Home | Քաղաքի Լրաբեր | Ղարաբաղի ճանաչումը պահանջում է ողջ ուժերի վերջնական համախմբում`Յայտարարեց Ցուետանայ Պասկալեւան Գլենդէյլում

Ղարաբաղի ճանաչումը պահանջում է ողջ ուժերի վերջնական համախմբում`Յայտարարեց Ցուետանայ Պասկալեւան Գլենդէյլում

By
Ղարաբաղի ճանաչումը պահանջում է ողջ ուժերի վերջնական համախմբում`Յայտարարեց Ցուետանայ Պասկալեւան Գլենդէյլում

Յունուար 17, 2014

http://www.armversion.am Հայկական Վարկած Կայք

Գլենդելի հայ երիտասարդական կենտրոնի դահլիճում արտակարգ եռուզեռ էր: Ամն-ի հայ վետերանների նախաձեռնութեամբ եւ անմիջական կազմակերպմամբ կայացաւ բուլղարուհի, կինոռեժիսոր, ժուռնալիստ, Արցախեան ազատամարտի մասնակից Ցուետանայ Պասկալեւային նուիրուած երեկոն:

Հանդիսաւոր երեկոյի պատուաւոր հիւրերի թւում էին նաեւ Հայաստանի փոխհիւպատոս Եղիայ Մանսուրեանը, «մաշտոցէ համալսարանի տնօրէն, դոկտոր Կարպիս Տէր-եղիայեանը, Հայ վետերանների միութեան պատուաւոր անդամներ եւ հովանաւորներ, դոկտոր Սարգիս Մեսրոպեանը, միութեան հոգեբարձու Հերի Մարշալեանը եւ այլ պաշտօնատար անձինք:

Երեկոյի բացման խօսքով հանդէս եկաւ Ամն-ի հայ վետերանների միութեան նախագահ, Արցախեան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Վիգէն Ղազարեանը: Այնուհետեւ ելոյթ ունեցան նաեւ ԱՄՆ Արեւմտեան թեմի հոգեւոր հայրերը, որոնք տէրունական աղօթքից յետոյ փոխանցեցին Հովնան եւ Մուշեղ սրբազանների ուղերձը:

«մաշտոց է համալսարանի կողմից Կարպիս Տէր-եղիայեանը Ցուետանայ Պասկալեւային շնորհեց պատուաւոր դոկտորի կոչում: ԱՄՆ հայ վետերանների միութիւնը Պասկալեւային շնորհեց պատուաւոր անդամի տիտղոս, ինչպէս նաեւ Մայք Վգայթոյի կողմից Կ'ալիֆորնիայի նահանգի ասամբլիայի կողմից նրան շնորհուեց յատուկ պատուոգիր: Պատուոգիր շնորհուեց նաեւ US Armenian Veteran Association-ին (Ամերիկայի հայ վետերանների միութիւն) այդ գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար:

Երեկոյի վերջում ցուցադրուեց «ղարաբաղեան վէրքերըէ փաստավաւերագրական ֆիլմը: Վիգէն Ղազարեանը շնորհակալութիւն յայտնեց բոլոր այն մարդկանց, որոնք աջակցել էին երեկոյի կազմակերպմանը` յանձինս Գլենդելի Ահարոնեան կոմիտէի, եւ հայ երիտասարդական կենտրոնի տնօրինութեանը, որոնք անվճար յատկացրեցին դահլիճը, աջակցելով, երեկոյի կազմակերպման գործին:

«հայկական Վարկածէ -ն, օգտուելով առիթից, փոքրիկ զրոյց ունեցաւ Պասկալեւայի հետ.

-Կարո՞ղ ենք ասել, որ աւարտել էք այն, ինչ  ցանկանում էիք անել:

- Իհարկէ, իմ աշխատանքը դեռ անաւարտ է, քանի դեռ Ղարաբաղեան հարցը լուծուած չէ, քանի դեռ Ղարաբաղը կարգավիճակ չի ստացել եւ մենք չենք տեսնում Ղարաբաղը որպէս անկախ պետութիւն: Երբ լուծուէն այդ խնդիրները, ես կը համարեմ, որ իմ կեանքի գործը` Ղարաբաղի հերոսապատումը, որը ես տեսել եմ, գնահատել եմ, եւ որը միշտ իմ սրտում է, photo 5աւարտուած է. դա կը լինի միայն Ղարաբաղի ճանաչման դէպքում: Իսկ մինչ այդ մեզ բաւականին շատ աշխատանք է սպասւում:

-Արդեօ՞ք հայ ժողովուրդը իշխանութիւնները Ղարաբաղի վերջնական լուծման հարցում այսօր դերակատարում ունեն:

- Ես գտնում եմ, որ մենք եւս մէկ անգամ պէտք է բոլորին յիշեցնենք, որ Ղարաբաղի հարցի կարգաւորման համար պէտք է միաւորուեն բոլոր գրասենեակները, կազմակերպութիւնները, պետական կառոյցները: Ղարաբաղի ճանաչումը պահանջում է ողջ ուժերի վերջնական համախմբում: Կան ազդեցիկ շատ կազմակերպութիւննէր եւ անհատներ Հայաստանում, որոնք կարող են եւ պարտաւոր են ազդեցութիւն ունենալ` Ղարաբաղի հարցը ճիշտ լուծելու գործում:

Իւրաքանչիւրը պէտք է կատարի իր առաքելութիւնը եւ պատասխանատուութիւն զգա Ղարաբաղի ճակատագրի համար: Ամէն ոք պէտք է ասի. «ես Արցախի դեսպանն եմ, ես պէտք է իմ շրջապատից նուազագոյնը 20 կամ 50 մարդու դրդեմ մտածել Ղարաբաղի մասինէ: Դրա շուրջ պէտք է աշխատել հիմա` Ղարաբաղի դիւանագիտական եւ քաղաքական ճանաչման համար, իսկ դա կախուած է իւրաքանչիւրիցս: Ես կարծում եմ, որ թե՛ Հայաստանի ներսում, եւ թե՛ Հայաստանից դուրս ապրող հայերի ակտիւանալու դէպքում կը լինի այն արդիւնքը, որը մենք ուզում ենք տեսնել: Կարծում եմ, որ աշխարհում արդէն կայ նոր քաղաքական սերունդ, որը պատրաստ է լսել ողջ ճշմարտութիւնը Ղարաբաղի մասին, մենք պարզապէս պէտք է ներկայացնենք փաստերը, որպէսզի ողջ աշխարհն այդ մասին լսի: Եկէք աշխատենք. Ի գործ:

-Ի՞նչ էք կարծում, հարցի լուծումը մօտ է.

-Շատ քիչ է մնացել, սակայն սա ամենակարեւոր քայլն է: Այն կարող է տեւել մէկ տարի, միգուցէ նաեւ աւելի քիչ` դա կախուած է նրանից, թէ մենք ինչքան ակտիւ կը լինենք, ես կարծում եմ, որ եթէ բոլոր հայերը համակենտրոնացնեն իրենց ուժերը, լուծումը կը տեսնենք շատ մօտ ապագայում, ինչու չէ նաեւ այս տարի:

Ես մաղթում եմ, որ Ղարաբաղի անկախութեան յաղթանակը տօնենք այս նոր` 2014 թուականին: Ես աւելի քան համոզուած եմ, որ յաղթանակը մօտ է, այնպէս որ պէտք չէ խնայել ուժերը: Ղարաբաղն արդէն 16 տարի է նոր կեանք է կառուցում` ժամանակակից, առանց պատերազմի հետքերի, դա արդէն յաղթանակ է մահի նկատմամբ եւ պատասխան աշխարհին, որ Ղարաբաղը լինելու է անկախ : Ղարաբաղցիներն ապրում են իրենց հողում ու կառուցում են այն ապագան, որը ցանկանում են իրենց երեխաների համար: Ով կամենում է տեսնել այդ իրականութիւնը, ուրեմն բարի գալուստ Ղարաբաղ:

Subscribe to comments feed Մեկնաբանութիւններ (13 posted)

avatar
gucci replica 03/16/2014 21:59:54
Advice very favorable , receiving an important point of acceptable some absolutely , this is both acceptable account , I , the new welfare of some acknowledgment for the information of the management you from it too disciple .
avatar
192.168.0.1 07/08/2017 11:55:20
I am happy to find your distinguished way of writing the post.
avatar
192.168.0.1 07/08/2017 11:54:41
it entails much useful information for me. I am happy to find your distinguished way of writing the post.
avatar
192.168.1.1 07/08/2017 11:35:47
I am happy to find your distinguished way of writing the post.
avatar
192.168.1.1 07/08/2017 11:35:16
the new welfare of some acknowledgment for the information of the management you from it too disciple
avatar
ysl replica 03/17/2014 21:01:16
The post is written in very a good manner and it entails much useful information for me. I am happy to find your distinguished way of writing the post.
avatar
replica handbags 04/26/2014 20:08:09
Planning to allocate enough device architecture into the acquaintance will get every one of them, because they are completely enough, because it can be used as a good and valuable. Thank you for your reprint. My ranking!
avatar
victoria secret uk 08/05/2014 15:16:41
You if you want to get an indefinite should be the web site of my appointment to you .
avatar
victoria secret uk 08/05/2014 15:20:18
The post is written in very a good manner and it entails much useful information for me. I am happy to find your distinguished way of writing the post.
avatar
victoria secret uk 08/05/2014 15:22:14
You if you want to get an indefinite should be the web site of my appointment to you .
avatar
maillot de bain pas cher 08/05/2014 15:29:05
This has come quite handy. I have been trying to increase comments on my site to get some search engine love.
avatar
omega replica watches 08/17/2014 19:00:03
The Seo workforce also promoted my organization by creating movies and photographs of my restaurant and sharing them by way of YouTube and Pinterest.
avatar
Stew 03/06/2017 17:07:59
aku rase ni mcm belakon je..kot2 pompuan ni anak org kaya ke dato’ ke sape tau dah biase kena manje dr kecik nak ape saje semua dapat..boleh buat movie ni#0t823&;koh2 brother love tuh balak baru pompuan ni hahah sape tau..
Գումար: 9 | Ցուցադրում: 1 - 9

Ձեր մեկնաբանութիւնը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրել նկարում նշուածները

Captcha
  • Ուղարկել ընկերոջ Ուղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Image gallery

Գնահատական

0