Home | Դէմքերի հետ | Նոր Նշանակումներ Գլենդէյլի Հանրային Դպրոցներում

Նոր Նշանակումներ Գլենդէյլի Հանրային Դպրոցներում

By
Նոր Նշանակումներ Գլենդէյլի Հանրային Դպրոցներում

Միգանուշ Մելքոնեան  

 

Գլենդէյլի Հանրային Դպրոցների Միացեալ Կրթաշրջանը դպրոցական տարեմուտի նախօրէին յայտարարեց մի շարք դպրոցներում կատարուած նոր նշանակումների մասին, ընդ որում R.D.White Տարրական դպրոցի նոր տնօրէնուհի՝ Դոկտ. Նարեկ Քասապեանի եւ Hoover Միջնակարգ դպրոցի նոր փոխ-տնօրէն Յակոբ  Էլմեսեքեանի  նշանակումն էր, որը մեծ ուրախութիւն եւ ոգեւորութիւն պատճառեց մեր համայնքին եւ կրթաշրջանի դպրոցներն յաճախող աշակերտութեանն ու ծնողներին:

Ստորեւ ներկայացնում ենք մեր հարցազրոյցը Դոկտ. Քասապեանի եւ Պրն. Էլմեսեքեանի հետ եւ շնորհաւորում նրանց իրենց նշանակումի առիթով, մաղթելով նրանց եւ մեր աշակերտներին բարի վերամուտ եւ յաջողութիւններով լի ուսումնական տարի:

Դոկտ. Նարեկ Քասապեան

Կենսագրական գծեր

Նարեկ Մարտիրոսեան Քասապեանը ծնուել է Գլենդէյլ քաղաքում: Տարրական, երկրորդական եւ միջնակարգ ուսումն ստացել է Գլենդէյլի Հանրային Դպրոցների Միացեալ Կրթաշրջանի՝ Հոըրսման, Ռուզվելթ եւ Գլենդէյլ Հայ Սքուլում: Բարձրագոյն կրթութեանը յետեւել է Գլենդէյլ Քոլէջում եւ այնուհետեւ Cal State Northridge համալսարանում եւ  ստացել է բակալորական եւ ապա մագիստրոսական տիտղոս Անգլերէն Լեզու ճիւղում: Ունի երկրորդ մագիստրոսականը Կրթական տնօրինութիւն ճիւղում, իսկ Կրթութեան ճիւղում դոկտորական տիտղոսին արժանացել է USC համալսարնից:

Սկսեալ 1997 թուից, ուսանողութեան տարիներից արդէն, սկսել է աշխատել որպէս ուսուցչի օգնական եւ ապա ուսուցիչ Հոըրսման, Հուվըր եւ Դէյլի տարրական եւ միջնակարգ դպրոցներում: Դասաւանդել է Անգլերէն լեզու եւ ELD: 2008-ից աշխատել է Ռուզվելթ դպրոցում որպէս փոխ-տնօրէնուհի եւ 2011-13 վարել է Թոլ դպրոցի փոխ-տնօրենուհու պաշտօնը: 2013-ի Յուլիսից նշանակուել է որպէս R.D.White Տարրական դպրոցի նոր տնօրէնուհի:

Ամուսնացած է Յակոբ Քասապեանի հետ եւ ունի երկու դուստր՝ Երազը 5 եւՄեղրին 4-տարեկան:

 

«Որպէս կրթադաստիարակչական ասպարէզում աշխատող անհատ ամէնակարեւորն ու առաջնահերթը ինձ համար դպրոցական աշակերտների ապահովութիւնը եւ դպրոցի ապահով մթնոլորտն է: Յաջորդ հիմնախնդիրը ուսումնական բարձր որակն ու աշակերտութան կրթական եւ դաստիարակչական յառաջադիմութիւնն է: Դպրոցը աշակերտութեան երկրորդ տունն է, իսկ դպրոցի պաշտօնէութիւն ու ուսուցչակազմը նրանց երկրորդ ընտանիքը: Այս ծանրակշիռ պարտականութիւնն ստանձնելիս մենք պիտի ամէն ջանք ի գործ դնենք որպէսզի մեր աշակերտները լինեն յաջողակ թէ ուսումնական եւ թէ հասարակական կեանքի ու օրէնքների իւրացման իմաստով»:

