Home | Քաղաքի Լրաբեր | Լուրեր

Լուրեր

By

 Օպտիկային մանրաթելային Ցանցը Գլենդէյլում

Թէքնիքալըր ընկերութիւնը յաւելացնելու է Գլենդէյլում իր վարձակալած օպտիկամանրաթելային միացման լարերի թիւը, ընդհանուր թիւը հասցնելով չորսի: Այսպիսով Գլենդէյլ քաղաքի գանձանակին Թէքնիքալըրը կը վճարի տարեկան 54,600 դոլար: Վալթ Դիզնի ընկերութիւնը նոյն ծառայութեան համար, վարձակալելով 30 օպտիկամանրաթելային միացման լարեր քաղաքին վճարում է տարեկան 85,000 դոլար: 2007 թուից սկսեալ   Գլենդէյլը օժտուեց օպտիկամանրաթելային  կապի ցանցով, որը պիտի գործածուէր թէ քաղաքի զանազան բաժանմունքների միջոցով եւ թէ վարձու տրուէր մասնաւոր ընկերութիւններին, ինչպիսին են Թէքնիքալըրը եւ Դիզնին: Ներկայիս  Գլենդէյլի Ջրի եւ Ելէկտրականութեան բաժանմունքը, Ոստիկանական բաժանմունքը, Հրշէջ կայանները, որոշ զբօսայգիները եւ գրադարանները օգտագործում են այդ համակարգը:

Լայնաշերտ ինտերնետ միացման համար տուեալների հաղորդման տեխնոլոգիաներից (օպտիկամանրաթելային միացում, պղնձալարային միացում, DSL, անլար կապ և այլն) ամենահզօր և ամենաժամանակակիցն է համարւում օպտիկամանրաթելային ցանցը, որի դէպքում օպտիկամանրաթելային մալուխը հասցւում է մինչև բաժանորդ։ Մեծ հեռաւորութիւնների վրայ տեսապատկերների, ձայնի և տուեալների հաղորդման համար բարձր արագութեամբ օժտուած գծերի ստեղծման նպատակով օգտագործուող օպտիկամանրաթելային մալուխն ունի հսկայական յուսալի թողունակութեան հնարավորութիւն` հարիւրաւոր գիգաբիթներ վայրկեանում։
Սովորական պղնձալար հաղորդիչի փոխարէն օգտագործւում է օպտիկամանրաթելային յատուկ կուարցային մանրաթելերից կազմուած թելիկ, որը առաւել նման է ապակուն: Ռադիոալիքների փոխարէն մանրաթելի միջով անցնում է լուսային ճառագայթ, որը հնարավորութիւն է տալիս ապահովել տուեալների տեղափոխման հսկայական արագութիւններ:
Օպտիկամանրաթելային կապը նպատակայարմար է օգտագործել տարբեր շէնքերում (այդ թւում՝ բազմայարկ և բազմամուտքային) լոկալ ցանցերի միացման ժամանակ, ինչպէս նաև տեղեկատւության անվտանգութեան և էլեկտրամագնիսական աղմուկներից պաշտպանման նկատմամբ յատուկ մեծ պահանջներ ունեցող ցանցերում։
Օպտիկական մանրաթելը ներկայումս համարւում է տուեալների հաղորդման ամենակատարեալ ֆիզիկական միջավայրը, ինչպէս նաև մեծ հեռաւորութիւնների վրայ տուեալների մեծ հոսքերի հաղորդման ամենահեռանկարային միջավայրը։

