ՄԵՐ ՄԱՍԻՆ|ABOUT US

ՄԱՄԼՈՅ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ 5/22/2013

Գլենդէյլ «Օրակարգ» Պարբերաթերթը այս շաբաթ  յայտարարեց իր նոր կայքէջի թողարկումը: Նոր կայքէջը համեմատութեամբ նախկինին առաւել պարբերականութեամբ է թարմացուելու և  նորութիւններ է փոխանցելու, Գլենդէյլի ամերիկահայ համայնքի մասին: Այս երկլեզու կայքը հրապարակուել է «Օրակարգ»ի հիմնադիր խմբագիր՝ Զարեհ Աճեմեանի եւ Հայաստանում հաստատուած «Շիվինի» ընկերութեան ջանքերով:

«Օրակարգ» պարբերաթերթը, որ այսույետ oragark.com է կոչուելու կարելի է գտնել www.oragark.com հասցէում:

Խմբագիր՝ Զարեհ Աճեմեանի կարծիքով՝ «Սա մի անխուսափելի փոխանցում էր տպագիր մամուլից, առցանց մամուլը: Մենք շատ ուրախ ենք, որ սա իրականացուեց Հայաստան հաստատուած «Շիվինի» ընկերութեան հետ միասին: Սա ապացոյցն էր Հայաստանեան և Սփիւռքեան մամուլի համագործակցութեանը: Յոյսով ենք այս համագործակցութիւնը, որ սկսել է տեխնիկական գետնի վրայ շարունակուի մամուլի այլ բնագաւառներում ևս»:

Թէև Կայքէջը առաւելաբար հիմնուած է կամաւոր ուժերի վրայ, սակայն կայքէջի գոյատևումն ու աշխոյժ ներկայութիւնը կախուած է նաև գովազդների առկայութիւնից և ֆինանսական կարելիութիւններից:

 «Շիվինի» ընկերութեան տնօրէն՝ Ռուբիկ Մինասեանի վկայութեամբ «Մենք արդէն իսկ նմանատիպ հայերէն կայքէջերի փորձը ունէինք և մեզ համար մէծ հաճոյք էր, որ այս կարողութիւնը տրամադրեցինք սփիւռքի հայ մամուլի ընտանիքի այս բացառիկ անդամին և «Օրակարգը» օժտուեց համացանցային լրատուութեան էջադրման ամենա արդիական  հնարաւորութիւններով»: 

«Օրակարգ»ը անդրադարձել է Գլենդէյլի Քաղաքապետարանի, Կրթաշրջանի, Համայնքային Քոլեջի ինչպէս նաեւ համայնքային իրադարձութիւններին և վերջին 7 տարիների ընթացքում քաղաքացիական տեղեկութիւնների աղբիւր է հանդիսացել Գլենդէյլի հայ համայնքի համար:

Այցելէք  www.oragark.com եւ տեղեկացէք քաղաքի անցուդարձից:

 «Օրակարգ»ը հիմնադրուել է 2005-ի նոյեմբերին և քաղաքի իրադարձութիւնների մասին տեղեկատուութիւն կատարելով փորձում է ստեղծել աւելի լաւ տեղեկացուած համայնք:

Ձեր լուրերն ու գովազդները առաքել info@oragark.com հասցէով կամ զանգահարել 818.649.2014 հեռախօսահամարով:

 

Oragark Periodical is oragark.com now!

 

Glendale, CA – Oragark Periodical announced this week the re-launch of its website, which will offer up-to-date coverage on news, events and issues affecting the Armenian-American community of Glendale.  The new bilingual website, created by the efforts of Editor of Oragark, Zareh Adjemian and Armenia originated business, Shivini Group LTD, can be found at www.oragark.com.  

According to creator-editor Zareh Adjemian, “This was a necessary transition from a printed publication towards a digital, online publication. We are very happy we were able to accomplish this with the partnership of the Armenia originated Shivini Group. This was the proof that Armenia and the Diaspora publications could work in conjuction. We hope that this joint effort in creating the website will lead the path to future journalism projects together”.

The website was created by the efforts of volunteer forces; however the website is in need of financial support via donations and advertisements to keep it actively running.  

Shivini Group Director Roobik Minasian stated, “It was a pleasure to lend a helping hand to a very important member of the Armenian Diaspora media family, Oragark. With our experience creating Armenian websites, we were more than happy to work with Oragark in re-launching theirs.“

Covering a wide range of topics such as issues at city hall, GUSD, GCC as well as events in the community, Oragark has played an instrumental role in the last seven years in keeping the Armenian-American community of Glendale informed and involved in local issues.

Visit www.oragark.com and become more informed today!

