Home | Ներհամայնքային | Նէրհամայնքային լուրեր

Նէրհամայնքային լուրեր

By
Նէրհամայնքային լուրեր

Նոյեմբեր 2010

   
Աննախընթաց ընդառաջում
ՍԵՒՐԻ ԴԱՇՆԱԳՐԻ 90-ԱՄԵԱԿԻ ՀԱՆԴԻՍՈՒԹԵԱՆ
   
Հայկական Ցեղասպանութեան Ոգեկոչման Միացեալ Մարմնի կազմակերպութեամբ Հոկտեմբերի 2-ի ժամը 2:30-ին, Գլենդէլի Կենտրոնական գրադարանի հանդիսասրահում տեղի ունեցաւ Սեւրի Դաշնագրի 90-ամեակի հանդիսութիւն: Յայտարարուած ժամից դեռ շատ առաջ գրադարանի սահմանափակ տարողութեամբ սրահը ամբողջութեամբ լեցուն էր ներկաներով: Աննախընթաց այս ներկայութեան հետզհետէ մեծացումը նոյնիսկ պատճառ դարձաւ, որ գրադարանի պատասխանատու պահակները հարկադրուեն սրահից դուրս հրաւիրել ոտքի կանգնած անձանց, իսկ դրսում համախմբուած ժողովրդին յայտնել, որ չպիտի կարողանային մասնակցել հանդիսութեանը:
Դասախօսական խմբի համադրողն էր դոկտ. Ռիչըրդ Յովհաննիսեանը, որն իր բացման ելոյթից յետոյ բեմ հրաւիրեց օրուայ գլխաւոր բանախօսներ՝ նախագահ Վիլսէնի շառաւիղներից՝ Դանըլդ Վիլսըն-Բուշին, «Քալիֆորնիա Քուրիէր» շաբաթաթերթի հրատարակիչ Յարութ Սասունեանին եւ Կանադայում ՀՀ նախկին դեսպան, «Մուդոս Վիվենդի» հասարակական-քաղաքական կենտրոնի ղեկավար Արա Պապեանին, ովքեր հանգամանօրէն անդրադարձան Սեւրի Դաշնագրի քաղաքական, իրաւական ու միջազգային անժամանցելի արժէքներին:
    Դանըլդ Վիլսըն-Բուշը Սեւրի Դաշնագիրը անաւարտ յանձնարարութիւն բնութագրելով կոչ ուղղեց միջազգային ատեաններին՝ արդարահատոյց կեցուածք ցուցաբերել Սեւրի Դաշնագրով սահմանուած հայ ժողովրդի տարածքային իրաւունքներին: Ներկաներին ցոյց տալով Սողոմոն Թեհլիրեանի գերեզմանից յիշատակ առած քար, Դանըլդ Վիլսըն-Բուշը նշեց, որ այդ փոքրիկ քարը իբրեւ անլռելի կանչ մշտապէս պահում է իր գրպանում՝ վերյիշելու համար, որ ինքը յանձնառու է մնում նեցուկ կանգնելու հայութեան արդար իրաւունքներին:
    Կարեւորելով Սեւրի փաստաթղթի միջազգային արժէքը, Յարութ Սասունեանը ցաւով արտայայուեց, որ մինչ այսօր ամբողջութեամբ, այսինքն 433 յօդուածներով, հայերէնի չի թարգմանուել այդ փաստաթուղթը եւ կոչ ուղղեց լրջօրէն մտածել եւ գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղութեամբ:
    Գեղարուեստական հակիրճ ծրագրից յետոյ ելոթ ունեցաւ Արա Պապեանը, որը հանգամանօրէն անդրադարձաւ Սեւրի Դաշնագրի քաղաքական ու միջազգային կարեւորութեանը: «Սեւրի Դաշնագիրը անժամանցելի եւ անբեկանելի փաստաթուղթ է»,- յայտարարեց Արա Պապեանը, աւելացնելով, որ 1920 թուականի Նոյեմբերի 22-ին, երբ նախագահ Վիլսոնը ստորագրեց, իրաւարար փաստաթուղթը ստացաւ իրաւական ուժ, որով փաստօրէն հաստատուեցին նախագահ Վիլսընի գծած Հայաստանի սահմանները: «Նշուեց, որ Սեւրի Դաշնագիրը չի թարգմանուել հայերէնով: Ես ցաւով պիտի աւելացնեմ, որ մինչ օրս այն ամբողջութեամբ չի հրատարակուել նաեւ անգլերէնով»: Որպէս հայ ժողովրդի պահանջատիրութեան պերճախօս վկան ու փաստը նա կոչ ուղղեց ամբողջութեամբ հրատարակել եւ աշխարհին ներկայացնել այդ անբեկանելի փաստաթուղթը: «250 էջից բաղկացած վիլսընեան իրաւարար փաստաթուղթը կրում է Միացեալ Նահանգների նախագահ Վիլսէնի եւ արտաքին գործոց նախարարի ստորագրութիւններն ու ԱՄՆի պետական մեծ կնիքը ¥The Great Seal of United States¤, որը ամերիկեան սահմանադրութեամբ պարտադիր են կատարման համար եւ համարւում են Միացեալ Նահանգների օրէնսդրութեան մաս: Իսկ դա շատ կարեւոր հանգամանք է»,- յայտարարեց Արա Պապեանը եւ իր խօսքը եզրափակեց այն յոյսով, որ հայութիւնը տէր կը կանգնի իր իրաւունքներին եւ կիրագործուեն Սեւրի Դաշնագրի յօդուածները:
   