Նարգիլէի գործածութիւնը սահմանափակւում է

Գլենդէյլում  յաջողակ բիզինէսի տէր են քաղաքի երկու նարգիլէ մատուցող ճաշարանները՝ Քոլորադօ պողոտայի վրայ գտնուող Հուքա Լաունջը եւ Սենթրալ պողոտայի վրայ գտնուող Ֆենիշիա ճաշարանը: Այս երկու կենտրոններում յաճախորդները ուտեստից եւ խմիչքից բացի կարող են նաեւ պատուիրել նարգիլէ զանազան համեմներով, որը խիստ ընդառաջում է գտնում յաճախորդների կողմից: Մերձաւոր Արևելքում ծնունդ առած այս սովորոյթն այսօր նորաձև է համարւում ողջ աշխարհում եւ մեր քաղաքը նոյնպէս նորաձևութեան այդ հոսանքի տակ է: Նարգիլէ ծխելը մանաւանդ երիտասարդների մօտ համարւում է նորաձևութիւն, ասես ինքնահաստատման ու համարձակութեան վկայութիւն: Նարգիլէի կողմնակիցներն ասում են, որ այն ոչ միայն հաճելի է, այլև աւելի անվնաս, քան ծխախոտն ու ծխամորճը: Իսկ իրականում…. Հետազոտութիւնների արդիւնքները վկայում են որ  որոշակի ժամանակահատուածում նարգիլէ ծխող անհատի  թոքեր ընկած (CO) ածխածնի օքսիդի պարունակութիւնը երեք անգամ գերազանցում է նոյն ժամանակահատուածում ծխած ծխախոտի խտությանը: Ստացւում է, որ նարգիլէ ծխողներն աւելի շատ թոյներ են կուլ տալիս, քանի որ ծուխն աւելի խորն են քաշում, իսկ ծխելու գործընթացն էլ կարող է երկարաձգուել մի քանի ժամ:

Գլենդէյլի Քաղաքային խորհուրդը եւ նրա յանձնախմբերը արդէն ամիսներ է ինչ քննարկում են նարգիլէի հանրային գործածութեան մասին նոր օրինագծերի մշակման հարցը: Քաղաքի Զոնինգի մասնագէտները իրենք բաժանուած են տարակարծիք խմբերի, որոնց մէկ մասը նարգիլէի գործածութիւնը բնակչութեան մի մասի մշակութային աւանդութիւնն համարելով կողմ է նմանատիպ բիզինէսների աշխատանքին, իսկ միւս կողմը գլխաւորութեամբ բնապաշտպանական եւ առողջապահական  կազմակերպութիւնները դէմ է դրան ու նարգիլէի ծուխը համարում վնասակար:

2008-ին Գլենդէյլում անցկացուած օրէնքի համաձայն արգիլւում է ծխախոտի օգտագործումը քաշաքի հանրային կենտրոններում եւ ճաշարանների բացօդեայ տարածքների միայն 25 տոկոսը կարելի է տրամադրել ծխողներին: Ցայժմ այդ օրէնքը չէր ներառում նաեւ նարգիլէ ծխողներին, սակայն քաղաքի մաքուր օդի պաշտպանները նարգիլէի ծուխն էլ վտանգաւոր գտնելով ուզում են սահմանափակել դրա օգտագործումը հանրային վայրերում:

Այս խմբի տեսակէտը եթէ ընդունուի Քաղաքային խորհրդում  Հուքա Լաունջը, որը չունի բացօդեայ ընդարձակ տարածք պիտի չկարողանայ շարունակել իր բիզինէսը, իսկ Ֆենիշիան, որն օժտուած է ընդարձակ բացօդեայ տարածքով ըըտ ճաշարանի տիրոջը մի լուծում կը գտնի այս ուղղութեամբ:

Նորոգութիւնների Ֆինանսաւորում

Գլենդէյլի Քաղաքային խորհոէրդը հաստատեց 305,000 դոլարի վճարումը Գլենդէյլի թիւ 26 Հրշէջ կայանի եւ Քասա Վըրդուգօ գրադարանի զոյգ շէնքերում անուաթոռ օգտագործողների համար յատուկ զուգարան-լուացարաններ կառուցելու նպատակով: Արդէն երկու տարի էր ինչ այս հարցը  վէճերի ու տարակարծութեանց առիթ է եղել: Վերոնշեալ յատկացումներին հակառակողները ոչ թէ դէմ են  հարցիբ սկզբունքօրէն այլ նկատում են թէ քաղաքի եւ երքրի ներկայ ճգնաժամային պայմաններում երբ քաղաքն ունի  18 միլիոն դոլարի բաց, նման յատկացում կատարելը առաջնային չէ: Քաղաքի պատասխանատուները իրենց հերթին տրամաբանում են թէ քաղաքին պատկանող շէնքերը որոնք չեն լրացնում ֆեդերալ օրինաչափերը անուաթոռ օգտագործողներին համապատասխան հնարաւորութիւններ տրամադրելու իմաստով կարող են դատական հարցեր ստեղծել քաշաքի համար: Եթէ նոյնիսկ մէկ հոգի բողոքի այդ հնարաւորութեան չգոյութեան պատճառով քաղաքը պատասխանատու կը լինի դրա համար:

Այս գումարը յատկացուելու է Գլենդէյլի սեփական տներ ունեցող բնակիչներից գանձուող յատուկ տուրքերից, որը ըստ նահանգային օրէնքի պիտի գործածուի քաղաքի որոշ շրջանների զարգացման կամ էժան գներով վարձու տների կառուցման նպատակին: Եթէ քաղաքը այդ գումարները չծախսի նմանատիպ ծրագիրներ իրականացնելու համար ապա այն պիտի վճարի նահանգին:

 

Ամերիքանայի ազդեցութիւնը

Ամերիքանան 2010 թուականին  վաճառքի տուրքերի եկամտից գոյացրել է 1.16 միլիոն դոլար, որը 19 տոկոսով  ցածր է սպասուածից: Դրանով հանդերձ Ամերիքանա կոչուող Գլենդէյլի հսկայ ու հռչակաւոր այս կառոյցը իր տասնեակ խանութներով, ճաշարաններով, թէյարաններով, գրախանութով, կինոթատրոններով ու զուարճանքի համար նախատեսուծ զանազան հնարաւորութիւններով արդէն շատ աւելին կարջի քան նրա կառուցման համար ներդրուած գումարը, ասում են Գլենդէյլ քաղաքի պաշտօնատարները: Ամերիքանայի արժէքը 2011-12 նիւթական տարուայ ընթացքին գնահատուել է  479.9 միլիոն դոլար: 2010 թուին միայն Ամերիքանայի կանգառների իր մասնաբաժնից  քաղաքը գոյացրել է 95,000 դոլար:Այս գումարների մասին խօսելով քաղաքային խորհրդի անդամ՝ Րաֆֆի Մանուկեանը յայտնել է թէ պատկերը ինքնին խօսուն է եւ փարատում է այն մարդկանց մտահոգութիւնը , որոնք կասկածում էին թէ օգտակար պիտի լինի Ամերիքան քաղաքին թէ ոչ:

Իսկ քաղաքի վարիչ Սթարբըրդի կարծիքով թէեւ այս տարի վաճառքի  տուրքերից գանձուած գումարը պակասել է, սակայն յոյս ունեն  թէ տնտեսական պայմանների բարելաւումով այդ գումարը եւս աճ կարձանագրի: Ամերիքանան նաեւ աւելի մեծ թուով յաճախորդների է ձգել դէպի Գլենդէյլ, որից շահել են նաեւ նրա հարեւան բիզինէսները: Կան նաեւ հաստատութիւններ քաղաքի կենտրոնում որ չկարողամնալով մրցել Ամերիքանայի ձգողականութեան հետ  տանուլ են տուել իրենց բիզինէսը եւ կամ փակուել են արդէն կամ փակուելու սեմին են գտնւում: Դրանց շարքին են Մանն կինոթատրոնները, որոնք անհամեմատ աւելի քիչ յաճախորդներ են գրաւել անցեալ տարիներին քան Ամերիքանայի Փասիֆիկ կինոթատրոնները:

Խանութների ցուցատախտակների փոփոխուելու են

Քաղաքային Խորհուրդը վերջնական որոշումի չկարողացաւ հասնել քաղաքի որոշ խանութների սիւների վրայ տեղադրուած ցուցատախտակների փոփոխութեան օրէնքի մասին: Վերոնշեալ խանութները, թուով  մօտ 60, ունեն քաղաքի համապատասխան օրէնքին չհամապատասխանող եւ շատ աւելի մեծ քան թոյլատրւում է ցուցատախտակներ: Նրանք ըստ օրէնքի պարտաւոր են փոխել այդ մեծ նշանները եւ նրանց սիւները, փոխարէնը տեղադրելով ճիշտ չափերով նոր սիւներ եւ նոր նշաններ: Այս նոր նշանների պատրաստութիւնը եւ միացումը իհարկէ շատ ծախսալից է եւ քաղաքի ներկայ տնտեսական պայմաններում անհնար: Ներկայիս գործող օրէնքի համաձայն  եթէ բացւում է մի նոր խանութ կամ բիզինէս Գլենդէյլում, ապա նրանք պարտաւոր են հին սիւները փոխել եւ նրանց վրայ տեղադրուող հսկայ նշանների փոխարէն տեղադրել նորերը որոնք կը համապատասխանեն ճշտուած չափերին: Այս ցուցատախտակների մեծ մասը գտնւում են  Գլէնօքս, Փասիֆիկ, Հանալուլու, Վըրդուգօ եւ Լա Քրասէնթա փողոցների վրայ եւ նրանց երկարութիւնը հասնում է 25-ոտքի, իսկ մակերեսը 200 քառ.ոտքի, մինչ ըստ օրէնքի դրանց բոյը պիտի լինի 6-8 ոտք, իսկ մակերեսը 40-75 քառ.ոտք: Քաղաքային խորհուրդը այս հարցի մասին վերջնական որոշումի դեռ չի հանգել գիտակցելով որ ներկայիս դժուար է նման փոփողութիւն պահանջելը, մինչ օրէնքը խատելը թոյլատրելը արդար չէ այն յարգողների նկատմամբ, որոնք ենթարկուելով օրէնքին կատարում են քաղաքի պահանջը:

