Home | Դէմքերի հետ | Մարսի Ժամագործը

Մարսի Ժամագործը

By
Մարսի Ժամագործը

«Ինձ համար հպարտանք էր, որ հայ մը այսպիսի բան մը կը շինէր. թէ անձնապէս եւ թէ Հայ ժողովուրդի համար»

Ժուլիեթ Դաւթեան

Ընդհանրապէս հետաքրքրութեամբ եմ հետեւել տիեզերք բարձրացող հրթիռների ճամբորդութիւնները եւ միշտ հիացել եմ այս գիտնականների գիտութեամբ եւ մանաւանդ նրանց համարձակութեամբ եւ քաջութեամբ։ Սակայն հետաքրքիր էր իմանալ, որ այս տեսակի տիեզերագնացութիւնները հսկող ու ղեկավարող աշխատակազմը իÿնչ իւրայատուկ հարցեր ու դժուարութիւններ ունեն: Օրինակ՝ Հրատ (Մարս) ուղեւորուղ տիեզերանաւերի աշխատանքները հսկող գիտնականները պիտի աշխատեն ոչ թէ օրը 24 ժամ այլ օրը 24 ժամ եւ 39 րոպէ, 25 վայրկեան։ Այո՝, Հրատ մոլորակում օրը չի բոլորւում 24 ժամուայ մէջ, այլ այն ձգւում է 24ժամ 39 րոպէ, 25 վայրկեանով։ Կարո՞ղ էք պատկերացնել որքան դժուար եւ համարեայ անհնարին կարող է լինել ամէն օր այսպէս հաշուել ժամերը եւ համադրել Գետնի ու Հրատի ժամերը միմեանց հետ։ Ճիշտ այս մտահոգութեամբ է, որ  Ամերիկայի Տիեզերքի եւ Տիեզերագնացութեան Ազգային Վարչութեան (National Aeronautics and Space Administration) NASA-ի ճարտարագետները բազմիցս դիմել էին տարբեր ժամագործական հաստատութիւնների Հրատի  ժամերին հարմնկնող մի ժամացոյց պատրաստելու պատուէրով: Եւ երկար ժամանակ ոչ ոք չէր կարողացել բաւարարել այդ պանջը մինչեւ այն, որ Մոնթրոզի բնակիչ Կարօ Անսերլեանը յաջողեց պատրաստել «Մարսի Ժամացոյցը»:
 
Execuitve jewleres խանութը գտնւում է Մոնթրոզ քաղաքի մի գողտրիկ անկիւնում։ Հետաքրքրութեամբ ներս եմ մտնում խանութի տիրոջը, վարպետ ժամագործին հանդիպելու։ Խանութում ինձ դիմաւորում են ժամագործի կողակիցը, Մարալը, եւ փոքր որդին՝ Րաֆֆին։ Ներկայացնում եմ ինքս ինձ ու սպասում եմ Կարօ Անսերլեանին։ Նայում եմ ցուցափեղկում դրուած ձեքի ժամացոյցերի տարբեր տեսականիների հաւքածոյին, ոսկեղէններին եւ քարեղէններին։ Քիչ անց աշխատանքի սենեակից դուրս է գալիս վարպետ ժամագործը։ Նա ինձ հրաւիրում է այս խանութին կից, գտնուող մի երկրորդ խանութ ուր ցուցադրութեան են դրուած խոշոր ու փոքր, ամէն տեսակի, պատի ժամացոյցեր։ Այստեղ աւելի լուռ է։ Գտնում ենք մի անկիւն, նստում ենք եւ սկսւում է վարպետի պատմութիւնը։

