Home | Դէմքերի հետ | Դոկտ.Վա­հէ Փի­րում­եա­նի հետ

Դոկտ.Վա­հէ Փի­րում­եա­նի հետ

By
Դոկտ.Վա­հէ Փի­րում­եա­նի  հետ

Գլենդէյլի Համայնքային Քոլեջի Հոգաբարձուների խորհրդի անդամ՝

 

Դոկտոր Վահէ Փիրումեանը 32 տարի է, որ ապրում է Գլենդէյլում, եւ ակա­նա­տես է եղել հա­սա­րա­կու­թեան աճին, բազ­մա­տար­րու­թեանն ու նրա դի­մագ­րա­ւած դժուա­րու­թիւն­նե­րին: Լի­նե­լով Գլեն­դէյ­լի Հայ Դա­տի Յանձ­նախմ­բի գոր­ծօն ան­դամ­, մասնակից է եղել համայնքի ազգային, հասարակական եւ քաղաքացիական աշխատանքներին եւ նպաստել է հա­մայն­քի ու քա­ղա­քի պաշ­տօ­նա­տար­նե­րի հետ փո­խա­դարձ կա­պի սեր­տաց­մա­նը: Իր բարձրագոյն ուսումը ստացել է Լոս Անջելըսի Քալիֆորնիայի Համալսարանից, բա­կա­լա­ւոր է դար­ձել 1987-ին եւ մա­գիստ­րո­սա­կա­նը ստա­ցել է 1990-ին, իսկ դոկ­տո­րա­կան տիտ­ղո­սը (Ph.D.) ստացել է 1994-ին UCLA հա­մալ­սա­րա­նից, ուր եւ ներ­կա­յիս աշ­խա­տում է որ­պէս հե­տա­զօ­տող գիտ­նա­կան՝ տի­ե­զե­րա­կան ֆի­զի­կա­յի (Space Physics)-ի ճիւ­ղում: Նրա հետազօտութիւնները ֆինանսաւորում են գիտական աշխարհում հեղինակութիւն վայելող NASA-ն եւ Գիտութեան ազգային հիմնարկութիւնը (National Science Foundation): Աւելի քան 26 տարի եղել է դասատու եւ այժմ էլ, իր հետազօտութիւնների կողքին  ֆիզիկա եւ աստղագիտութիւն է դասաւանդում UCLA-ում, ուր վաստակել է ֆիզիկայի եւ աստղագիտութեան բաժանմունքի լաւագոյն դասաւանդման մրցանակներ: Վահէ Փիրումեանը նաեւ դասաւանդում է  University of Phoenix, հեռակայ ուսուցման համալսարանում առցանց (online) կարգով, որտեղ դասաւանդել է վերջին 11 տարիների ընթացքում:

2005 թուականին, 16 թեկնածուների միջից, Վահէ Փիրումեանը ընտրուեց իբրեւ Գլեն­դէյլ Քո­լէ­ջի Հո­գա­բար­ձու­նե­րի խորհր­դի ան­դամ. ապա՝ մասնակցելով 2007-ի ընտրութիւններին վերընտրուեց իբրեւ նոյն մարմնի անդամ: Այս տարուայ ընտրութիւններին դարձեալ իր թեկնածութիւնն է առաջադրել Համայնքային Քոլեջի Հոգաբարձուների կազմում վերընտրուելու համար:

Վահէ Փիրումեանի թեկնածութիւնը հովանաւորել են Կոնգրեսական Ադամ Շիֆը, Նահանգային Սենատոր Քարոլ Լիուն, Նահանգային Ներկայացուցիչների Տան անդամ Անթընի Փորթանթինոն, Գլենդէյլի Քաղաքապետ Արա Նաջարեանը, Գլենդէյլ Քոլեջի հոգաբարձուներ՝ Արմինէ Յակոբեանը, Անիթա Գաբրիելեանը եւ Ան Րանսֆըրդը եւ մի շարք կազմակերպութիւններ, ինչպիսին են Քալիֆորնիա Նահանգի Դպրոցների Աշխատողների Ընկերակցութիւնը եւ Հիւսիսային Լոս Անջելըսի Կորէացի-Ամերիկացիների ֆեդերացիան: Վահէ Փիրումեանի թեկնածութեան իր հովանավորութիւնն է բերել նաեւ Գլենդէյլ Նիուզ Փրեսը։

Ի՞նչ է եղել ձեր հետապնդած հիմնական խնդիրը հոգաբարձութեան խորհրդի անդամակցութեան անցնող շրջանում

Որպէս Հոգաբարձուների Խորհրդի անդամ  եւ 2009-ից 2010 թուականներին նոյն խորհրդի ատենապետ, առաջին հերթին իմ մտահոգութեան եւ ուշադրութեան կենտրոնում է եղել քոլեջի աշակերտութիւնը: Աշակերտութիւն, որի խոշոր տոկոսը հայեր են: Մեր աշակերտների մի մասը նոր են մուտք գործել այս երկիրը եւ աշխատանք ու եկամուտ ապահովելու համար օգտւում են քոլեջի դասարաններից նոր հմտութիւններ ձեռք բերելու համար, իսկ միւս մասը երիտասարդներ են, որ իրենց բարձրագոյն ուսման հիմքերն են ամրապնդում Գլենդէյլի քոլեջում: Ինձ համար այդ երկու խմբերին սպասարկելը եւ նրանց պահանջներին ու ակնկալիքներին գոհացում տալը առաջնահերթութիւն է, եւ յետոյ, կարելի է մտածել այլ հարցերի մասին:

Ի՞նչ ձեռքբերումներ էք ունեցել իբրեւ հոգաբարձուների խորհրդի անդամ

Իմ անդամակցութեան շրջանում նպաստել եմ մի շարք հիմնական ծրագրերի իրագործմանը, որոնցից կարելի է նշել՝ շինարարական աշխատանքները կառուցելու համար 1100- տեղանոց ինքնաշարժների կանգառը արդիական արեգակնային էներգիայի համապատասխան սարքաւորումներով օժտուած, Քոլեջի վերատեսուչ՝ Դան Լինդսիի նշանակումը եւ հինգ տոկոսանոց պահեստային դրամագլխի առաջացումը: Գարֆիլդի համալիրի նոր շէնքի շինարարութեան հարցով եղել եմ շինարարութեանը վերահսկող հոգաբարձուների խորհրդի լիազօրներից մէկը եւ պէտք է նշեմ, որ այդ շէնքը նահանգային մակարդակում այն հինգ քոլեջային շէնքերից է, որոնք կառուցուել են design-built եղանակով։ Շէնքը համապատասխանում է նաեւ LEED Green շինարարական չափանիշերին: Մասնակցել եմ Verdugo Power ակադեմիայի ստեղծմանը, որը կատարուեց  Գլենդէյլի ջրի եւ Էլեկտրականութեան Բաժանմունքի հետ համագործակցաբար եւ ապահովում է նոյն բաժանմունքի աշխատուժը: Ուրախութեամբ պէտք է արձանագրեմ, որ այս հիմնարկութեան միջոցով հենց այս տնտեսական ճգնաժամային պայմաններում մեծ թուով քաղաքացիներ աւարտելով այդ դասընթացները աշխատանքի են անցել նոյն բաժանմունքի մէջ:

Ինչպէ՞ս էք գնահատում անցնող շրջանի Հոգաբարձուների Խորհրդի աշխատանքը:

Տարուած աշխատանքը բաւական բարձր եմ գնահատում եւ ցաւում եմ, որ որոշ անձինք ընտրական նկատառումներով փորձում են հարցականի տակ դնել Գլենդէյլի Համայնքային Քոլեջի վերջին տարիների ձեռքբերումները: Հակառակ ֆինանսական ծանր պայմանների, մենք կուրսեր չենք կրճատել, չենք թողել աշակերտները զրկուեն իրենց դասարաններից.՝ մի երեւոյթ, որ պատահել է բազմաթիւ այլ, հենց մեզ շրջապատող քաղաքների քոլեջներում: Մենք ոչ միայն չենք նուազեցրել մեր ծառայութիւնները, դեռ որոշ ճիւղերում առաւել աճ ենք արձանագրել: Քոլեջի Հոգաբարձուների Խորհուրդը անցնող շրջանում աշխատեց  մէկ մարմնի պէս եւ կազմի <span style="font-family: 'Sylfaen','serif'; mso-bidi-font-family: Sylfae

Subscribe to comments feed Մեկնաբանութիւններ (20 posted)

avatar
gucci shoes 04/24/2014 17:34:41
Ինչպէ՞ս էք գնահատում անցնող շրջանի Հոգաբարձուների Խորհրդի աշխատանքը:
avatar
omega replica 04/24/2014 17:35:14
Մեկնաբանութիւններ
avatar
fendi outlet 04/24/2014 17:35:52
Excellent post . I esoteric many accounts for it . Thank you . Nice post , it's a favorable track record for me, but acknowledgment for sharing !
avatar
replica handbags 09/17/2014 20:35:37
www.reachouttrust.org/sale.html
replica handbags
avatar
Chika 12/16/2015 19:00:25
I could watch Scnhrdlei's List and still be happy after reading this.
avatar
Jayvee 06/21/2016 19:11:59
bikini sÃ¥ klart...kör absolut inte med nÃ¥gon mikini eller miiHÃikinn...ib¤r är det vanliga sorten som gäller!Malin igen
avatar
Fantine 06/21/2016 19:43:13
It all sounds wonderful but what about health care? Untoltunafery, as we get closer to retirement age most of us begin to develop health issues. Being in the most beautiful and comfortable place on the planet might not be so great without Medicare or quality affordable treatment options.
avatar
Nyanna 06/23/2016 15:49:37
Free info like this is an apple from the tree of <a href="http://iiprubsrujt.com">kneoeldgw.</a> Sinful?
avatar
Storm 06/23/2016 15:51:10
I <a href="http://oojyigw.com">liltlaery</a> jumped out of my chair and danced after reading this!
avatar
Lissa 06/23/2016 21:50:01
I love these arlstcei. How many words can a wordsmith smith? http://hnttyope.com crwajq [link=http://tpnylrpzwa.com]tpnylrpzwa[/link]
1 2 next Գումար: 20 | Ցուցադրում: 1 - 10

Ձեր մեկնաբանութիւնը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրել նկարում նշուածները

Captcha
  • Ուղարկել ընկերոջ Ուղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0