Home | Քաղաքի Լրաբեր | Գլենդէյլի Կրթական Խորհրդի Ցեղասպանութեան Ոգեկոչմամ Միջոցառում

Գլենդէյլի Կրթական Խորհրդի Ցեղասպանութեան Ոգեկոչմամ Միջոցառում

By
Գլենդէյլի Կրթական Խորհրդի Ցեղասպանութեան Ոգեկոչմամ Միջոցառում

Ապրիլ 22-ին, երեկոյեան ժամը 7:00-ին, Գլենդէյլ Հայսքուլի դահլիճում, աւելի քան 700 հանդիսատեսների ներկայութեամբ տեղի ունեցաւ Գլենդէյլի հանրային միջնակարգ դպրոցների եւ կրթական խորհրդի կազմակերպած «Ցեղասպանութեան Ոգեկոչման» ձեռնարկը: Արդէն 12-րդ անգամը լինելով այս ձեռնարկը իրականացաւ աշակերտների, խորհրդի անդամների  եւ կրթաշրջանի պաշտօնատարների ներդրումներով եւ ամիսների վրայ ձգուող աշխատանքի շնորհիւ: Անցնող 12- տարիներում այս ձեռնարկի մտայղացման ու նաեւ իրականացման կենտրոնական դէմքը եղել է կրթական խորհրդի կազմում նոյնքան անցեալ ունեցող Գրէգ Գրիգորեանը: Այս տարի եւս ձեռնարկի բացումը կատարեց ՀՄԸՄ Արարատ մասնաճիւղի Սկաուտական դրօշակակիր խումբը, դրօշակի արարողութեամբ, որին յաջորդեց Գլենդէյլ Հայսքուլի երգչախմբի Ամերիկեան եւ Հայաստանի հիմներգների կատարումները: Ապա Գրէգ Գրիգորեանի բարի գալստեան խօսքերից յետոյ նոյն երգչախումբը կատարեց Կիլիկիա երգը, որն արժանացաւ ներկաների բուռն ծափերին: Ձեռնարկը շարունակուեց Կոնգրեսական Ադամ Շիֆի,Կրթաշրջանի վերատեսուչ՝ Դոկտ. Շիհանի, Կրթաշրջանի խորհրդի ատենապետուհի՝ Նայիրի Նահապետեանի, նոյն խորհրդի աշակերտ-անդամ Ջոյ Մաքքրիըրի օրուան պատշաճ խօսքերով: Գեղարուեստական ելոյթներ ունեցան Գլենդէյլ, Հուվըր, Քլարք Մագնէթ եւ Քրէսենթա Վալիի դպրոցների հայկական ակումբները եւ աշակերտները: Երգերով եւ արտասանութիւններով ձեռնարկին իրենց մասնակցութիւնը բերին Դավթեան-Մարիամեան կազմակերպութեան տարրական դասարանների երգչախումբը եւ աշակերտութիւնը: Ձեռնարկի հիւրն էր նաեւ հիփափ երաժշտութեան սիրուած երգիչ Արմինը, ով բեմ հանեց իր վերջին տեսաերիզն ու երգը, որը նուիրուած է Հայոց Ցեղասպանութեան: Ձեռնարկի աւարտին Գրէգ Գրիգորեանը բեմ հրաւիրեց բոլոր մասնակից աշակերտներին եւ գնահատեց նրանց աշխատանքը եւ նուիրումը իրենց դատին եւ դրուատեց նոր սերնդի վճռակամութիւնը Ցեղասպանութեան զոհերի յիշատակը վառ պահելու եւ մեր արդար պահանջին յետամուտ լինելու ուղղութեամբ:

Ձեռնարկին մասնակցում էին քաղաքի եւ նահանգի, ինչպէս նաեւ կրթաշրջանի պատասխանատու անձինք, ծնողներ եւ աշակերտներ:

Subscribe to comments feed Մեկնաբանութիւններ (13 posted)

avatar
Nevart Madatian 04/23/2013 20:51:06
Վերջին 12-տարիներում, ոչ մի անգամ առիթը բաց չեմ թողել մասնակցելու Գլենդէյլի հանրային դպրոցների Հայկական ակումբների ու կրթաշրջանի խորհրդի միասնական ջանքերով կազմակերպուող Ապրիլեան Եղեռնի ոգեկոչման տարեկան ձեռնարկներին:
Այս բացառիկ ձեռնարկները ոչ թէ իրենց գեղարուեստական մակարդակով կամ բեմադրական առաւելութիւններով են գրաւում հանդիսատեսին, այլ իրենց անկեղծութեամբ, անմիջականութեամբ եւ թարմ շնչով: Կազմակերպիչները, մասնակիցները եւ հանդիսատեսների մեծ մասը աշակերտներ են: Գլենդէյլի հանրային դպրոցների աշակերտներ, ովքեր ոչ թէ որպէս ազգային դպրոցի սան բնականաբար պիտի նշեն ու ոգեկոչեն Ապրիլի 24-ը, այլ պատանիներ ու երիտասարդներ որոնք քաղաքական հետաքրքրութիւն եւ ազգային գիտակցութիւնն ունեն անմասն չմնալու համահայկական մասշտապով նշուող Ցեղասպանութեան յիշատակման ձեռնարկներին:Ապրեն մեր աշակերտները եւ մանաւանդ վարձքը կատար Գրէգ Գրիգորեանի, ով այս ոգեկոչման ձեռնարկների գլխաւոր կազմակերպիչն է:
avatar
tag heuer replica 08/07/2014 19:16:40
The initial hint will be that girls can not withstand virtually any varieties of bags, although guys enjoy all sorts of females, wonderful, captivating, alluring, younger, fully developed and also sophisticated constantly a lot of receives inside the vision.
avatar
Roseanna 08/19/2014 14:29:57
That's a skillful answer to a diifucflt question
avatar
Eternity 08/19/2014 15:22:06
THX that's a great anrwse!
avatar
Keydren 08/20/2014 19:48:34
Shoot, who would have thghuot that it was that easy?
avatar
Dasda 08/22/2014 13:53:05
AFAICT you've coreevd all the bases with this answer!
avatar
Ivan 08/22/2014 14:03:27
That's the thinnikg of a creative mind
avatar
Nermeen 11/09/2015 13:08:34
Slam dunkin like Shaquille O'Neal, if he wrote infivmatore articles.
avatar
Kruno 11/09/2015 20:09:46
Super inrifmatove writing; keep it up. http://jythefnurs.com weyogxf [link=http://yyjgccpe.com]yyjgccpe[/link]
avatar
Jerry 11/11/2015 10:15:32
Help, I've been informed and I can't become igntnaro.
1 2 next Գումար: 13 | Ցուցադրում: 1 - 10

Ձեր մեկնաբանութիւնը

• Bold
• Italic
• Underline
• Quote

Մուտքագրել նկարում նշուածները

Captcha
• Ուղարկել ընկերոջ Ուղարկել ընկերոջ
• Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
• Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Image gallery

Գնահատական

0