Կարօ Անսերլեանը Միացեալ Նահանգներ է տեղափոխուել 1979 թուին, Լիբանանից։ Ամուսնաել է Միացեալ Նահանգներոմ, ունի 3 որդի։ Պատանի տարիքից հետաքրքրուել եւ աշխատել է ժամացոյցերի հետ։1984ից ի վեր աշխատում է «Մոնթրոզ»-ի իր այս խանութում։ Այցելել է Զուեցարիա եւ Գերմանիա եւ սերտել նրանց աշխատաձեւը (այստեղ հարկ է նշել Զուեցարիան կենտրոնն է ձեռքի ժամացոյցերի իսկ Գերմանիան պատի ժամացոյցերի)։ Նա վկայագրուած է նաեւ Միացեալ Նահանգերի American “Watchmakers Institute”, “North American Watch-Clock Collection Association” եւ “California Clock Association” հաստատութիւնների կողմից։ Պրն. Անսերլեանը նաեւ երկրաբան (geologist) է եւ ունի երկրաբանութեան վկայագիրներ՝ թէ ադամանդի եւ թէ գունաւոր քարերի։ Իր հիմնական հետաքրքրութիւնն ու ուշադրութեան կենտրոնն է եղել մեխանիկական ժամացոցերի աշխատանքը:

Վարպետի  այս հետաքրքրութիւնը եւ վարպետութիւնը թաքուն չէր մնացել նաեւ NASA- ի JPL տեխնիկական հաստատութեան ճարտրապետնեի աչքից, որոնք թէեւ իրենց աշխատանքնրը վարպէտօրէն համակարգիչի միջոցով համադրում էին Հրատի ժամերի հետ սակայն ցանկալի էր իրենց համար ունենալ Հրատի ժամով քայլող «ձեռքի» ժամացոյց, որն իրենց պիտի օգնէր հսկելու Հրատի հետ կապուող աշխատանքները ամենուրեք։ Այսպէս քանի տարբեր անգամներ ժամգործերից մերժուած լինելուց յետոյ NASA- ի աշխատակազմից անդամները, որոնք յաճախ իրենց ճաշի դադարին հադիպում էին  Մոնթրոզում՝ մօտեցան Կարօ Անսերլեանին - Executive Jewelers- այսպիսի մի տարօրինակ խնդրանքով։ Անսերլեանը խորհրդակցեց իր գործակիցների հետ։ Բոլորն էլ անխտիր համոզուած էին, որ այդպիսի մի ժամացոյց անհնարին է պատրաստել։ «Ինչպէս բոլոր ժամագործերը գիտեն» ասում է Պրն. Անսերլեանը, «ժամացոյց մը կարելի է միայն 5-10 վայրկեանով(րոպէ) ետ նետել, 40 վայրկեանը շատ-շատ էր։» Սակայն Պրն. Անսերլեանի բնական սէրը ժամագործութեան հանդէպ, աշխատասիրութիւնը եւ մեխանիկական վարպետութիւնը նրան առաջնորդեց, որպէսզի յաջողի «Մարսի ժամացոյց»ը պատրաստելու գործում։ Նոր ժամացոյցը պիտի լինէր աւելի դանդաղաքայլ քան մեր  Գետնի վրայ աշխատող 24 ժամեայ ժամացոյցերը։ Եւ այսպէս ժամացոյցի անիւների վրայ աւելի բեռ դնելով՝ նա յաջողեց ստեղծել աւել դանդաղաշարժ մի ժամացոյց համահաւասար Հրատի օրուայ հետ, լուծելով գիտնականների խնդիրը, որոնք ամէն օր 40 րոպէ յաջորդ օրը 80 րոպէ, ապա 120 րոպէ եւ այսպէս ... պիտի հաշուէին ժամերը համադրուելու համար Հրատի ժամի հետ։

«Ինձ համար հպարտանք էր, որ հայ մը այսպիսի բան մը կը շինէր. թէ անձնապէս եւ թէ Հայ ժողովուրդի համար» ասում է Կարօ Անսերլեանը։ Նորաստեղծ ժամացոյցի գիներն են $200-$500։ Պատուերները Միացեալ Նահանգների NASA-ի տարբեր կենտրոններից յաճախ են գալիս։ Ժամացոյցերը բոլորն ունեն իրենց թիւը եւ վկայագիրը։ Բացի Մարսի նախագծով աշխատող գիտաշխատողներից ժամացոյցից որոշ օրինակներ շնորհուել է մի շարք քաղաքական ղեկավարների, դրանց շարքում է նաեւ  ԱՄՆ փոխ-նախագահ Դիք Չեյնին: Կարօ Անսերլեանի պատրաստած «Մարսի Ժամացոյց»ի մասին նիւթեր են տպագրուել  զանազան թերթերում ինչպէս՝ Զուեցարական “Le Temps”, Գերմանական “Spiggle” եւ հաղորդումներ են եղել տարբեր հեռուստաալիքներից, ինչպիսին են՝  “Kcet”, “Discovery Channel”,եւ Հորիզոնը։

Այժմ Կարօ Անսերլեանին օգնում են թէ իր տիկինը՝ Մարալը, որն արհեստով ջութակահար է եւ թէ իր երեք տղաները, որոնք ուսանողներ են։  Իսկ ամենափոքր տղան՝ Դաւիթը  որոշել է քայլել հօր ոտնահետքերով եւ շարունակել նրա ճանապարհն ու դառնալ ժամագործ։
Executive Jewelers խանութի հասցէն է 2328 Honolulu Ave. ուր վաճառւում եւ նորոգւում են ժամացոյցեր, ոսկեղէն եւ քարեղէն։ Պրն. Անսերլեանի երկրորդ խանութը  Executive Clock Gallery-իի հասցէն է ՝ 3806 1/2 Ocean View Blvd., Montrose, CA , որտեղ Պրն. Անսերլեանը վաճառոմ ու նորոգոմ է հին ու նոր, եւ մեծ ու փոքր պատի ժամացոյցեր։ Discovery հեռուստաալիքի հաղորդումը տեսնելու համար կարող էք այցելե հետեւեալ կայքէջը՝ http://www.exn.ca/video/?video=exn20040217-marswatch.asx
 


Subscribe to comments feed Մեկնաբանութիւններ (17 posted)

avatar
tag heuer replica 02/24/2014 17:59:09
Great! Thanks for your documents, its been very helpful. Thanks again for sharing your information.
avatar
replica Chanel handbags 05/04/2014 15:32:34
Chanel style has get to be the main trendy organization on the planet associated with style that exhibits the actual existence associated with French identification.
Reply Thumbs Up Thumbs Down
-1
Report as inappropriate
avatar
chanel replica 05/29/2014 16:03:57
Fendi's designers can be extremely accomplished along with placed his or her bears along with enjoy involving fashion straight into every single handbag that they develop.
avatar
louis vuitton replica 06/01/2014 21:13:54
Thanks for your time and to deal with that population , I start the education of it really .
avatar
gucci replica 06/01/2014 21:14:17
You if you want to get an indefinite should be the web site of my appointment to you .
avatar
replica rolex daytona 07/16/2014 15:07:22
Thanks for sharing this information
avatar
women goose parka outlet 10/15/2014 20:20:40
Besides, you can fool your accompany afterwards even them alive it that you are acid a afflicted parka. No doubt,goose jackets are consistently fun and adventuresome to abrasion while you affect your accompany and still get to abrasion aloft watch at a low price.
avatar
Technology Info 01/03/2015 04:24:40
Techquify shares the latest information about Technology Updates, Technical Seminar Topics, Engineering Seminar Topics, Seminar Docs & PPT
avatar
Android Apps 01/03/2015 04:27:47
Get the latest android Apps for free visit here
Android Apps, Android Games, Android Apps, Android HD Games & Android Live Wallpaper
avatar
Free Wallpapers Download 01/03/2015 04:37:25
Get the latest wallpapers of Happy New Year, Valentines Day, Happy Birthday, Greetings, Wallpapers and many more
1 2 next Գումար: 17 | Ցուցադրում: 1 - 10

Ձեր մեկնաբանութիւնը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրել նկարում նշուածները

Captcha
  • Ուղարկել ընկերոջ Ուղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

5.00