Home | Քաղաքի Լրաբեր | 21,750 Հազար Դոլար Գլենդէյլի ՀՕՄիՄասնաճիւղին

21,750 Հազար Դոլար Գլենդէյլի ՀՕՄիՄասնաճիւղին

By
21,750 Հազար Դոլար Գլենդէյլի ՀՕՄիՄասնաճիւղին


ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Դիգնիթի Հելթ Գլենդել Մեմորիալ հիւանդանոցը շուրջ 22 հազար դոլար նուիրաբերեց Հայ Օգնութեան Միութեան «Սիփան» մասնաճիւղին՝ Հայոց Ցեղասպանութեան 100ամեակի յիշատակման ձեռնարկների շրջանակներում: Գումարը բուժհաստատութեան տնօրինութիւնը ՀՕՄուհիներին յանձնեց Յունիսի 10ին, հիւանդանոցի սրահներից մէկում կազմակերպուած ձեռնարկի ժամանակ, որին ներկայ էին Գլենդել Մեմորիալի ղեկավարները, անձնակազմի անդամներ, քաղաքապետ Արա Նաջարեանը, քաղխորհրդի անդամներ, «Սիփան» մասնաճիւղի նուիրեալներ:

Յատկացուած գումարով հոգեկան առողջութեան համար անհրաժեշտ ծառայութիւններ կը մատուցուեն Գլենդելի բնակիչներին:

«Դրամահաւաքին իրենց հանգանակութիւններով մասնակցել են մեր բժիշկները, բուժանձնակազմի անդամներ, հիւանդանոցի բարեկամները, աւելի քան 130 մարդ, եւ մէկ ամսուայ ընթացքում հաւաքուել է շուրջ տասը հազար դոլար: Չէինք ակնկալում, որ այսքան կարճ ժամանակում նման գումար կը ստացուի, սա աննախադէպ երեւոյթ էր մեր հիմնադրամի համար: Դրամահաւաքի արդիւնքում, մենք էլ որոշեցինք կրկնապատկել այդ գումարը», ներկաներին պատմեց հիւանդանոցի հիմնադրամի փոխնախագահ Ուայն Հերոնը:

Դիգնիթի Հելթ Գլենդել Մեմորիալ հիւանդանոցի տնօրէն æեք Իւին էլ անդրադարձաւ Հայոց Ցեղասպանութեանը՝ նշելով, որ Միջին Արեւելքում տեղի ունեցող ներկայի իրադարձութիւններն էլ կարելի է որակել որպէս ցեղասպանութիւն. «Մենք գիտենք, որ ՀՕՄը շարունակում է հոգ տանել ոչ միայն տեղի բնակիչներին, նաեւ՝ ներկայում Միջին Արեւելքից եկող նոր ներգաղթեալներին: Նոր երկրում համակերպման գործընթացը շատ բարդ է, եւ մենք կարծում ենք, այս առումով էլ ՀՕՄի առաքելութիւնն ընդլայնւում է, եւ մենք էլ ցանկացանք անմասն չմնալ եւ դրամական աջակցութիւն ցուցաբերել», նշեց æեք Իւին: Յիշելով Ապրիլի 24ին քայլարշաւը, նա գովաբանեց եւ կարեւորեց ամերիկահայ երիտասարդների ակտիւ մասնակցութիւնը Ցեղասպանութեան հարցի արծարծման հարցում:

ՀՕՄի «Սիփան» մասնաճիւղի անունից, երախտագիտութեան խօսքով հանդէս եկաւ ատենապետ Միգանուշ Մելքոնեանը. «Որպէս հասարակական կազմակերպութիւն, սովորաբար մենք ենք դիմում տարբեր կազմակերպութիւնների եւ անհատների՝ մեր գործունէութեան համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հայթայթելու համար: Առաջին անգամ էր, որ մեզ մօտեցան, եւ դա Մեմորիալ հիւանդանոցն էր», յայտնեց Մելքոնեանը:

Նա պատմական անդրադարձ կատարեց՝ յիշեցնելով հարիւր տարի առաջ ջարդերից մազապուրծ հայերին ամերիկացիների օգնութիւնը Միջին Արեւելքի նպաստամատոյց կազմակերպութեան միջոցով: «Այս նուիրատուութիւնը մեզ յիշեցնում է ամերիկեան ժողովրդի մեծահոգութիւնը Հայոց Ցեղասպանութեան ժամանակ մի կազմակերպութեան կողմից, որ հաւաքագրեց աւելի քան 117 միլիոն (այսօրուայ հաշիւներով երկու միլիարդ) դոլար՝ տրամադրելով սնունդ ու հագուստ, ապաստան ու կրթութիւն, հարիւր հազարաւոր վերապրած հայերի: Նոյն բարութիւնն է, երբ 100 տարի անց, այսօր կրկին ամերիկացիները կագնում են հայերի կողքին»:

