Home | Ներհամայնքային | Գլենդէյլում մեծ շուքով տօնուեց Միասնութեան Փառատօնը

Գլենդէյլում մեծ շուքով տօնուեց Միասնութեան Փառատօնը

By
Գլենդէյլում մեծ շուքով տօնուեց Միասնութեան Փառատօնը

Էրուին Ե.
Հոկտեմբեր 10-ին, Գլենդէյլի Բրանդ պողոտայում, հազարաւոր քաղաքացիներ համախմբուած տօնեցին «Գլենդէյլի 9-րդ Տարեկան Միասնութեան Փառատօն»-ը ¥Glendale Unity Fest¤: Նախորդ տարիների համեմատութեամբ՝ աւելի մեծ շուքով տօնուեց փառատօնը:
Լեգզինգթըն պողոտային կից կանգնեցուած բեմի վրայ   զանազան գեղարուեստական խմբեր առիթ ունեցան հանդիսատեսին ներկայացնել իրենց պարարուեստն ու երգարուեստը: «Holy Family High School»-ի, «Scandia Dancers of Southern California»-ի, «Rosarito Beach Dance Group»-ի, «Northern Shaolim Kung Fu Association»-ի, «KOA Dance Federation»-ի, «Flamenco Ole!»-ի եւ «Tierra Blanca Dance Company»-ի մասնակցութեամբ՝ ժամանակակից պարերի կողքին ներկայացւեցին չինական, կորէական, սկանդինաւիական, իսպանական, մեքսիքական եւ լատին ամերիկեան աւանդական պարեր:
Հայկական պարարուեստի եզակի ներկայացուցիչի հանգամանքով հանդէս եկաւ «Ջանբազեան» պարի ակադեմիան: Հայկական երաժշտութեան ներքոյ բեմահարթակ ելած պարողները հանդիսատեսի բուռն ծափողջոյններին եւ բարձր գնահատանքին արժանացան: Յիշատակելի է, որ այս ակադեմիան հիմնադրւել է 1941 թուականին Իրանում վաստակաշատ արուեստագէտ Ջանբազեանի ջանքերով: Փոխադրուելով Միացեալ Նահանգներ՝ 1988 թուականին  Անահիտը վերահիմնադրում է ակադեմիան Քալիֆորնիայում: Հայ պարարուեստի եզակի ուսզուհին իր տարիների գործունէութեամբ արժանացել է միջազգային բարձր գնահատանքի ու շահել համաշխարհային զանազան մրցանակներ:
Երաժշտական բաժնում հանդիսատեսի ուշադրութեան արժանացան «Glendale High School»-ի կամերային երգչախմբի, «Banna Beag Mall» խմբի եւ աֆրիկեան աւանդական թմբկահարութեամբ հանդէս եկած «Ayo and The Spirit»-ի կատարումները: Միջոցառման նաեւ ներկայացուեցին արեւելեան մարտարուեստի նմուշներ:
Յիշատակելի է, որ յատուկ հիւրի հանգամանքով ներկայացաւ հեռուստատեսային աստղ՝ Մարիօ Լոփեզը: Մ. Լոփեզը 2008 թուականից սկսեալ վարում է հանրութեան ծանօթ՝ «Extra» հեռուստատեսային լրատուական ծրագիրը: Նա նաեւ ներկայացել է «America՚s Best Dance Crew» եւ «Dancing with the Stars» հեռուստատեսային հաղորդումներում:
Այցելուների յատուկ հետաքրքրութեան արժանացաւ «Polish winged hussars»-ի տաղաւարում լեհական 17-րդ դարի ասպետների տարազով եւ զինամթերքով հանդէս եկած  «Suligowskis Regiment of Sobieskis Command»-ի խումբը: Խումբը, որի նպատակն է բարձրացնել հասարակութեան տեղեկութիւններըԼեհաստանի պատմութեան եւ մշակոյթի նկատմամբ, հիմնադրուել է 2000 թուականին նախկին ռոք երգարուեստի աստղ Ռիք Ֆաքսի միջոցով: Ռ. Ֆաքսը անդրադառնալով հայ-լեհական դարաւոր բարեկամութիւնը՝ թղթակիցին պատմեց, թէ ինչպէս Սոբիսքին ¥Sobieski¤ եւ նրա հեծելազօրը պաշտպանել են ամբողջ Եւրոպան Օսմանեան Կայսրութեան ոտնձգութիւնից ու հետեւաբար փրկել հազարաւոր հայերի կեանքը, որոնք ապաստան էին գտել Լեհաստանի թագաւորութեան սահմաններում: Նա աւելացրեց, որ այն պայմաններում, երբ Եւրոպան տառապում էր կրօնական հալածանքներից, Լեհաստանում զանազան դաւանանքներ վայելում էին գոյակցելու եւ բարգաւաճելու ազատութիւնը: Հայերը եւս այդ երկրում ապրում էին նոյն ազատութիւնը:
Գլենդէյլի 9-րդ Միասնականութեան փառատօնի հովանաւորների շարքում էին հայկական կազմակերպութիւնները, ինչպէս՝ Գլենդէյլի Հայ Դատի Յանձնախումբը, Գլենդէյլ-Կապան Քոյր Քաղաքների Միութիւնը, «Ասպարէզ» պարբերաթերթերը եւ «Հորիզոն» Հեռուստաընկերութիւնը: Հովանաուորողների շարքին էր նաեւ «Օրակարգ» պարբերաթերթը, սակայն պատասխանատուների անփոյթութեան պատճառով անունը չէր նշուել յայտագրի մէջ:
Տաղաւարների միջոցով փառատօնի մասնակիցները առիթ ունեցան տեղեկանալ տարբեր կազմակերպութիւնների, այդ շարքում  Գլենդէյլ-Կապան Քոյր Քաղաքների Միութեան եւ Հայ Դատի Յանձնախմբերի գործունէութեան ու ծրագրերի հետ:
Գլենդէյլ-Կապան Քոյր Քաղաքների Միութեան նախագահ Խաչիկ Խալաթեանը կարեւոր է համարում նման ձեռնարկների կազմակերպումը, քանի որ նրանք հնարաւորութիւն են տալիս, ոչ միայն հայ համայնքին, այլ՝ քաղաքի բոլոր ազգային ներկայացուցիչներին ծանօթանալու միութեան առաքելութեան եւ գործունէութեան հետ: Սակայն Խ. Խալաթեանի գնահատումով  աշխոյժ չէ հայերի մասնակցութիւնը, բացատրելով, որ հիմնականում ոչ-հայ մասնակիցներն են մօտենում ու հարցեր տալիս: Նրա տեսակէտից պատճառը կարելի է փետրել երկու հարցում՝ կամ հայերը անտեղեակ են մնում նման միջոցառումներից, կամ ընդհանրապէս չեն հետաքրքրւում նման հարցերով: Նա յիշելով միութեան բարեգործական առաքելութիւնը՝ շեշտում է, որ ազգութեամբ եւ մշակոյթով տարբեր անձեր սատար են կանգնում միութեանը: Գլենդէյլ-Կապան Քոյր Քաղաքների միութիւնը ամէն տարի մասնակցել է «Unity Fest»-ին:
«Համազգային»-ի շրջանային վարչութիւնից՝ Մանիշակ Մարգարեանը եւս ներկայ էր միջոցառմանը: Նրա տեսանկիւնից «Unity Fest»-ը լաւ առիթ է ընծայում մեր հայերիս՝ Գլենդէյլի ոչ-հայ բնակչութեան ներկայացնելու մեր գաղութն ու մշակոյթը: Մ. Մարգարեանը համոզուած է, որ Գլենդէյլի զանազան մշակութային խմբերի միջեւ բարեկամական կապերը ջերմացնելու նպատակով հարկաւոր է մասնակցել նման միջոցառումներին ու կապեր հաստատել բոլորի հետ: Նա ակնկալում է, որ յաջորդ տարիներին աւելի աշխոյժ տեսնել հայերի մասնակցութիւնը «Unity Fest»-ին: Այդ ուղղութեամբ նա էական է համարում հայկական մամուլի դերը:
Հայ Դատի Յանձնախումբի տաղաւարում հայ կամաւոր պատանիների շարքին, Արթուր Քարաջանը եւս յանձնախումբի գործունէութեան եւ աշխատանքների մասին տեղեկացնում է այցելուներին: Արթուրի կարծիքով փառատօնը նպաստում է վերացել թշնամանքն ու ատելութիւնը քաղաքի բազմազգ բնակիչների միջեւ՝ միմեանց մօտեցնելով նրանց: 18-ամեայ Ջենի Կարապետեանը ողջունելի է համարում քաղաքի զանազան մշակոյթների ներկայացուցիչների մասնակցութիւնը: 16-ամեայ Անի Նազարեանը անդրադառնալով համայնքի բազմազանութեան հարցը՝ բացատրում է, որ միջոցառումը հասարակութեան առիթ է տալիս աւելի ծանօթանալ Հայ Դատի Յանձնախումբի հետ: Այդ կապակցութեամբ նա յայտնում է, որ հայերի կողքին՝ բաւականին ոչ-հայ այցելուներ են մօտեցել ու հետաքրքրուել յանձնախումբի մասին:
Փառատօնին մասնակիցները առիթն ունեցան ճաշակելու միջազգային խոհանոցի ճաշատեսակներ եւ ուտեստեղէններ, որոնք մատակարարւում էին յատկացուած տաղաւարներում: Նաեւ վաճառւում էին բոյսեր, ծաղիկներ, պտղատեսակներ եւ այլ գիւղատնտեսական արտադրանքներ  նաեւ՝ զանազան մշակոյթների գեղարուեստական ձեռարուեստի արտադրանքներ: Մանուկների համար յատկացուած խաղավայրում նախատեսուած էին հետաքրքրական ու զուարճալի ծրագրեր: Ցանկացողները նաեւ կարող էին փոնի ձիեր հեծնել:

Subscribe to comments feed Մեկնաբանութիւններ (8 posted)

avatar
fake chanel outlet 04/25/2014 21:19:41
ւցադրում:
avatar
replica watches uk 05/31/2014 19:47:03
Again acquisition out what your purse is traveling for and advertise if for about the aforementioned price. Be accurate about accepting scammed, consistently be on the alert.Accessories such as shoes and jewellery can in fact accomplish or breach an accouterments and so should be something that is taken into accurate consideration.
avatar
replica handbags 05/31/2014 19:47:30
Even if you attending in a bazaar because you wish to buy a new bag you will acquisition that they accept a ample ambit of black accoutrements available.www.bahiasdebizkaia.com/defaults.html
avatar
IWC replica 02/14/2015 13:23:54
Breitling is mostly a primary musician on the keep an eye on enterprise there are experienced serious characters on the production about chronograph devices.
avatar
chanel replica 03/16/2015 18:07:07
Very good stuff with good ideas and concepts, lots of great information and inspiration, both of which we all need.
avatar
hermes replica handbags 05/04/2016 20:01:56
Louis Vuitton is recognized for its high quality purse.
avatar
Chiana 06/22/2016 13:22:20
merci pour la dédicace du deuxième album (je dis deuxième pas « second rer;&ilenbspu&caquo; car deuxième s’emploie lorsque l’énumération peut aller au-delà de deux) car j’espère qu’il y en aura bien d’autres !merci pour le sourire quasi-quotidien et les chroniques de jeux signé : un doubiste égaré à Orléans
avatar
candbee 01/02/2019 11:46:30
nike roshe run high gr酶n himmelbl氓 space jam tune squad 10 lola bunny white movie stitched basketball jersey kvinners air jordan 8 vin nike air max 2013 svart l忙r femminile air jordan retro 2 arancia gituttio limited nike black youth alex anzalone jersey nfl 47 new orleans saints rush drift fashion
candbee
candbee
Գումար: 8 | Ցուցադրում: 1 - 8

Ձեր մեկնաբանութիւնը

• Bold
• Italic
• Underline
• Quote

Մուտքագրել նկարում նշուածները

Captcha
• Ուղարկել ընկերոջ Ուղարկել ընկերոջ
• Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
• Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Image gallery

Գնահատական

0