Home | Քաղաքի Լրաբեր | Ապրիլ 24ը Գլենդելի Աշակերտութեան Համար Ազատ Եւ Ոչ Աշխատանքային Օր Է Ճանաչուել

Ապրիլ 24ը Գլենդելի Աշակերտութեան Համար Ազատ Եւ Ոչ Աշխատանքային Օր Է Ճանաչուել

By
Ապրիլ 24ը Գլենդելի Աշակերտութեան Համար Ազատ Եւ Ոչ Աշխատանքային Օր Է Ճանաչուել

Ասպարէզ Օրաթերթ www.asbarez.com

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

2013-2014 թթ. ուսումնական շրջանի համար նման համաձայնութիւն է ձեռք բերել Գլենդելի Դպրոցների ուսումնական խորհուրդը Գլենդելի Ուսուցիչների ընկերակցութեան հետ բանակցութիւնների արդիւնքում:
Ապրիլի 24ը աշակերտութեան համար ազատ եւ ոչ աշխատանքային օր ճանաչելու այս համաձայնութիւնը ողջունել է Գլենդելի Հայ Դատի յանձնախումբը:
«Այժմ աշակերտները կարող են իրենց պատշաճ յարգանքը մատուցել Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին՝ առանց դպրոցում բացակայ արձանագրուելու», յայտնել է Գլենդելի Հայ Դատի յանձնախմբի ատենապետ Պերճ Կարապետեանը:
Հարկ է նկատել, որ Ապրիլի 24ին մեծաթիւ հայ աշակերտներ եւ պաշտօնեաներ բացակայելու դիմում էին ներկայացնում, եւ Ուսումնական խորհրդի անդամները երկար տարիներ փորձում էին այդ օրը սահմանել ոչ աշխատանքային:
«Սա իսկապէս շատ կարեւոր իրադարձութիւն է Գլենդելում բնակուող ամերիկահայերի համար», իր խօսքում նշել է Գլենդելի Դպրոցների ուսումնական խորհրդի վարչութեան անդամ Արմինէ Կարապետեանը:
Այս որոշումը հնարաւոր է, որ կը խթանի նաեւ Գլենդելի Հանրային քոլեջում նմանատիպ նախագծի անցկացմանը: Այս կրթօջախի Հոգաբարձուների խորհրդի անդամ Վահէ Փիրումեանը «Ասպարէզ»ին յայտնեց, որ քոլեջում գործող օրէնքի համաձայն, ուսանողները կարող են յետաձգել իրենց քննութիւնները, եթէ դրանք համընկնում են տուեալ ուսանողի ազգային կամ կրօնական որեւէ տօնի կամ յիշատակութեան օրուայ:
«Եթէ, օրինակ հայ ուսանողը մօտենայ եւ հրաժարուի Ապրիլի 24ին ներկայանալ՝ դասախօսը պէտք է ընդունի», յստակացրեց Փիրումեանը: Նրա խօսքով, որպէս խորհրդի անդամ,  հնարաւոր է, որ ինքը հանդէս գայ նաեւ յատուկ Ապրիլի 24ը յիշատակելու եւ այդ օրը հայ ուսանողներին ազատելու նախագծով:
«Նման օրինագիծ խորհրդում քուէարկութեան ներկայացնելու համար անհրաժեշտ կը լինի առաջին հերթին ունենալ հոգաբարձուների խորհրդի երեք անդամների համաձայնութիւնը»,  ասում է Վահէ Փիրումեանը՝ նշելով, որ այս դէպքում անհրաժեշտ է ընդամէնը մէկ ձայն, քանի որ Հոգաբարձուների խորհրդի հայազգի անդամ Արմինէ Յակոբեանը միանում է նախաձեռնութեանը:
«Չեմ բացառում, որ մենք քոլեջում խորհրդի օրակարգ կը մտցնենք Ապրիլի 24ին հայ ուսանողներին եւ պաշտօնեաներին ազատող նախագիծ՝ արդէն յաջորդ ուսումնական տարուայ համար: Մեզ դժուարին ճանապարհ է սպասւում, քանզի այս հարցի շուրջ բանակցութիւններ պէտք է տարուեն ուսուցչական արհեստակցական միութիւնների հետ», յայտնեց Յակոբեանը:
Հարկ է նշել, որ Դպրոցների ուսումնական խորհուրդը Գլենդելի Ուսուցիչների ընկերակցութեան հետ եւս մէկ պայմանաւորուածութիւն է ձեռք բերել, ըստ որի Գլենդելի դպրոցները փակ կը լինեն նաեւ Գոհաբանութեանը նախորդող օրերին: Փոխարէնը, երեք օր կ՛աւելացուի 2013-2014 ուսումնական տարուան՝ Յունիսի 2, 3, 4: Շրջանի Նախնական կրթութիւն (Early Education) եւ Ընդլայնուած կրթական ծրագրերը (Extended Learning Program) բաց կը լինեն այդ օրերին աշխատող ծնողների երեխաների հոգատարութեան համար:
«Միասնականութեամբ մենք, իբրեւ վարչութիւն, կը պատուենք բոլոր նրանց, ովքեր զոհ գնացին 20րդ դարի առաջին Ցեղասպանութեանը եւ յաջորդող ցեղասպանութիւններին: Հայերը, ինչպէս նաեւ շատ ուրիշ գաղթականներ, վառ յոյսերով հանգրուանեցին ԱՄՆում: Գոհաբանութեան տօնի արձակուրդներին ես եւ իմ ընտանիքը կ՛ուրախանանք եւ մեր շնորհակալութեան խօսքը կ՛ուղղենք այս երկրին», նշել է Գլենդելի Դպրոցների ուսումնական խորհրդի վարչութեան անդամ Կրեկ Գրիգորեանը:
Գլենդելի Հայ Դատի յանձնախմբի ատենապետ Պերճ Կարապետեանը կոչ է անում հայ համայնքի անդամներին, որ մասնակցեն յաջորդ շաբաթ նախատեսուած Դպրոցական կրթաշրջանի խոր-հրդի հանդիպմանը՝ արտայայտելու համար իրենց երախտագիտութիւնը խորհրդի անդամներին, աշխատակազմին, ուսուցիչներին եւ այլ աշխատակիցների:

Subscribe to comments feed Մեկնաբանութիւններ (6 posted)

avatar
replica bags 05/15/2014 22:16:22
Regardless of what brand of men watch and what are the man's achievements, the ornament became the only decoration for men.
avatar
replica oakleys 09/02/2016 15:22:58
Ray Ban structures are ideal accessories for adeptness bathrobe at http://www.cheapoakleyssunglasses.co.uk aural the boardroom

and they altogether accompaniment your accretion suit.
avatar
replica wathces 08/17/2014 02:15:28
replica wathces
cheap replica watches
avatar
rolex replica 12/29/2014 13:58:38
The analog ones by themselves have multiple features like date, dual time, chronograph and so on.
avatar
cartier replica sale 04/07/2015 18:01:05
With the age of 20 inside 1901, the lady lay out coming from university to do business with a nearby target, inside exactly what do simply become referred to as a great ironic perspective for the towels to be able to money account regarding celebrity and also bundle of money.
avatar
replica handbags uk 09/02/2016 15:23:25
So, to shop for women http://www.fashionablebagssale.co.uk becomes really interesting and fun rather than shopping for

men.
Գումար: 5 | Ցուցադրում: 1 - 5

Ձեր մեկնաբանութիւնը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրել նկարում նշուածները

Captcha
  • Ուղարկել ընկերոջ Ուղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

5.00