Established in November of 2005, Oragark is an Armenian periodical focusing on news, events and issues affecting the Armenian-American community in the city of Glendale. The paper seeks to dissect and understand the city’s current events in an effort to create a better informed public.

Send your news and advertisements to info@oragark.com or call 818.649.2014.

###

Oragark (= agenda) is an Armenian periodical based in Glendale, California. Over the last few decades, the Armenian - American community within the city of Glendale has significantly increased. Today(2006), over 70,000 Armenian - Americans reside in Glendale making it home to the largest Armenian - American community in the United States. Although various organizations and media outlets have been established in recent years to help address the needs of the community, few media sources have been focused directly on Glendale and the issues the community faces. "Oragark” periodical was created in order help fill this void within the community. "Oragark" is a monthly newspaper focusing on news, events and issues affecting the Armenian - American community in the city of Glendale. The paper seeks to dissect and understand the city's current events in an effort to create a better informed public.

Contact info: Oragark Armenian periodical-Editor:Zareh Adjemian- emil: editor@oragark.com

 

Ինչու՞ այս հրատարակութիւնը (քաղուած Օրակարգի առաջին խմբագրականից, Նոյեմբեր 2005)

 

Գլենդէյլն այսօր բացառիկ «Երեւոյթ» է, եթէ ոչ Ամերիկայում գէթ հայկական սփիւռքում: Վերջին երկու ասնամեակները ազգագրական իմաստով մեծ փոփոխութիւն առաջացրին Գլենդէյլի մէջ: Հայութեան հոսքը յատկապէս Միջին Արեւելքից դէպի Միացեալ Նահանգներ ուղեւորուեց հարաւային Քալիֆորնի այի այս գողտրիկ քաղաքը, նրան տալով մի նոր դիմագիծ՝ հայկական դիմագիծ: Վերջին տասնամեակում սրա վրայ աւելացաւ նաեւ Հայաստանի հայութեան արտահոսքը դէպի արեւմուտք եւ այսպ էս 21 րդ դարի նախօրեակին Գլենդէյլը դարձաւ ԱՊՀ սահմաններից դուրս գտնուո ղ սփիւռքի ամենահայահոծ քաղաքը: Այսօր Գլենդէյլը իր յարկի տակ է հաւաք ել բազմերանգ մշակութային եւ կենցա ղային անցեալ ունեցող հին ու նոր սփիւռքա հայեր:

 Գլենդէյլի հայութեան աճի հետ զուգահեռ առաւել զգալի է դարձել նաեւ հայութեան ներկայութիւնը քաղաքի տնտեսական, մշակութային եւ քաղաքական ասպարէզներում: Քաղաքապետարանի վերջին ընտրութիւնները մէկ անգամ եւս վկայեցին այդ ներկայութեան մասշտապները: Գլենդէյլի հայութիւնը այսօր ոչ միայն իբnեւ Հայ եւ Ամերիկահայ այլ նաեւ իբnեւ Գլենդէյլի  բնակիչ հայ, ունի իր ուրոյն հարցերն ու մտահոգութիւնները:

Թերեւս այս հարցերի լուծման համար համեմատաբար շատ աւելի լայն հնարաւորութիւններ կան Գլենդէյլում քան սփիւռքի որեւէ այլ քաղաքներից մէկում, սակայն հնարաւորութիւնների կողքին նաեւ պարտաւորութիւնների ու պատասխանատւութեան նոր դաշտ է բացւում Գլենդէյլի հայութեան առջեւ թէ իբnեւ օրինապահ քաղաքացի եւ թէ իբnեւ յանձնառու հայ:

 Մեր ժողովրդին յուզող ընդհանրական հարցերը որոնք համազգային բնոյթ են կրում, արդէն իսկ արծարծւում են հայ մամուլի էջերում որոնց թիւը պակաս չէ Արեւմտեան Ամերիկայում, սակայն Գլենդէյլի հայութիւնը, որ իր ներդրումն ու ազդեցութիւնը ունի թէ սփիւռքում եւ թէ Հայաստանում ու Ղարաբաղում, գրեթէ զուրկ է իր տեղական քա ղաքաց իական մամուլն ունենալուց :

 Ի՞նչ է անցնում «մեր քաղաքու մ»: Ի՞նչ միջոցառումներ կան քաղաքի մէջ:Ի՞նչ լուծումների են կարօտ մեր բնակած քաղաքի խնդիրները: Ահա այս հարցերին պատասխանելու առաքելութեամբ է, որ հրապարակում ենք Գլենդէյլի «Օրակարգ» պաերաթերթը:

 Լիայոյս ենք որ ընթերցողների աջակցութեամբ այս հրատարակութիւնը կը ծառայի իր նպատակներին նոր հորիզոններ բացելով Գլենդէյլի հայութեան առջեւ: