Home | Ներհամայնքային | «Գրաֆիկական Շարժում» Ցուցահանդէս Գլենդէյլում

«Գրաֆիկական Շարժում» Ցուցահանդէս Գլենդէյլում

By
«Գրաֆիկական Շարժում» Ցուցահանդէս Գլենդէյլում

Պատրիկ Ազատեան, Մհեր Դաւթեան և Հերի Որբերեանի գրաֆիկական գործերը ցուցադրուելու են Մայիս 10-ին, Գլենդէյլի Թուֆէնկեան ցուցասրահում: «Գրաֆիկական Շարժում» խմբի նախաձեռնութեամբ կազմակերպուած «Հայկական Քաղաքական Ակտիւիզմը» վերնագրով ցուցահանդէսը ներկայացնելու է հեղինակների քաղաքական գործերը 1975-ից մինչև այսօր: Երեք արուեստագետներն էլ պատկանում են եօթանասունաական այն սերնդին, որ ակտիւօրէն մասնակցում էր հայ քաղաքական ալեկոծուած կեանքին, սփիւռքի ամենա բեղուն ժամանակաշրջաններից մէկում: Մի շրջան, որ լի էր յեղափոխական դեգերումներով, նուիրբերութեամբ ու յոյզերով: Դա Լիբանանի ներքին պատերազմի հայկական համայնքի ինքնապաշտպանութեան խմբերով, իրանի յեղափոխութեամբ և հայկական նորագոյն ազատագրրական պայքարի ազդեցութիւններով լի ժամանակաշրջան էր եոթանասունականների երիտասարդութեան համար, որը հայրենիք չը տեսած, իսկ հայրենիքի ու հայութեան համար ամենօրեայ ապրումներով ու գործով եզակի սերունդ դարձավ սփուռքի տարբեր ափերում:

Ցուցահանդէսը հովանաւորում է ՀՅԴ Գլենդէյլի Ահարոնեան Կոմիտէն: Բացումը կատարոուելու է Մայիս 10-ի ետեկոյեան ժամը 7-ին, Գլենդէյլի Թուֆէնկեան ցուցասրահում: Հասցէն է՝ 216 Հարաւային Լուիս, Կենտրոնական Գրադարանի դիմաց: Համացանցում այս մասին փնտրէք @graphicmovement75. 

Subscribe to comments feed Մեկնաբանութիւններ (0 posted)

Գումար: | Ցուցադրում:

Ձեր մեկնաբանութիւնը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրել նկարում նշուածները

Captcha
  • Ուղարկել ընկերոջ Ուղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Image gallery

Գնահատական

0