 next Գումար: 29 | Ցուցադրում: 1 - 10

Ձեր մեկնաբանութիւնը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրել նկարում նշուածները

Captcha
  • Ուղարկել ընկերոջ Ուղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0