Home | Արուեստ | Վլադիմիր Աթանեանը 70 տարեկան է

Վլադիմիր Աթանեանը 70 տարեկան է

By
Վլադիմիր Աթանեանը 70 տարեկան է

Նայիրա Մնացականեան

          Նա ճանաչուած է, ճանաչուած է Հայաստանում ու սփիւռքում: Ստեղծագործում է աւելի քան հինգ տասնամեակ, ժողստեղծագործութիւնից շատերը մշտապէս ցուցադրւում են Միացեալ Նահանգների շուրջ 10 հեղինակաւոր պատկերասրահներում: Նրա գործերը զարդարում են աշխարհի մեծ ու փոքր ցուցասրահները: Երեք նկարիչների հայր է, երեք նկարիչների` պապ, սկիզբն է նկարչական գերդաստանի: Նրա անունը հարիւրաւոր թելերով կապուած է քաղաքամայր Երեւանի հետ, քանզի քաղաքի հիմքը դրել է դարաւոր պատմութիւնը, բայց բանուորի ու շինարարի, քարտաշի,  ճարտարապետի ու  բազում արուեստագէտների հետ Երեւանի դէմքը կերտել ու յղկել, հայի շունչ ու հայի ոգի է հաղորդել նաեւ` նա: Որպէս քանդակագործ նրա արւեստի բացառիկութիւնը հետաքրքրում է օտարներին:

           Այսօր ճանաչուած արհեստագէտը, Արւեստի Վաստակաւոր գործիչը, ՀՀ Պետական մրցանակի եւ Քալիֆորնիայի Lifetime Achievement Award-ի դափնեկիրը փրոֆեսոր, գեղանկարիչն ու քանդակագործը, Ֆրանսիայի եւ Իտալիայի միջազգային բիենալիեների դիպլոմակիրը, յիսունամեայ ստեղծագործական ու մանկավարժական ծանրակշիռ բեռը ուսերին` Վլադիմիր Աթանեանը 70 տարեկան է: 1992- ից բնակւում է Լոս Անջելեսում եւ որպէս մանկավարժ կրթում է երրորդ սերունդը: 1993 թ. որդու` Գոռի հետ հիմնադրած Աթանեան արւեստի կենտրոնում` նկարչութեան ու դիզայնի դպրոցում, ամերիկեան այս բազմազգ , բազմախառն ու խայտաբղետ մշակոյթների ազդեցութեան մթնոլորտում հարիւրաւոր հայորդիներ փրկւում են ձուլման վտանգից ու ստանում հայեցի դաստիարակութիւն: Աթանեանի նպատակը թղթի վրայ առաջին խզբզանքներն անող, մի քանի գոյն իրար խառնող երեխաներին միայն նկարիչ դարձնելը չէ, նա այստեղ աւելի մեծ առաքելութիւն է կատարում: Աթանեան արւեստի կենտրոնն ունեցել է աւելի քան 1000 շրջանաւարտ, որոնցից 120-ը ընդունուել են արւեստի ամերիկեան բարձրագոյն քոլեջներ ու համալսարաններ: Միացեալ Նահանգների « Ով ով է» մատենաշարում Վլադիմիր Աթանեանի անունը նշուել է որպէս ԱՄՆ-ի լաւագոյն ուսուցիչ: Եօթանասունամեայ եռանդուն արուեստագէտի ստեղծագործական միտքը միշտ որոնումների մէջ է, նա շարունակում է ստեղծագործել: Յուշարձանային եւ եւ դեկորատիվ արուեստում նշանակալից են Գլենդէյլի Փասիֆիք համայնքային Կենտրոնի «Կոլորաման», Բրբանք քաղաքի նկարիչների միաւորման շէնքի ճակատային մասում` «Մուսա» խեցեգործական խճանկարները:

           Թերթենք արհեստագէտի կեանքի ու ստեղծագործութեան էջերը հետընթաց ու մօտենանք ծննդեանն ու մանկութեան հետաքրքիր հուշերին:

           Եօթանասուն տարի առաջ, 1940 թուականի մայիսի 4-ին, Երեւանում տպագրիչներ Գուրգէն Աթանեանի եւ Գոհար Սարոյեանի ընտանիքում ծնւում է Վլադիմիր Աթանեանը: Մանկութիւնն անցել է պատերազմի ու յետպատերազմեան շրջանի դժուարութիւնների միջով: Նկարել սկսել է ութ տարեկանից:

            «Նկարիչ հարեւան ունէինք, պատշգամբում միշտ նկարում էր, ես էլ ուշադիր նայում էի: Էդպէս սկսեցի նկարել: Տաս- տասներկու տարեկան տղայ էի, ընկերներով գնացինք Զանգուի ձորում  լողանալու, ափին մի խումբ աշակերտներ ուսուցչի հետ նկարում էին: Բուռն ցանկութիւն ունեցայ վրձին վերցնելու; Ուսուցիչն ինձ ստուարաթուղթ ու ներկ տուեց: Սկսեցի նկարել: … Այդ օրուանից  կեանքս պատկանում է արւեստին»:

           Դպրոցական տարիներին յաճախում է Երեւանի Ղուկաս Ղուկասեանի անվան քաղաքային պիոներ պալատ, որտեղ ուսանում է Գագիկ Ղազարեանի նկարչութեան դասարանում: Դպրոցն աւարտելուց յետոյ ընդունւում է Գեղարվեստաթատերական ինստիտուտ: Ստեղծագործական հաջողութիւններ ունեցել է դեռ ուսանողական տարիներին: 1964-ին «Սայաթ Նովա» խճանկարի համար արժանանում է հանրապետական ուսանողական ցուցահանդէսի ոսկէ մեդալին: Ինստիտուտն աւարտելուց յետոյ աշխատանքի է ընդունւում Երեւանի Գեղարվեստակոնստրուկտուրական բիւրոյի մէջ: Այստեղ արտադրութեան մէջ են դրւում Աթանեանի դիզայներական նախագծերից շատերը:

             Վլադիմիր Աթանեանի մանկավարժական գործունէութիւնն  սկսւում է 1969-ից: Նա հրաւիրւում է դասախօսելու Գեղարվեստաթատերական ինստիտուտի դիզայնի ամբիոնում, որտեղ  դասաւանդում է շուրջ երեսուն տարի: Աթանեանն իր կեանքով, իր ստեղծագործութեամբ ու գործունէութեամբ ապացուցեց, որ հայ ժողովուրդն ու Հայաստանը մարդկութեան արժեգներից են: Տարիներ շարունակ նրա ջանքերով կազմակերպւում եւ իրականացւում են հայ կերպարուեստի ցուցահանդէսներ Հունգարիայում, Գերմանիայում, Թունիսում, Լիբանանում, Սիրիայում եւ ԱՄՆ-ում: 1975 թ. Գերմանիաիւմ Լայպցիգի միջազգային տօնավաճառում Վլադիմիր Աթանեանի եւ գործընկեր Ռուդոլֆ Գարգալոեանի շնորհիւ ձեւաւորուած հայկական տաղաւարն արժանացաւ տարբեր ազգերի հազարաւոր այցելուների ուշադրութեանն ու հիացմունքին: Նշանակալից են ֆրանսիական Վալորիսի եւ իտալական Ֆայենցոյի համաշխարհային բիենալիեների մասնակցութիւնը 70-ականներին, որտեղ Աթանեանն արժանացել է պատուավոր դիպլոմների:

            Թուերն ու փաստերը յաջորդում են մէկը միւսին, խմբակային ու անհատական ցուցահանդէսների թիւը հայրենիքում ու նրա սահմաններից դուրս անցնում է 300-ից: Իսկ այս ամենից զատ եւ  նախ եւ առաջ Աթանեանն իր արւեստով ծառայել է հայրենիքին: Երեւանը զարդարող նրա մի շարք յուշարձանային գործերում, շինութիւնների ներքին ու արտաքին ձեւաւորումներում արուեստագէտը կարողացել է ներկայացնել դարերի խորքից եկող մեր պատմութիւնը, ազգային ոգին, ուժը, աւանդոյթներն ու
պատմութեան խորքից գացող հայ ժողովրդի մաքրամաքուր կենցաղը: Երեւանը զարդարում է հայկական տոմարի` աղթարքի նշաններով, բրոնզէ քանդակներով զարդարուած շատրուանախումբը, իրագործուած ճարտարապետ Արսէն Մելիքեանի եւ քանդակագործ Արարատ Յովսէփեանի համահեղինակութեամբ  որ գտնւում է «Մոսկուա» կինոթատրոնի շրջակայքում, Շարլ Ազնաւուրի հրապարակում: Աթանեանի աշխատանքներից են Նորքի Զանգուածի «Վարդ» շատրուանը, Զեյթուն թաղամասի հանգստեան գօտու «Զէյթունցիներ» տուֆէ քանդակները: Քաղաքի կենտրոնում է գտնւում «Էրեբունի Երեւան» հարթաքանդակ խճանկարը` նուիրուած երեւանի հիմնադրման 2750 ամեակին: Իւրաքանչիւր այցելուի հիացմունքն է շարժում «Մոսկուա» կինոթատրոնի ճեմասրահի պատը զարդարող «Գորանի» բարձրաքանդակը, «Դուին» եւ «Անի» հիւրանոցների ներքին եւ արտաքին ձեւաւորումները, «Առողջութիւնը կեանք է» հարթաքանդակը` բժիշկների կատարելագործման ինստիտուտում: 1979-ին ստեղծագործական խմբի հետ «Դուին» հիւրանոցի ձեւաւորման համար Վլադիմիր Աթանեանն արժանանում է ՀԽՍՀ պետական մրցանակի: Այսօր Երեւանում, մեզ ծնող ու սնող մայրաքաղաքում ի յայտ են եկել ճարտարապետական նոր մոտեցումներ` նոր ձեւերով: Քաղաքն օր օրի կորցնում է իր իւրօրինակ գեղեցիկ դէմքն ու օրեցօր այն մի տեսակ խորթանում է, խորթանում է երեւանցուն` երեւանցու աչքի առաջ: Յայտնի չէ, թէ վաղն այն ինչ տեսք կունենայ; Իսկ անուանի նկարչի բազմաթիւ ստեղծագործութիւններ թանգարանային նմուշներ են դարձել ու պահպանւում են Երեւանի ժամանակակից արւեստի եւ Սարդարապատի թանգարաններում:

              1982- 1987 թուականներին Վլադիմիր Աթանեանին վստահւում է Հայաստանի նկարիչների միութեան քարտուղարի, այնուհետեւ` գեղարուեստական խորհրդի նախագահի պաշտօնները: Աթանեանը հանդիսացել է նաեւ մշակոյթի հայկական ֆոնդի նախագահութեան անդամ, կազմակերպել եւ մասնակցել է մի շարք բարեգործական ցուցահանդէսների:

              Ձեռքբերումներն ու ստեղծագործական բուռն վերելքի տարբեր շրջաններն այնպէս են յաջորդում մէկը միւսին, որ հնարաւորութիւն չեն տալիս խօսելու Աթանեան արհեստագէտի խառնուածքի, նրա արւեստի ու նկարչական ոճի մասին: Ստեղծագործելուց Աթանեան արուեստագէտին քիչ է յուզում ոճը, նրա կենտրոնական նիւթն ու մեկնակէտը կեանքի ու աշխարհի  ներքին գաղտնիքը բացայայտելն է: Նրա հիմնական հերոսը մարդն է, իսկ ստեղծագործութիւնները մարդկային փոխյարաբերութիւնների ու դրանց արանքում թաքնուած մարդկային էութեան բացայայտման ճիչերն են: Աթանեանի քանդակներն ասես հայելիներ են, որտեղ ամէնքս կարող ենք գտնել մեզ ու բացայայտել մեր հոգու գաղտնի անկիւններում թաքնուած մեր իսկ եսը, որ արդեն գոյն ու երանգ է ստացել: Իսկական երջանկութիւն է հաղորդակցուել բարձր զգացական աշխարհի հետ եւ այն ներկայացնել գոյնով, գծով ու քանդակով:

