Home | Դէմքերի հետ | Հանդիպում «Նոր Հայաստան» օրաթերթի խմբագիր՝ Վահան Վահանեանի հետ

Հանդիպում «Նոր Հայաստան» օրաթերթի խմբագիր՝ Վահան Վահանեանի հետ

By
Հանդիպում «Նոր Հայաստան» օրաթերթի խմբագիր՝  Վահան Վահանեանի հետ

Աւելի քան 30 տարիներ է, որ մեր համայնքում տպագրւում է «Նոր Հայաստան» օրաթերթը: Ինք իրեն «Ամէնուն Օրաթերթ» անուանած այս հրատարակութիւնը լայն ընդառաջում է գտել եւ ժողովրդականութիւն շահած օրաթերթ է այսօր: Ստորեւ մեր աշխատակցի հարցազրոյցն է օրաթերթի վաստակաշատ խմբագիր՝ Վահան Վահանեանի հետ: Խմբ.

 

Էրուին Եաղուբեան

-Ներկայացրէք ձեր կենսագրականն ու գործունէութիւնը:

Ծնուել եմ 1939 թուականին Բէյրութում: Ֆրանսական ուսում եմ ստացել: 1958 թուականից ի վեր զբաղուել եմ լրագրութեամբ: Այսինքն քսան տարեկան չէի, երբ սկսեցի լրագրութիւնը: Բէյրութում համագործակցել եմ ֆրանսական ու հայկական մամուլին: Հրատարակել եմ «Նոր կեանք» շաբաթաթերթը: Տէրը ուրիշն էր, բայց ես էլ բաժնետէր էի: 1978-ին փոխադրուելով Ամերիկա, հիմնեցի «Նոր Կեանք» թերթը: երեք տարի յետոյ բաժինս վաճառեցի Գրիգոր Շէնեանին: Չորս տարի զբաղուեցի հեռուստատեսութեամբ՝ Սարգիս Մուրադեանի հետ: Ապա հիմնեցի «Նոր Հայաստան»-ը: 1992 թուականի Յունուարի 15-ին լոյս տեսաւ թերթի առաջին համարը: Համարեա քսան տարի է, որ «Նոր Հայաստան»-ը ամէն օր տպագրւում եւ անվճար բաժանւում է ութ հազար տպաքանակով:

-Նոր սերունդի մօտ զգալիօրէն իջել է հայերէնի իմացութեան մակարդակը: Իսկ՝ ազգային հարցերի ոլորտում համարեայ անտարբերութեան մթնոլորտ է տիրում: Ինչպէ՞ս էք գնահատում Ամերիկայի հայալեզու մամուլի ապագան:

    Հաստատում եմ այն: Մեր սրտի տրոփումներ զօրանում են, ամէն անգամ երբ այս նիւթի մասին խօսում ենք: Ես, որ ընտանիքով հայախօս եմ, բոլոր զաւակներս հայախօս են, ասենք եթէ հինգ տարբեր թերթեր եմ տանում տուն, որոնցից միայն մէկը անգլերէն է, նախ ընթերցւում է անգլերէնը, ապա հայերէնները: Պատճառը կը բացատրեն նրանով, որ անգլերէնը աւելի դիւրին է ու հասկանալի: Դժուար կացութեան մէջ է մեր հայալեզու մամուլը: Ոչ միայն մամուլի, այլ՝ հայալեզու ընթերցանութեան, հայալեզու հաղորդակցութեան ու նաեւ հայալեզու դպրոցների կապակցութեամբ դժուար կացութեան մէջ ենք գտնւում, որովհետեւ վերջ ի վերջոյ հարց են տալիս, թէ ապագայում ինչի՞ պէտք է ծառայի հայերէնը: Սա փոթորկալից հարցում է: Կը արտայայտուեն, թէ նախընտրում են իրենց զաւակը օտարալեզու դպրոց յաճախի, որպէսզի օտար լեզուին տիրապետի, դիրք շինի ու կարողանայ Ամերիկայում ամէն տեղ մուտք գործի: Սա անշուշտ մեծ հոգս է պատճառում: Լուծո՞ւմ, կարծեմ չկայ: Լուծումը միայն վերադարձն է դէպի երկիր: Մեր գաղթօջախները աւելի հայ էին: Սակայն՝ վերադարձ հնարաւոր չէ: Ուրեմն յուսահատական է մեր վիճակը: Որտե՞ղ պիտի հասնենք, չգիտեմ:

-Ուրեմն իրավիճակից դուրս գալու համար որեւէ ելք չկա՞յ:

Եթէ կայ, ցոյց տուէք: Այստեղ պէտք է գնահատել մեր կուսակցութիւններին ու եկեղեցիներին, որոնք տակաւին սիրտը ունեն՝ հայապահպանման գոյապայքար տանելու եւ հաւատալու, որ պէտք է մնանք: Որքա՞ն պէտք է գոյատեւենք: Աղջիկս ամուսնացած է եւ ունի երէք զաւակներ: Ինքը եւ ամուսինը հայախօս են: Երկու անդրանիկ զաւակները եւս հայախօս են, սակայն երրորդ տղան, որը ութ տարեկան է, չգիտես որտեղից բերել է անգլերէն խօսելու հիւանդութիւնը, այնպէս որ իր հետ հայերէն խօսելու պարագային պատասխանում է անգլերէնով: Սա տալիս եմ իբրեւ մի օրինակ, որը մաշկիս վրայ եմ զգացել: Ամէն տան մէջ կան նմանատիպ փոթորիկներ: Ո՞ւր է յոյսը: Ես ժխտական մարդ չեմ, բնաւորութեամբ լաւատես եմ, սակայն սա է իրականութիւնը:

-Ամերիկահայ թերթերը իրենց ֆինանսական խնդիրները լուծելու եւ գովազդային աղբիւրներ ապահովելու հարցում լուրջ դժուարութիւններ են կրում: Ինչպէ՞ս էք գնահատում վիճակը:

Չեմ կարող խօսել ընդհանուրի անունից, սակայն մի նայուածքով կարող եմ ասել, թէ ինչ վիճակ է ապրում այս կամ այն հրատարակիչը կամ խմբագիրը: Գովազդի պակաս կայ: Նոյնիսկ եթէ լինում է գովազդ, մնում է գումարի գանձելու դժուարութիւնը: Չես կարող դիմացիինդ վիրաւորել ու պիտի համբերես: Պէտք է հնարամտութեամբ լուծես դժուարութիւնները: Ինձ հարց են տալիս, թէ ինչպէ՞ս եմ դուրս գալիս այս բոլորի տակից: Ես էլ չգիտեմ: Ամէն օր մի հրաշք է պատահում: Ոմանք մեղադրում են, որ ինչ-ինչ աղբիւրներից օգնութիւն է հասնում: Մենք չենք ծառայում որեւէ քաղաքական հոսանքի: Երբ 1978 թուականին այստեղ հիմնեցի «Նոր կեանք» թերթը, խօսքեր  տարածուեցին, որ ես Բրեժնեւի մարդն եմ ու երեք միլիոն դոլար եմ ստացել՝ խանգարելու Լոս Անջելըսի հայ գաղութը: Թերթը որեւէ աղբիւրից օգնութիւն կամ նպաստ չի ստանում: Չեմ ստացել որեւէ նուէր որեւէ տեղից: Մի անգամ, թերթի հրատարակման ութ-ամեակին, մեծ յայտարարութեամբ խնդրեցինք ժողովրդին իր լուման ներդրի՝ թերթի աշխատութիւնը շարունակութեան մէջ մնալու համար: Միայն երկու տեղից քսան դոլար եկաւ, սակայն մենք չյուսահատուեցինք:

-Գովազդների իմաստով հայկական թերթերը չե՞ն հետաքրքրում հայ գործարարներին:

Նրանք իրաւունք ունեն: Հայութեան թիւը հաշուենք կէս միլիոն: Կան բազմաթիւ գոհացնող հեռուստատեսային կայաններ ու հրատարակուող թերթեր: Դեռ գալիս են նորերը: Առեւտրականը աշխատում է այն թերթի կամ հեռուստատեսութեան հետ, որը լաւագոյն խօսող գովազդ վաճառողը ունի: Ես նման մէկի չունեմ: Սպասում ենք հեռախօսեն ու փափագ յայտնեն: Մենք դուռ չենք զարնում:

-Ամերիկահայ մամուլը որքանո՞վ կարող է ազդեցիկ դեր կատարել ԱՄՆ-ի ներքին ու արտաքին քաղաքականութեան մէջ:

          Քաղաքական գետնի վրայ հայկական մամուլը անշուշտ կարող է նպաստ բերել որոշ թեկնածուներին: Ամէն մի թերթ ինչոր չափով ունի իր համակիրները, որոնք հետեւում են նրա տուած ուղղութեանը: Հենց այդ պատճառով քաղաքական մարդիկ ընտրութիւնից առաջ դիմելով մեր ծառայութիւններին՝ քաղաքական գովազդ են ապահովում:

-Որո՞նք են «Նոր Հայաստան»-ի որդեգրած նպատակները եւ ի՞նչ խնդիրների առաջ է կանգնած թերթը:

          Նախ «Նոր Հայաստան»-ը դասական ուղղագրութեամբ հրատարակուող թերթ է: Լեզուն թէ' արեւմտահայերէն, թէ' արեւելահայերէն եւ թէ' «մարդահայերէն» է: Մենք չենք հաւատում Հայաստանի նոր աբեղեանական ուղղագրութեան: Ցանկանում ենք հաւատարիմ մնալ մեր մեսրոպաշունչ ուղղագրութեանը:

Ինչպէս անունից է յայտնի, թերթի նպատակն է առաւել արագութեամբ սփիւռքի այս գաղթօջախին ներկայացնել գլխաւորապէս նոր Հայաստանի՝ անկախ Հայաստանի անց ու դարձերը: Գլխաւոր նպատակը հայապահպանման պայքար տանելն է: Զուտ հայերէնով պատրաստուած թերթը պէտք է ամէն առաւօտեան ութ հազար տուն մտնի՝ ասելու, թէ եկել եմ պահելու հայութիւնը:

Մեզ մօտ չկայ սրա, նրա կամ այս ու այն կուսակցութեան դէմ պայքարելը: Մենք չունենք կողմնակցական որեւէ միտում: Թերթի ճակատի վրայ գրուած է՝ «Նոր Հայաստան՝ ամէնուն օրաթերթը»: Թերթը բոլորի համար է: Չի պատահել երկու կողմերի միջեւ մէկի դիմաց դիրք ճշտենք: Անցեալում ինձ մեղադրում էին, որ Քոչարեանական եմ, իսկ հիմա ինձ Սերժ Սարգսեանական են անուանում: Ուղղակի՝ մարդը մի գործ է անում եւ մենք դրա արձագանքն ենք տալիս: Ինչոր կուսակցութեան մասին խօսելով չի նշանակում, որ պիտի օրօրենք նրա օրօրոցը: Բէյրութի «Սփիւռք» շաբաթաթերթի տնօրէն Սիմոն Սիմոնեանը գեղեցիկ մի խօսք ունէր՝ «Մենք որպէս լրագրող բոլորի հետ ենք եւ բոլորի դէմ ենք»:  Բոլորի հետ ենք, երբ լաւ մի գործ կը կատարեն եւ բոլորի դէմ ենք, երբ վատը կը կատարեն:

Նիւթականի իմաստով ահռելի դժուարութիւնների առջեւ ենք գտնւում: Ամէն թերթ ունի իր համակիր, վստահելի եւ մնայուն յաճախորդները, որոնք տեւական ծանուցումներով պահում են թերթը: Հնարաւոր չէ գոյատեւել պատահական յաճախորդներով: Եթէ մի շարք անձինք տեւական առեւտրական ծանուցումներ չտրամադրեն, թերթի հրատարակումը կը դադարի: Այդ պատճառով պէտք է շնորհակալութիւն յայտնեմ այդ անձանց: Անուններ չեմ կարող տալ, անյարմար է: Ունեմ մի յաճախորդ, որը թերթի հրատարակման առաջին իսկ օրուանից գովազդ է տրամադրում: Նա իր շուկան ապահովելու համար «Նոր Հայաստան»-ի ծառայութիւններին կարիք չունի, սակայն անում է այդ՝ թերթին անուղղակի նպաստ բերելու նպատակով:

-Նկատի ունենալով 21-րդ դարում հայ ժողովրդի առաջ դրուած նոր մարտահրաւէրները եւ ի մասնաւորի ամերիկահայ համայնքի առկայ հասարակական եւ քաղաքական խնդիրները՝ ի՞նչ ուղղութեամբ պէտք է առաջնորդուի հայ մամուլը:

          Հայ մամուլը պէտք է զգուշանայ խտրականական աստիճանի «հայ, հայ» հոլովելուց: Պէտք չէ նախապաշարումներ ունենալ, թէ նախ հայն է, ապա միւսը: Մենք պէտք է լինենք գործակից եւ համախորհուրդ բոլորի հետ: Պէտք է հեռու մնանք խտրականական վերաբերմունքից: Պէտք է համազգային լինել, սակայն նաեւ հարկաւոր է օտարին նկատի ունենալով համամարդկային լինել:

-Ինչպէ՞ս կը ցանկանաք եզրափակել հարցազրոյցը:

          Պարզապէս շնորհակալ եմ, որ մեզ նկատի առնելով եկաք՝ արծարծելու մեր տեսակէտը որոշ հարցերի շուրջ: Պէտք է նշեմ, որ «Օրակարգ»-ը մաքուր հայերէնով, ճիշտ տպագրութեամբ եւ մեծ հոգատարութեամբ պատրաստուած թերթ է: Խնամքը շատ յայտնի է: Առաւել յաջողութիւններ կը ցանկանամ ու կը մաղթեմ, որ շարունակէք ձեր գործունէութիւնը, ամսաթերթի փոխարէն, շաբաթաթերթի ոճով:

Subscribe to comments feed Մեկնաբանութիւններ (22 posted)

avatar
chanel replica uk 11/27/2013 19:25:02
some suggestions about how one can help by far the most by a brilliant snapshot in addition to by means of adjusting the item a great wonderful work of genius.
avatar
chanel outlet 11/27/2013 19:26:07
Hence canvas printer includes designed vertisements significant affect but it feels that it was exclusively recently available the fact that know-how appeared to be based that him and i may possibly impress electric illustrations or photos in canvas out of all
avatar
chopard replica 05/14/2014 19:26:31
The designer replica rolex watches on this site have therefore a separate men's collection and women's collection.
avatar
louis vuitton replica 07/17/2014 19:21:28
Interesting info, do you know where I can find similar information?
avatar
Mauve 08/19/2014 05:41:34
I read your post and wished I'd wrtietn it
avatar
Moncler Men's Jackets Outlet 08/19/2014 18:44:08
They unfold the posts by using 'Share' or 'Like' buttons. As

look for engines, specifically Google, show lookup outcomes from social media websites (Fb, Google+, Twitter, and much more) these profiles are also

aiding to generate far more organic and natural traffic to my web site.
avatar
Xadrian 08/20/2014 22:00:23
You really saved my skin with this innmoratiof. Thanks! http://cmpkpwvkx.com avamdobye [link=http://mgjvnhx.com]mgjvnhx[/link]
avatar
Elizaveta 08/22/2014 13:15:30
Great <a href="http://mvpcafiwq.com">insgthi.</a> Relieved I'm on the same side as you.
avatar
Technology Info 01/03/2015 04:21:12
Techquify shares the latest information about Technology Updates, Technical Seminar Topics, Engineering Seminar Topics, Seminar Docs & PPT
avatar
Android Apps 01/03/2015 04:29:02
Get the latest android Apps for free visit here
Android Apps, Android Games, Android Apps, Android HD Games & Android Live Wallpaper
1 2 3 next Գումար: 22 | Ցուցադրում: 1 - 10

Ձեր մեկնաբանութիւնը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրել նկարում նշուածները

Captcha
  • Ուղարկել ընկերոջ Ուղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

4.00