«Միս Քալիֆորնիա- 2012»

2012 թուականի Յունուար 6-8ին, գեղեկութեան «Միս Քալիֆորնիա» մրցոյթին, Գլենդէյլ քաղաքը ներկայացնելու է 24-ամեայ Վիոլէթ Քանեանը, ով յաղթելու պարագային կանցնի յաջորդ փուլը, որն է «Միս Ամերիկա» մրցոյթը, իսկ այդ մրցոյթին յաղթողը կը մասնակցի Աշխարհի գեղեցկուհու ընտրութեան մրցումներին: Վիոլէթը Yerevan Magazine-ի, Hollyscoop-ի և Examiner.com-ի ազատ թղթակից է,գրում է ժամանցային թեմաներովնաև փառատօների ու մրցանակաբաշխութիւնների հաղորդավար էԶբաղւում է նաեւ բարեգործական աշխատանքներով:

Յաջողութիւն ենք մաղթում մեր հայուհուն:

Subscribe to comments feed Մեկնաբանութիւններ (17 posted)

avatar
rolex replica 07/17/2014 19:16:01
Pretty good post. I just stumbled upon your blog and wanted to say that I have really enjoyed reading your blog posts.
avatar
Your article had provided me with another point of view on this topic. I had absolutely no concept that things could work in this form as well. Thank you for sharing your perspective.
avatar
I would like to appreciate your effectively written content it's useful and your writing design helped me to it without the difficulty. Thanks
avatar
I found useful information on this topic as I will be working on a company project. Cheers posting relative information and it's now becoming easier to completely finish this project
avatar
I'm currently implementing an assignment and I have been exploring your blog for a few hours. Appreciate your the idea proved valuable for me.
avatar
I likely appreciating any of it. is actually an incredible and decent impart. I should much obliged. Great employment! You all an incredible blog site, and also have some extraordinary substance.
avatar
I'd been very encouraged to locate this website. I desired to thank-you with this special study. I certainly savored each and every that and I've you bookmarked to look at fresh things you publish.
avatar
The globe will be altering fast. people are also having changed.day by day time we are becoming more dependant on degital system.you make me think of this really.You have a great method of sharing your thoughts.
avatar
That is really a brilliant post, many thanks alot : ) for telling Great luck I found out about this certain page.
avatar
I really enjoy simply looking at all of your weblogs. Simply wanted to inform you that you've people like me who appreciate your work. Undoubtedly a fantastic article. The information you have provided is actually very helpful.
avatar
replica watches 07/17/2014 19:16:22
I would like to thank you for the efforts you have made in writing this article.
avatar
louis vuitton replica 07/17/2014 19:16:48
I've been trying to find out a little more about this kind of stuff, thanks for sharing
avatar
louis vuitton replica 11/10/2014 12:56:48
The Victorinox due to its fast-paced progress eventually took over Wenger.
avatar
Angel 11/09/2015 13:09:19
Stellar work there <a href="http://gsgrujgwsm.com">evoenrye.</a> I'll keep on reading.
avatar
Bosy 11/09/2015 20:10:32
Felt so hopeless looking for answers to my qus.tione..suntil now. http://vlixzzdehxn.com gmzucviyq [link=http://sltlvtdxxv.com]sltlvtdxxv[/link]
avatar
Jabrik 11/13/2015 08:36:45
With the bases loaded you struck us out with that answre! http://pdomtzloap.com bvbfjpjx [link=http://lqfhbrjzbmz.com]lqfhbrjzbmz[/link]
avatar
obat alergi gatal 08/04/2017 19:10:25
why
Գումար: 8 | Ցուցադրում: 1 - 8

Ձեր մեկնաբանութիւնը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրել նկարում նշուածները

Captcha
  • Ուղարկել ընկերոջ Ուղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0