    Կէս կատակ, կէս լուրջ որոշ  քննադատների կարծիքով Աթանեանն ստեղծել է նոր ոճ` կախարդական ռեալիզմ: Ոմանք գտնում են, որ նա ֆիգուրատիվ էքսպրեսիոնիստ է: Նրա մասին յօդուածներ են գրել արուեստաբան քննադատներ Անտուանետ Սուլեւանը, Փիթեր Ֆրանքը, Ռիչարդ Նաթանը: Նրանցից առաջինը զմայլուել է Աթանեանի զգացական աշխարհով, գոյների շրջապտոյտով, բեկորների ինքնաբուխ շարժումով, բարու եւ չարի յաւերժական պայքարով պարուրուած հեղինակային լուծումներով, երկրորդին` վարպետը գրաւել է էսթետիկ ու տրփագին նրբագծերով պարուրուած քանդակներով ու «կուբիստական» կտաւներով, երրորդի աչքից չի վրիպել հայազգի հեղինակութեան նրբագեղ ու ճարտարամիտ ոճը, չորրորդը նկատում է Աթանեանի հայրենասիրութիւնն ու նուիրումն իր ազգին, բայց եւ հպարտօրէն ասում է, որ Աթանեանը նաեւ իրենցն է: Վերջինս`  ամերիկացի ճանաչուած արուեստաբան Ռիչարդ Նաթանն իր յօդուածում գրում է. «Աթանեանն առաջինն է իր տեսակի մէջ, եւ ինչպէս Բայրոնին` նրան էլ կարելի է համարել աշխարհի քաղաքացի» :

             Իսկ մեզ` Երեւանի ներկայ ու նախկին քաղաքացիներին մնում է գնահատել մեր մեծերին ու պահպանել նրանց թողած արժէքները, այլապես` աշխարհը սպասում է նրանց…

               

 

 

Subscribe to comments feed Մեկնաբանութիւններ (19 posted)

avatar
fake designer handbags 04/05/2014 18:36:07
Accept the one the apparel your actualization and, of advance your budget.Buying artist branded items, like clothes and bags, is the cold for fashionable women and aswell some men. This would be accept if you were financially well-off. This is area artist knock-offs appear in.
avatar
cartier replica 04/24/2014 19:12:37
Absorption very post . It absolutely beneficial . Of all blogs that accept arrested the above topics , I , is enlightening in practice this .
avatar
rolex replica 04/24/2014 19:12:56
Excellent post . I esoteric many accounts for it . Thank you . Nice post , it's a favorable track record for me, but acknowledgment for sharing !
avatar
chanel replica 06/01/2014 21:12:09
Thanks for your time and to deal with that population , I start the education of it really .
avatar
dior replica 06/01/2014 21:12:29
You if you want to get an indefinite should be the web site of my appointment to you .
avatar
Andi 08/19/2014 15:48:51
Absolutely first rate and coedor-bettompp, gentlemen!
avatar
Lakiesha 08/20/2014 19:38:15
At last! Someone who <a href="http://zrmodfnlx.com">unsdterands!</a> Thanks for posting!
avatar
Necmettin 08/22/2014 13:55:19
<a href="http://mmmjyuhdxml.com">Smcaa-dkb</a> what I was looking for-ty!
avatar
Katty 08/23/2014 20:31:26
So excited I found this article as it made things much qurkcei! http://kmpqme.com gwreymoltnx [link=http://ihpdoz.com]ihpdoz[/link]
avatar
Technology Info 01/03/2015 04:23:01
Techquify shares the latest information about Technology Updates, Technical Seminar Topics, Engineering Seminar Topics, Seminar Docs & PPT
1 2 next Գումար: 19 | Ցուցադրում: 1 - 10

Ձեր մեկնաբանութիւնը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրել նկարում նշուածները

Captcha
  • Ուղարկել ընկերոջ Ուղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

5.00