Home | Դէմքերի հետ | Գնդապետ՝ Արտաշես Ֆռանգյանի կյանքի ճանապարհը

Գնդապետ՝ Արտաշես Ֆռանգյանի կյանքի ճանապարհը

By

30 տարի հայ - թրքական սահամանի վրայ

   Վերջերս սահմանապահ զօրքերի գնդապետ ` Արտաշէս Ֆռանգեանի ընտանիքում մեծ ուրաղութիւն եր: Վաստակաշատ գնդապետի հարազատները ` որդին, դուստրերը, փեսաները, գործընկերները, հարեւանները եւ Ամն-ի հայ վետերանների միութեան անդամները Գլենդելի <Մարկիզ> ռեստորանում նշեցին Զինուած ուժերի վետերան, Ամն-ի հայ վետերանների միութեան վերստուգիչ յանձնաժողովի նախագահ, միութեան պատուաւոր անդամի յոբելեանական 80 ամեակը:

Յոբելեանական երեկոն սկսուեց անակնկալով: Մարեցին սրահի լոյսերը եւ այդ պահինշտաբում սահմանից ահազանգ հնչեցուեց սահմանը խախտողի պատճառով:

 - Տագնապ, զինուորներ ոտքի:

Սրահի բիւրեղեայ ջահերը ասես բոցավառուեցին եւ ուրախ երաժշտութեան ներքոյ հողմի պէս սրահսահմանապահները, զինուորական համազգեստ հագած Ամն-ի հայ վետերանները: Ջերմօրէն շնորհաւորելով սիրուած ու յարգուած գնդապետին, հայ վետերանների անունից միութեան նախագահ Վիգէնղազարեանը հանդիսաւորութեամբ նրան յանձնեց մարմարեայ պատուանդանին ամրացուած սահմանապահի բրոնզաձոյլ յուշանուէր - արփանիկը, որի վրայ ոսկեգոյն տառերով շքեղ մակագրութիւն կար: Իրենց հոգուց բխած սրտի ջերմ խօսքերով գնդապետին բարի մաղթանքներ ցանկացան լեգենդար Թամանեան դիվիզիայի աւագ բուժքոյր, աւագ լեյտենանտ Ելիզաւէտայ Կարապետեանը, 409-րդ դիվիզիայի գումարտակի աւագ 92 ամեայ Գենոս Իսկանդարեանը, ՆԳՆ փոխգնդապետ Լէոնիդ Օդինոկին, Արցախեան պատերազմի վիրաւոր ազատամարտիկ Խաչիկ Ստեփանեանը, ՊՆ շտաբի կապի աւագ ենթասպայ Գեւորգ Կարագուլեանը, աշխատանքի վետերաններ Գեւորգ Վարդանեանը, Ամալեայ Մկրտչեանը եւ ուրիշներ:

Յոբելեանը ` յոբելեան, խնջոյքը ` խնջոյք բայց արժէ օգտուել պատեհ առիթից եւգնդապետի դժուարին ու պատուաբեր կեանքի ճանապարհով: Առիթի հերոսը ` 80 ամեայ ալեհեր գնդապետը ծնուել է 1932 թուականի յունուարի 15-ին Նոր Բայազետի Ղուրալի գիւղում: Հնագոյն ժամանակներից այդ գիւղը պատմական եւ ինքնատիպ թանգարան է եղել իսկ Բագրատունի թագաւորների ժամանակ հարկ է տուել Տաթեւի վանքին ու համալսարանին: Օր օրի շէնացող եւ բարգաւաճող գիւղը շատերի նախանձն էր շարժում, յատկապէս բարբարոս ցեղերի ու աւազակների: Եւ պատահական չէր, որ այն քայքայուեց Շահ Աբասի եւ օտարազգի թալանիչների կողմից: 180 տարի առաջ գնդապետի պապը ` Ենգոյենց Ֆռանգը 40 այլ ընտանիքների հետ հեռանում են Նոր Բայազետից ու 1832 թուականին վերաբնակւում Նոր Բայազետի Ղուր Ալի գիւղում: Ներգաղթողների համատեղ ուժերով վերանորոգւում է Սուրբ Աստուածածին եռակամար եկեղեցին: Ամենազօր աստծոյ օրհնութեամբ եւ լեցուն հաւատքի ուժով գիւղը բարգաւաճում է: Բնակիչները զբաղւում են հողագործութեամբ, անասնապահութեամբ, շերամապահութեամբ, ծխախոտագործութեամբ, մշակում են կարտոֆիլ, հացահատիկ եւ այլն: Հնամենի Ղուր Ալին 1935 թուին վերանուանւում է Կարմիր գիւղ: Բռնկւում է II-րդ համաշխարհային պատերազմը: Արտաշէսը երկրորդ դասարանի աշակերտ էր, երբ հայեւը Ստեփանը մեկնեց ռազմաճակատ: Փոքրիկ Արտաշէսը դարձաւ սայլապան եւ տակառներով ջուր եր կրում դաշտում աշխատողների ` հնձուորների, ծխախոտի, կարտոֆիլի մարգերում աշխատողների համար: Տանն էլ օգնում էր մօրը ` Թամարին, եղբօրը ` Վանիկին: Աւարտուեց պատերազմը: Ռազմաճակատից չվերադարձան 312 տղաներ, հայր ու վորդիներ: Ուսումնատենչ Արտաշէսը աշխատանքին զուգահեռ աւարտեց դպրոցը: Նրա երիտասարդ հոգին մորմոքում էր վշտից ` իր հոր զոհուելու պատճառով, այդ իսկ պատճառով երազում էր դառնալ զինուորական որպէսզի լուծի իր հոր վրէժը պատերազմներ սանձազերծող չար թշնամիներից: Երազանքը շուտով իրականացաւ եւ Արտաշէսը ընդունուեց Թբիլիսիի N82 ռազմական ուսումնարան: Հինգ տարի անց գերազանցութեան դիպլոմով աւարտեց ուսումնարանը: Սպայական համազգեստը, լեյտենանտի ուսադիրները շատ էին սազում նրան: Թբիլիսիում ապրող հօրեղբայր Սամսոնը սիրով հիւրընկալեց Արտաշէսին իր տանը, որտեղ էլ Սամսոնի ու նրա ընտանիքի անդամների միջնորդութեամբ Արտաշէսը ծանօթացաւ մի չքնաղ, համեստ եւ կրթուած օրիորդի հետ: Դիանան նոր էր աւարտել գիմնազիան եւ ունէր իր երազանքները, իր ծրագրերը: Բայց նորաթուխ զինուորականը շատ էր գեղեցիկ ու առնական: Եւ Դիանան տուեց իր համաձայնութիւնը: Հայրենի գիւղում անհամբեր սպասում էին սպայ որդուն, մայրը ` Թամարան եւ միւս հարազատները: Բայց նրանց անակնկալ էր սպասում: Որդու հետ գիւղ էր ժամանել լուսեղէն աղջիկ ` գեղեցկուհի Դիանան: Հարազատների ու համագիւղացիների ուրաղութիւնը անսահման էր եւ շատ չանցած թնդաց դհոլ ու զուռնան: Սուրբ Աստուածածին եկեղեցում քահանայի օրհնութեամբ երկու սիրող սրտէր ձուլուեցին յաւէրժ եւ այդ պահից նրանց կեանքի ճամփաները միահիւսուեցին: Գեներալ Խուբուլուրին հրաշալի մարդ էր եւ հեռատես զինուորական: Զրուցելով Արտաշէսի հետ, հասկացաւ թէ ինչ դժուարին խոչընդոտներ պէտք է յաղթահարի եւ ինչ ճանապարհներ անցնի, որպէսզի հասնի իր երազած բարձունքներին: Այդ պատճառով էլ բարեկամաբար խորհուրդ տուեց մեկնել հեռաւոր Կ'ամչատկայ: Բոլոր հարազատները եկել էին նորապսակ զոյգին ճանապարհելու դէպի սառած երկրամաս, ուր Արտաշէսը ծառայելու էր որպէս ռուս-ճապոնական սահմանային գօտու ուղեկալի հրամանատար: Գեղամայ լեռների ծոցում հասակ առած եւ Արամազդ լեռնագագաթը բազմիցս յաղթահարած քաջ հայորդին աշխարհի ամենաբարձր հրաբխային Կը լիւչեւսկայայ սոպկայ լեռան լանջին արջի մսով խորոված հիւրասիրեց սահմանապահներին: Գրեթէ գարուն չտեսնող երկրամասի դաժան կլիմայական պայմաններում ծնուեցին երեխաները: 1958 թուականին տեղափոխուեց Հայաստան եւ իր ծառայութիւնը շարունակեց հայ-թուրքական սահմանային ուղեկալում: Յաճախ էր Արտաշէսը հանգստի պահին հեռադիտակը ուղղում սահմանից այն կողմ դէպի պատմական հայոց մայրաքաղաքը ` Անին: Նայելով երբեմնի աշխարահռչակ Անիի աւերակներին, աչքերն արցունքոտւում էին:

Անցան 30 տարիներ ` ի՞չպես, ե՞րբ, չհասցրեց զգալ նոյնիսկ: Լեյտենանտից հասաւ գնդապետի աստիճանին: Արտաշէսն ու Դիանան դաստիարակեցին երեք հրաշալի զաւակներին ` Մարիանային, Էմմային եւ Սերգեյին, որոնք ստացան բարձրագոյն կրթութիւն, ծնողների օրինակին հետեւելով ստեղծեցին սիրոյ եւ համերաշխութեան վրայ հիմնուած ամուր ընտանիքներ: Մեծամում են թոռնիկները ` Արտաշէս եւ Դիանայ երկրորդները: Դիանայ մայրիկը գոհէ իր երեխաներից, Անուրիկ հարսից եւ Գեւորգ ու Լէոնիդ փեսաներից, որոնք մեծ յարգանքով են վերաւերւում իրենց: Արտաշէսը Լենինականի մանկավարժական ինստիտուտի հրաւէրքով ծառայութեանը զուգընթաց դասախօսում էր ռազմագիտութիւն եւ քաղաքացիական պաշտպանութիւն, երբ տեղի ունեցաւ 1988-ի կործանարար երկրաշարժը, Արցախում թուրք-ազերիներին էին ասպատակում, Հայաստանում համատարած խաւար էր, էլեկտրականութիւնը չէր բաւարարում: Ժամանակաւորապէս մեկնեց Լենինգրադ, չդիմացաւ կարօտին, հետ եկաւ: Վերադարձաւ հայրենի գիւղ եւ նշանակուեց Գաւառի կաբելի գործարանի փոխտնօրէն, շրջկենտրոնում բնակարան ստացաւ: Սակայն իրենց երջանիկ չէին զգում: Մարիանան ու Գեւորգը երեխաների հետ մեկնել էին Ամերիկա: Էմման ու Լէոնիդը Լենինականում էին, Սերգեյը մնում էր քրոջ տանը: Ժամանակն էր որ Սերգեյը ամուսնանայ ու իր օջախը ունենա: Թողեցին Գաւառն ու վերադարձան Գիւմրի, որդուն ամուսնացրին Սասնայ անուանի տոհմի չքնաղ դուստր Անուշի հետ: Եւ մի օր էլ չդիմանալով քոռների կարօտին Արտաշէսն ու Դիանան մեկնեցին Ամերիկա: Եկան ու մնացին... Չդիմանալով ծնողների կարօտին շուտով Ամերիկա եկան նաեւ Էմմայի եւ Սերգեյի ընտանիքները: 2002 թուականին Արտաշէս Ֆռանգեանը անդամագրուեց երկրորդ համաշխարհային պատերազմի Գլենդելի հայ վետերանների միութիւնում, ըտրուեց վերստուգիչ յանձնաժողովի նախագահ: 2010 թուականին միութիւնը վերանուանուեց <Ամն-ի հայ վետերանների միութիւն>, որտեղ գնդապետ Արտաշէս Ֆռանգեանը երիտասարդական աւիւնով շաեւունակում է դեռ ծառայել կազմակերպութեանը:

 

Արծրուն Ալեքսանեան

ժուռնալիստ, դոցենտ,

ռազմական պատմաբան

Subscribe to comments feed Մեկնաբանութիւններ (19 posted)

avatar
replica watches uk 04/24/2014 19:03:53
What maxim and methods compliment , compliment , you say it is you what you came here I am . I have admitted that esoteric a lot of things your items .
avatar
rolex replica 04/24/2014 19:04:14
Great are those from you . I accept the above-mentioned arrest of your presence , You are wonderful too .
avatar
gwen stefani black leather jacket 06/15/2014 19:33:35
Man, that is a great idea! I should try this and if it works then I’ll spread it to all.
avatar
greatgatsbycostume.com 06/19/2014 19:24:56
I want to say it is posted us , keep entertained this is was really interesting .This was one of the wonderful site that I have visited so far .
avatar
Blue Steve Rogers Leather Jacket 07/09/2014 19:41:20
Դուք չունեք նման գեղեցիկ է. սիրում եմ!
avatar
Katty 08/19/2014 08:15:18
That addesrses several of my concerns actually.
avatar
michael kors outlet 08/19/2014 18:42:37
Can occur! Try your best for more information regarding it.
avatar
Lexus 08/20/2014 19:20:30
I really <a href="http://avwzvt.com">apetpciare</a> free, succinct, reliable data like this.
avatar
Esmeralda 08/22/2014 13:40:21
That's a knowing answer to a <a href="http://puulmngvbae.com">diliucfft</a> question
avatar
Lefty 08/23/2014 20:10:41
It's imavrptiee that more people make this exact point. http://qxhvod.com emonxghkcd [link=http://ggwmfgsxkc.com]ggwmfgsxkc[/link]
1 2 next Գումար: 19 | Ցուցադրում: 1 - 10

Ձեր մեկնաբանութիւնը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրել նկարում նշուածները

Captcha
  • Ուղարկել ընկերոջ Ուղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

4.00