R.D.White Տարրական դպրոցի որպէս տնօրէնուհի Դոկտ. Քասապեանի նպատակն է հնարաւորինս չափով հեզասահ անցում կատարել ներկայի Քալիֆորնա նահանգի չափանիշներից դէպի Common Core չափանիշների կիրարկումը, որոնք 2014 թուից սկսեալ փոխարինելու են ներկայ չափանիշներին: Common Core չփանիշները աւելի յստակօրէն ընդգծում են թէ աշակերտները ի՞նչ պիտի սովորեն եւ որո՞նք են սպասելիքները: Այս ակնկալիքներին գիտակ լինելով թէ ուսուցիչները եւ թէ ծնողները աւելի օգտակար կարող են լինել իրենց զաւակներին ու աշակերտներին: Այս չափանիշները աւելի շօշափելի են եւ ներդաշնակեցուած իրական աշխարհի ու կեանքի հետ եւ պատրաստում են այսօրուայ մանուկներին ապագայի իրենց բարձրագոյն կրթութեան եւ աշխատանքային ասպարէզների համար: ԱՄՆ տարածքում արդէն 45 նահանգներ ընդունել եւ կիրառել են այս չափանիշները, որոնցից մէկն է Քալիֆորնիան: Այս չափանիշները պահանջում են  վերլուծական մօտեցում եւ մտածողութիւն եւ աշակերտին զինում աւելի ամբողջական գիտելիքներով, որը համապատասխանում է մեր արագընթաց դարի պահանջներին: Համակարգչի գործածութիւնը եւ համակարգչային քննութիւնները կարեւոր բաղադրիչն են այս ծրագրի:

Դպրոցի նոր տնօրէնուհին լիայոյս է որ դպրոցի տարածքին պիտի օգտագործուեն համակարգիչներ բոլոր կարգերի աշակերտութեան համար  եւ մօտ ապագային բոլորը  պիտի աշխատեն, դասաւանդեն, սովորեն եւ քննութիւններ յանձնեն համակարգիչների օգնութեամբ: Այդ ուղղութեամբ ազդու մի քայլ է դպրոցի տարածքում wireless ինտերնետային կապի կիրարկումը, որը յաջողուել է իրականացնել 2013-14 տարեշրջանի սեմին:

Դոկտ, Քասապեանը նաեւ իր օժանդակութիւնը պիտի բերի R.D.White դպրոցում իրականացուող FLAG  Armenian ծրագրին, ուր մեծ թուով աշակերտներ ստանում են երկլեզու կրթութիւն անգլերէն եւ հայերէն լեզուներով: Նշելի է որ դպրոցի FLAG ծրագրի առաջին շրջանաւարտների հունձքը 2014-2015 ուսումնական տարեշրջանին երբ հինգերորդ կարգն աւարտի պիտի անցնի երկրորդական դպրոց եւ ցանկալի է որ մինչեւ 12-րդ կարգ հետեւի երկլեզու կրթութեանը:

Անձնական փորձառութիւններ որպէս Ամերիկահայ

Դոկտ. Քասապեանը խօսուն այն վկան է որ ընտանիքը ունի մեծ դեր եւ ներդրում  երեխայի ընդհանուր նկարագրի ձեւաւորման վրայ: Ինքը ծնուել է ԱՄՆ ապրող հայ ընտանիքում եւ հասակ է առել հենց մեր քաղաքի հանրային դպրոցների միջավայրում: Ստացել է բարձրագոյն կրթութիւն եւ երիտասարդ այս տարիքում արդէն զբաղեցնում է պատուաւոր պաշտօն մեր կրթական համակարգում: Միաժամանակ նա տիրապետում է իր մայրենի լեզուին ու նախնիների մշակույթին ու պատմութեանը: Որպէս երիտասարդ եւ ուսեալ մասնագէտ իր ներդրումն ունի մեր նոր սերնդի կրթութեան եւ դաստիարակութեան գործում: Այս ձեռքբերումների համար նա գնահատում է իր ծնողներին որոնք մանուկ հասակից նրա մէջ սերմանել են թէ ամուր հայկական ոգի եւ թէ այն գիտակցութիւնը որ ապրելով ԱՄՆում պարտի զարգանալ եւ ծառայել իր բնակած երկրի միջավայրում եւ գտնել ու պահպանել հաւասարակշռութիւնը ամերիկահայ անհատի հայկական եւ ամերիկեան զոյգ նկարագիրների միջեւ: «Իհարկէ այս հաւասարակշռութեան պահպանումը դիւրին չէ եւ առաւել ջանք ու աշխատանք է պահանջում քան նրանցից որեւէ մէկից հրաժարուելը» ասում է դոկտ. Քասապեանը: Իսկ որ այդ հաւասարակշռութիւնն ստեղծելը հնարաւոր է, դա արդէն փաստ է եւ այդ փաստը Դոկտ. Քասապեանի եւ նրա սերնդակից, ԱՄՆ ծնած եւ միաժամանակ հայ ոգով սնուած,ամերիկահայ մասնագէտների փաղանգն է, որոնցմով այսօր ոգեշնչւում են մեր նոր սերունդները:

Խորհուրդներ աշակերտներին ու ծնողներին

Դոկտ. Քասապեանի խորհուրդն է՝

« Ընթերցէ՛ք ձեր զաւակների հետ ու ձեր զաւակների համար: Անջատէ՛ք հեռուստացոյցը, համակարգչային խաղերը: Կարդացէ՛ք որեւէ լեզուով եւ թող որ ձեր զաւակները կարդան ձեզ համար, քանզի դպրոցական բոլոր յաջողութիւնները սկսում են կարդալով»:

«Միացէ՛ք դպրոցի ծնողական խորհրդին եւ ծնողական խմբերին: Ներկայ գտնուէ՛ք ծնողական ժողովներին, այնտեղ դուք կարեւոր տեղեկութիւններ ձեռք կը բերէք ձեր զաւակի կրթութեան եւ ուսումնական թէ ընկերային միջավայրի մասին»:

 

 

 

Յակոբ  Էլմեսեքեան-Անմահունի

 Hoover Միջնակարգ դպրոցի նոր փոխ-տնօրէն Յակոբ  Էլմեսեքեանի  նշանակման լուրն առնելով ժամադրութիւն խնդրեցինք նրանից, որպէսզի Գլենդէյլի ամէնահայահոծ շրջաններից մէկի, ամէնամեծ թուով հայ աշակերտութիւն ունեցող դպրոցի մասին հարցազրոյց ունենանք իր հետ:

Պրն.Էլմեսեքեանը մեզ ընդունեց փոխ-տնօրէնի իր գրասենեակում, ուր սենեակի զարդարանքների շարքին աչքի էին զարնում հայկական խաչքարը ու Սասունցի Դաւթի պատկերը:   Նա բացատրեց թէ իր գրասենեակում չունի հայոց եռագոյնը, սակայն միշտ իր հետ են այդ խաչքարն ու պատկերը եւ մեր զրոյցի ընթացքին ինձ յայտնի դարձաւ թէ ինչո՞ւ հենց այդ երկուսը: Հարցազրոյցի աւարտից յետոյ ակամայից մտածում էի՝ կեցցէս հայ ժողովուրդ որ այս հեռու ափերում ունես այսպիսի փայլուն զաւակներ, գիտակ իրենց հաւատամքին, արժաէքներին  եւ վստահ իրենց ուժերին ու առաքելութեանը:

 Յակոբ  Էլմեսեքեան-Անմահունի

Կենսագրական գծեր

Յակոբ Էլմեսեքեան-Անմահունին ծնուել է Բէյրութ քաղաքում 1968-թուին: Յաճախել է Նշան Փալանճեան Ճեմարանը, մանկապարտէզից մինչեւ 9-րդ դասարան: 1984 թուին ընտանիքով փոխադրուել է ԱՄՆ եւ հաստատուել Սան Ֆրանսիսկոյի մօտ գտնուող Սան Բրունօ քաղաքում: 9-12-րդ դասարաններում սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: 1987-ին փոխադրուել է Գլենդէյլ եւ հետեւել բարձրագոյն կրթութեանը նախ Գլենդէյլ Քոլէջում եւ այնուհետեւ Cal State Northridge համալսարանում եւ  ստացել է բակալորական տիտղոս Կենսաբանութիւն ճիւղում, 1994-թուին: Ստացել է իր ուսուցչական եւ տնօրինութեան վկայագրերը եւ մագիստրոսական տիտղոսին արժանացել Կրթութեան ճիւղում: 1995-2005 աշխատել է որպէս կենսաբանութեան եւ ֆիզիալոջիի ուսուցիչ Լոս Անջըլէսի  հանրային միացեալ դպրոցների կրթաշրջանում՝ Մարշալ Հայ Սքուլում: 2005-ից Գլենդէյլի կրթաշրջանում պաշտօնավարել է որպէս Հուվըր դպրոցի չորս օգնական-տնօրէններից մէկը, իսկ 2013-ի Յուլիսից նշանակուել է որպէս Հուվըր դպրոցի փոխ-տնօրէն:

 

Ամուսնացել է 1996-թուին եւ ունի մի որդի Շանթ եւ մի դուստր՝ Անի անունով:

Հուվըր դպրոցի մասին

 «Հուվըրի կրթական մակարդակի, Advanced Placement(AP) դասարանների, բացառիկ դասերի եւ ուսւուցչակազմի մասին արդէն տեղեակ են շատերը, իսկ մեզ մօտ առկայ ընտանեկան միջավայրը կամ Օհաննան(ընտանիք) հրաշալի երեւոյթ է, որտեղ ինչպէս ընտանիքի մէջ, որեւէ անդամ միւսին չի մոռանում եւ ընտանիքը միասնաբար չի թողնում որ իր որեւէ մէկ անդամը յետ մնայ միւսներից» հպարտութեամբ ասում է Պրն. Էլմեսեքեանը:

«Դպրոցում աշխատում են բազմաթիւ աշակերտական միաւորումներ կամ ակումբներ եւ դպրոցի տնօրինութիւնն ու դասատուները միշտ քաջալերում են ակումբների աշխատանքը:

Դաստիարակչական ոլորտում դարձեալ դպրոցի պատասխանատուները ունեն նպատակասլաց մօտեցում, ուր փորձում են դրական լուծումներ տալ ծագող հարցերին եւ կարգապահական լուծումների պարագային դասեր ստանալ կատարուած սխալներից»:

Հուվըրի հայ աշակերտութեան մասին

«Թէեւ յստակ տուեալներ չունենք այս պահին, սկայն դպրոցի աշակերտութեան մօտ 40 տոկոսը հայ աշակերտներ են, որոնք գալիս են տարբեր վայրերից Գլենդէյլ հաւաքուած հայ ընտանիքներից: Կան աշակերտներ որոնք նոր են ԱՄՆ փոխադրուել եւ կան Ամերիկա ծնած աշակերտներ: Խիստ գնահատելի մի երեւոյթ որ նշմարելի է այն է որ այս բոլոր աշակերտները որ գալիս են տարբեր տեղերից շատ սիրալիր են միմեանց նկատմամբ եւ իրենք իրենց որպէս հայ են տեսնում եւ չունեն տեղայնական մտայնութիւն եւ բարդոյթ:

Հայ աշակերտները չեն զանազանւում իրենց համատարիքներից: Նրանց շարքին կան ուսմանը 100 տոկոսով նուիրուած պատանի-պարմանուհիներ, ու նաեւ կան աւելի քիչ հետաքրքրուածներ: Թէ ուսուցիչների եւ թէ ծնողների պարտականութիւնն է այս վերջիններին քաջալերել եւ վերացնել այս անհանդուրժողականութիւնը ուսման նկատմամբ, քանի որ նոյն աշակերտը երբ հասակ է առնում մեղադրում է իր մեծերին թէ ինչո՞ւ չշտկեցին իր սխալը»:

Ծնողների մասնակցութիւն

«Ինչպէս բոլոր ծնողները այնպէս էլ հայ ծնողները իրենց 9-12-րդ դասարանցիներին նոյն թափով չեն վերահսկում ինչպէս տարրական կամ միջին դպրոցում: Ծնողական ներդրումը սկսում է պակսել եւ ծնողները սկսում են աւելի ու աւելի վստահել իրենց զաւակներին որ գիտակից լինեն իրենց պարտականութեանը: Ցաւօք դա ոչ բոլոր պարագաներում է ճիշտ եւ կան աշակերտներ որ այդ ներդրումի ու ծնողական վերահսկումի կարիքն ունեն ճիշտ դիրքորոշուելու եւ օգտաշատ որոշումներ կայացնելու իմաստով:

Մեր նպատակն է ծնողներին տալ այն տեղեկութիւնները , որոնց մասին մանրամասնօրէն տեղեակ լինելն օգտակար կը լինի: Մանրամասնութիւններ՝ դպրոցի առօրեայի, սիստեմի, օրէնքների, նահանգային քննութիւնների եւ ... մասին: Որքան շատ ու լաւ տեղեկացուած լինեն ծնողները այնքան լաւ կարող են թիկունք կանգնել իրենց զաւակներին»:

 

Խորհուրդներ

«Երկու խորհուրդ պիտի տամ, առաջինը որպէս կրթական ոլորտում աշխատող դաստիարակ եւ երկրորդը որպէս հայ անհատ եւ այդ երկուսը հաւանաբար պիտի զուգադիպեն իրար:

Յառաջիկայ տարիներին եւ ժամանակաշրջանին ուսման կարեւորութիւնը շատ աւելի պիտի շեշտաւորուի: Աշխարհը շատ արագ  փոխւում եւ յառաջ  է ընթանում: Այսօր աշխատանքային ոլորտներ կան որ 5-տարի առաջ չկային: Ոսումը այն միակ ուժն է որ ոչ մէկը չի կարող վերցնել մարդուց եւ միայն ուսման ապաւինելով է կարելի քայլ պահել այս փոփոխութիւների հետ: Ուսումը ոչ միայն գիտութիւն այլ նաեւ ճիշտ որոշուներ կայացնելու կարողութիւն է ձեւաւորում:

Իսկ իբրեւ հայ կուզէի աւելի քիչ նիւթապաշտութիւն տեսնել, ցուցամոլութեան եւ անձնական բարիքներից կառչած լինելու երեւոյթները աւելի հազուադէպ լինէին մեզ մօտ: Այսօր այնպիսին է իրավիճակը որ յանկարծ հարց եմ տալիս ինձ արդեօ՞ք որպէս ժողովուրդ վերադարձել ենք  Պոլիս, Յակոբ  Պարոնեանի ժամանակներին:

Շատ կարեւոր է որ մեր նոր սերունդը լաւատեղեակ լինի իր պատմութեան, իր մշակոյթի մասին, ցեղասպանութեան տուն տուող պատճառների եւ դրա իրագործման համակարգի մասին: Կը յանձնարարեմ որ մեր աշակերտները երբ համալսարան գնան Հայոց Պատմութեան եւ ցեղասպանութեան մասին դասանիւթեր առնեն, որպէսզի վերլուծական մօտեցումով քննարկեն այս հարցերը եւ սովորեն թէ ո՞վ են իրենք եւ ինչո՞ւ են այս վիճակի մէջ:

Կը ցանկանայի որ մեր երիտասարդները մասնակցեն հայկական կազմակերպութիւններին եւ փորձեն բազմակողմանիօրէն զարգանալ իբրեւ մարդ եւ իբրեւ հայ»:

 

Subscribe to comments feed Մեկնաբանութիւններ (36 posted)

avatar
cheap ghd hair straightener 02/24/2014 18:11:06
They need to keep people coming back to them so they can sell advertising, which is how they make their money, just like newspapers do.
Reply Thumbs Up Thumbs Down
-1
Report as inappropriate
avatar
Pregnancy Pillow 07/22/2015 18:55:06
A top quality pregnancy pillow case is a powerful way to get rest from pain inside the lower back when trying to be able to sleep during the night. Many medical doctors recommend getting a large amount of sleep on top of a pregnancy.
avatar
Toys For Babies 07/22/2015 18:54:36
Lots of men and women get overly enthusiastic with their particular baby together with hugging these and child talking. Sometimes they will forget that it is very important so they can have instructional toys while they may be a child.
avatar
Toys For Babies 07/22/2015 18:54:15
Being a parent it really is natural to be able to want the most effective for your young ones. You want these to grow around be properly rounded content adults. Educational advancement is a thing that all parents are involved about from the moment their child exists.
avatar
Toys For Babies 07/22/2015 18:53:58
Choosing toys and games for babies can be an important task a parent got to know dealing with. This article can be a sum up with the first a few months in any baby's living also supplying ideas regarding toys that will make a child have a lot of fun.
avatar
Real Estate Business 07/22/2015 18:53:27
If you're a specialist in the true estate enterprise, then you should get some real-estate business charge cards that stand right out of the rest and definately will direct you towards increasing the closings (and also commissions).
avatar
chanel replica 04/20/2014 18:47:07
The fact for J12 Sub-dial calculates twenty nine during size, sophisticated, lovely together with beautiful. Relationship, it does take at a appearance joined together way, comfort utilizing sweetness.
avatar
longchamp outlet online 04/26/2014 20:07:29
This is actually a air conditioning line, it can actually enjoy! I activated, you accumulate! You get enough practical and important point! I have been intensified to add a little this affectionate accretion share.
avatar
Forskolin.pw 05/22/2014 19:26:30
The ազնվություն ստուգում, օրինակ, օգնել պաշտպանել ուղեւորները, ովքեր ունեն խոցելի պետություն եւ կարող եք ստանալ մի Վերելակների տուն քարշակ, որ անընդունելի ռիսկի ընկնում զոհն է վարորդ, ով նախկինում կատարել է լուրջ քրեական հանցագործություն.
avatar
seo company 05/29/2014 20:36:14
Հանրակրթական դպրոցներում ասոցիացիան որը միավորում է յոթ անկախ տղաների դպրոցներում. Դպրոցները մրցել միմյանց դեմ մարմնակրթական մրցակցության ամբողջ տարվա ընթացքում: Գոյություն ունեն երեք հիմնական միջոցառումներ անցկացվում է ամեն տարի. ղեկավար Թիավարում ռեգատում.
avatar
http://www.buzzfeed.com 06/02/2014 19:15:01
GPL ունի ընդամենը մասնաճյուղերի, բացի մեծ կենտրոնական գրադարանում, այդ թվում, յուրահատուկ բրենդ գրադարան եւ արվեստի կենտրոն տարեկան էր, ին, եւ տեղակայված է բազմաթիվ միջոցառումներ, եւ առաջարկել նոր ծառայությունների ամբողջ տարվա ընթացքում տոնակատարությանը.
avatar
linkedin follow clinkle 07/31/2014 19:51:05
Կան նաեւ ոչ կառավարական դպրոցներ, որոնք կոչվում են մասնավոր դպրոցներ: Մասնավոր դպրոցները կարող են պահանջվել այն ժամանակ, երբ կառավարությունը չի ապահովել պատշաճ կամ հատուկ կրթություն. Այլ մասնավոր դպրոցները կարող են լինել նաեւ կրոնական, ինչպիսիք են քրիստոնեական դպրոցներ, hawzas, իեշիվները հանդիսացել, եւ այլն. կամ դպրոցներ, որոնք ունեն ավելի բարձր չափանիշների կրթության կամ ձգտում են նպաստել այլ անձնական ձեռքբերումները. Դպրոցներ մեծահասակների ներառում ինստիտուտները կորպորատիվ ուսուցման, ռազմական կրթության եւ վերապատրաստման եւ բիզնես դպրոցներում:
avatar
replica watches 08/19/2014 18:36:09
I understood that relevancy was important since the search engines discover keywords on the

basis of the backlinks. Another considerable aspect is url pace or the speed at which backlinks are developed.
avatar
Դպրոցի մի հաստատություն նախատեսված ուսուցման ուսանողի ղեկավարության ներքո ուսուցիչների. Շատ երկրներ ունեն համակարգերի ֆորմալ կրթության, որը սովորաբար պարտադիր.
avatar
ընդհանուր առմամբ, ներառում հիմնական դպրոց երեխաների եւ միջնակարգ դպրոցի համար դեռահասների, ովքեր ավարտել հիմնական կրթություն Մի հաստատություն, որտեղ բարձրագույն կրթության դասավանդվում է, սովորաբար կոչվում է համալսարանի քոլեջ կամ համալսարան:
1 2 3 4 next Գումար: 31 | Ցուցադրում: 1 - 10

Ձեր մեկնաբանութիւնը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրել նկարում նշուածները

Captcha
  • Ուղարկել ընկերոջ Ուղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Image gallery

Գնահատական

0