Միգանուշ Մելքոնեանը նշեց, որ բնոյթով բացառիկ էր Դիգնիթի Հելթ Գլենդել Մեմորիալ հիւանդանոցի՝ Հայոց Ցեղասպանութեանը նուիրուած ձեռնարկների շարքը: Ապրիլի 24ին, հիւանդանոցում յայտարարուել էր մէկ րոպէ լռութիւն՝ անմեղ զոհերի յիշատակի համար, նախորդ օրը տեղի էր ունեցել ոգեկոչման արարողութիւն հիւանդանոցի եկեղեցում, մոմավառութիւն, միաժամանակ, անձնակազմի շուրջ երկու հարիւր բժիշկներ ու բուժաշխատողներ մէկ ամիս շարունակ կրել են «Անմոռուկ»ի կրծքանշանը: Յունիսի 10ի ձեռնարկին ներկայացուեց նաեւ յուշատետր, որտեղ հաւաքուած էին Ցեղասպանութեան զոհ գնա-ցածների անուններ:

Այս միջոցառումները հնարաւոր էին դարձել յատուկ ստեղծուած յանձնախմբի ջանքերով, որի նախագահ, հիւանդանոցի հանրային կապերի եւ բիզնեսի զարգացման հարցերի ղեկավար Մարի Ֆիլիպեանը բարձր գնահատեց հայ եւ օտարազգի գործընկերների նուիրեալ աշխատանքը՝ ձեռնարկներն ու դրամահաւաքը յաջողութեամբ իրականացնելու հարցում:

 

Միգանուշ Մելքոնեանը տեղեկացրեց, որ նուիրաբերուած գումարով կազմակերպուելու են հոգեկան առողջութեանը վերաբերուող սեմինարներ տարբեր տարիքի անհատների համար: «Մենք ներկայում շատ նոր ներգաղթեալներ ունենք Սիրիայից, Իրաքից եւ Միջին Արեւելքի այլ երկրներից:

Ընտանիքները կարիք ունեն ամէն տեսակի եւ յատկապէս՝ հոգեբանական օժանդակութեան, այս երկրի մշակոյթը հասկանալու եւ նոր միջավայրին առանց խոչընդոտների ինտեգրուելու համար»:
Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարեանը ուրախութեամբ նշեց, որ Մեմորիալ հիւանդանոցի այս նուիրատուութեան շնորհիւ, ՀՕՄը կը շարունակի հայ համայնքի բարօրութեանն ուղղուած ծրագրերը:

Subscribe to comments feed Մեկնաբանութիւններ (35 posted)

avatar
vip escorts hyderabad 07/27/2015 06:47:21
nice informetion
avatar
Andhi 12/16/2015 19:12:22
Deep thought! Thanks for conunibttirg.
avatar
Mooe 12/17/2015 12:18:42
We <a href="http://xxxvcnjagd.com">deifliteny</a> need more smart people like you around.
avatar
Tina 12/19/2015 05:53:35
Arectlis like this just make me want to visit your website even more. http://vcgzcxas.com ckbbfhtj [link=http://bhxdvvin.com]bhxdvvin[/link]
avatar
cheap replica handbags 12/30/2015 18:44:14
Thanks for your share, and this is a nice post i really want share with my friends, and welcome to my blog!
avatar
designer replica handbags 12/30/2015 18:44:38
I believe this is a special idea i have seen, and for more info you can visit thie web to get more details.
avatar
breitling replica 12/30/2015 18:45:03
OH, really thx your wonderful post, this is the info i had found a long time. and really welcome to my blog.
avatar
chanel replica handbags 03/08/2016 17:58:38
ապաստան ու կրթութիւն, հարիւր հազարաւոր վերապրած հայերի.
avatar
omega replica 03/21/2016 14:56:47
Omega Planet "theme of the exhibition will be projected on a large way means reflect
avatar
bilirubin tinggi pada bayi 04/06/2016 18:22:47
Thanks for this great post, i find it very interesting and very well thought out and put together.
1 2 3 4 next Գումար: 35 | Ցուցադրում: 1 - 10

Ձեր մեկնաբանութիւնը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրել նկարում նշուածները

Captcha
  • Ուղարկել ընկերոջ Ուղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0