Կատարինեան Դպրոցի 110ամեակի եւ Քանանեան Դպրոցի 107ամեակի
ՄԱՄԼՈՅ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Նոր Ջուղայում ազգային մարմինների կազմակերպութեամբ ծրագրուել է մօտ ապագայում յոբելենական միատեղ հանդիսութեամբ տօնակատարել Հայոց Կենտրոնական Արմէն Դպրոցի 130ամեակը, Կատարինեան Դպրոցի 110ամեակը եւ Քանանեան Դպրոցի 107ամեակը:

 Նոր Ջուղայի Բարեկամներ Յանձնախումբը արձագանքելով նոյն նպատակին ու ցանկութեանը նախաձեռնել է Նոր Ջուղայի հանդիսութեանը յաջորդել յոբելենական պատշաճ հանդէսով Գլենդէյլում:

Այդ նպատակով նախապատրաստւում է հանդիսութեան ծրագիր, նաեւ յուշանուէրներ, յուշանկարներ, որ տրամադրելի լինեն ցանկացողներին: Առ այդ խնդում ենք Նոր Ջուղայի հայոց դպրոցների նախկին ուսուցիչներից, աշակերտութիւնից եւ հանրութիւնից իրենց մօտ ունեցած նման յուշամասունքների նմուշներ, փաստաթղթերի եւ նկարների պատճէններ տրամադրեն մեզ նշուած նպատակի համար օգտագործելու:

Նկարների պատճէնը կարելի է էլ. նամակով ուղարկել norjugha@yahoo.com կամ vahakabc@sbcglobal.net էլ.հասցէին:

Մեր փոստարկղի հասցէն.
Friends of New Julfa, POBox 1466, Glendale CA 91209, USA.

ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ

Կալիֆորնիայի Հայ Գրողների Միութեան (ԿՀԳՄ) բարերար անդամ, հրապարակագիր Հրանտ եւ Մանուշ Սիմոնեանների հաստատած գրական մրցանակը, 1000 դոլլար, կը տրուի կալիֆորնիաբնակ 2010 թուականի տարւայ լաւագոյն բանաստեղծին եւ արձակագրին, իւրաքանչիւրին 500 դոլար: Մրցոյթին մասնակցողները պէտք է իրենց գրական ստեղծագործութիւնները էլնամակով ուղարկեն ԿՀԳՄին awaoc@yahoo.com էլհասցէին, մինչեւ 2011 յունուարի 31ը, լրացնելով հետեւեալ պայմանները.
1.    Բանաստեղծութիւն առաւելագոյնը եօթը էջ, մինչեւ հինգ խորագիր:
2.    Արձակ առաւելագոյնը տասը էջ, մինչեւ երեք խորագիր:
3.    Հեղինակի անունը, բնակարանի եւ էլնամակի հասցէները, հեռախօսի համարը պէտք է գրուած լինեն միայն մէկ առանձին թղթի վրայ, այլ ոչ մնացեալ էջերում, եւ ստեղծագործութիւնների հետ միատեղ էլնամակին կցուեն:
4.    Յանձնուած նիւթերը չեն վերադարձուի:
Մրցոյթի արդիւնքը կյայտարարուի եւ կկատարուի մրցանակաբաշխումը 2011 ապրիլի 7ին, ԿՀԳՄի նիստում, Գլենդելի Հանրային Գրադարանի դահլիճում:

ԿՀԳՄ

ԳՐԱԿԱՆ ԵՐԵԿՈՅ
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 20-ի, երեկոյեան ժամի 7-ից 9-ը, Հայ Կաթողիկէ Առաջնորդարանի           Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցու սրահում Տեղի ունեցաւԱրձակագիր Խորէն Արամունու նորահրատարակ «խրամատից դուրսէ խորագրով վէպի շնորհանդէսը:
Քալիֆորնիայի Հայ Գրողների Միութեան նախագահ՝ Գրիշ Դաւթեանը սկսելով երեկոն շնորակալութիւն յայտնեց Հայ Կաթողիկէ Առաջնորդարանի Ժողովրդապետ Տէր Գրիգոր Վրդ Շահինեանին եւ փոխանորդ Տէր Արմէնակ Վրդ Պետրոսեանին, որ սիրով ընդառաջեցին այս գրական երեկոն հիւրընկալելու այս շքեղ սրահում: Ապա ուրախութեամբ յայտնեց, որ հրապարակագիր Հրանտ Սիմոնեանը ըստ անցեալի հազար Ամերիկեան Դոլլար է նուիրում միութեանը յատկացնելու Հրանտ եւ Մանուշ Սիմոնեանների Տարեկան Գրական Մրցանակին: Երեկոյթի հանդիսավարութիւնը ստանձնեց Պողոս Գուբելեանը: Նա համառօտ ակնարկով պատմեց Քալիֆորնիայի Հայ Գրողների Միութեան գրական գործունէութեան մասին, ներկայացնելով երեկոյթի ելոյթ ունեցողներին:
 Արձակագիր Խորէն Արամունու նորահրատարակ «խրամատից դուրս» խորագրով վէպի գրական զեկոյցը ներկայացրեց գրականագէտ Ալվարդ Ուզունեանը: Հեղինակի հրատարակած ժառանգութեան մասին արժեւորման քննարկում ներկայացրեց Լոս Անջելըսում Քալիֆորնիայի Համալսարանի Հայերէնի Ամբիոնի Տնօրէն Պրոֆ. Դր. Պիտեր Կաուին: Ապա հնչեց Էլեմենտ Երաժշտական Խմբի երգչուհի Սոսէ Քեշիշեանի ¥հեղինակի դուստրը¤ հայահունչ երգը, Արա Տապանջեանի գիթարի նուագակցութեամբ: Գրական գեղարուեստականութեամբ յագեցած մթնոլորտը ձայնաւորւում է նաեւ երաժշտական անուշ հնչիւններով: Ապա հեղինակը շնորհակալութիւն յայտնեց Գրողների Միութեան, երեկոյթին ելոյթ ունեցացողներին, մասնակցողներին: Հանդէսը աւարտւուեց հիւրասիրութեամբ:
Բարեգործութիւն` նորաձեւութեան ցուցադրութեամբ
Փասադինայի Langham հիւրանոցում  Հոկտեմբերի 24-ին  կազմակերպուած նորաձեւութեան ցուցադրութիւնը հաճելի առիթ էր  թեթեւացնելու համար ՀՄԸՄ Գլենդէյլի Արարատ մասնաճիւղի ֆինանսական կարիքները: Նորաոճ  զգեստներ տեսնելու ցանկութիւնը սրահ էր բերել հարիւրաւոր կանանց, նրանց հնարաւորութիւն տալով թարմացնել զգեստապահարանը: Միջոցառման կազմակերպիչը ՀՄԸՄ դրամահաւաքի յանձնախումբն է, RUSNAK Auto Group-ի փոխնախագահ՝ Էլիզաբէթ Րազնաք հետ միասին:
Լourdes Chavez հաւաքածուն ներկայացնում է կանացի եւ տղամարդու շրջազգեստներ՝ մարմնի ընդգծուած ուրուագծով`   վառ ու արտայայտիչ գոյներով:    Ներդաշնակ համադրութիւններով, հիմնական շեշտը դրւում է ոչ միայն հագուստի, այլ նաեւ առանձին նրբաճաշակ ձեւաւորումների վրայ:  Հագուստներն բարձրորակ են, միաժամանակ  կրողին անհոգ ու անկաշկանդ տպաւորութիւն են հաղորդում:   Ցուցադրութեանը մասնակցում էին արհեստավարժ մոդելներ:   
Պետական աջակցութիւն չունենալով Արարատի պէս միութիւնները իրենց  ֆինանսական ծախսերը հոգում են անդամավճարների ցածր պայմաններով եւ դրամահաւաքներով: Նմանօրինակ ձեռնարկներով համայնքը միանում է մեր երեխաների մարզական կրթութեան ընդհանուր գործին:

Կանանց յաջողութիւնները գործարար աշխարհում          

Հոկտեմբերի 16-ին Գլենդէլի Հիլթոն հիւրանոցում Հայ Ամերիկեան Առեւտուրի պալատը ներկայացրեց այս տարուայ գնահատանքի արժանացած տասներկու կանանց: Արդէն չորրորդ տարին է, որ կազմակերպութիւնը պատւում է գործարար աշխարհում յաջողութիւններ ձեռք բերած եւ համայնքին աջակցութիւն ցուցաբերած կանանց:
  «Մշտապէս տարօրինակ է թւում կնոջ առկայութիւնը գործարար աշխարհում, բայց իզուր: Եւ եթէ յաջողութիւններն առկայ են, ապա անհրաժեշտ է կրկնակի խրախուսել ու գնահատել կանանց, քանի որ նրանց գործը շատ աւելի դժուար է , գործարար աշխարհում նրանց ներդրումները ուղեկցւում են առանձնակի դժուարութեամբ` մօր եւ կնոջ պարտականութիւններին զուգահեռ», այսպէս է համարում Հայ Ամերիկեան Առեւտուրի Պալատի փոխնախագահ՝ Ալիսա Ասմարեանը: 
    Մեծ ընկերութիւնների հետ համագործակցութեան ասպարէզում մրցանակի արժանացաւ Զեփիւռ Աշճեանը , որպէս յաջողակ ձեռնարկատէր Արսինէ Սերայտարեանը, կրթական մարզում Թալին Քարգօտորեանը, որպէս գիտնական Էմմա Օշականը, պետական սպասարկութեան գործում ձեռքբերումներ արձանագրած Պայծառ Թովմասեանը, լաւագոյն արուեստագէտ տիտղոսը ստանձնեցին Մերի Ափիկն ու Շաքէ Թուխմանեանը, տարուայ լաւագոյն լրագրող ճանաչուեց Օրակարգի թղթակից ու Հորիզոն հեռուստաընկերութեան լրագրող Անի Թադեւոսեանը, իրաւաբան Լորի Սինանեանն համարուեց այս ասպարէզում լաւագոյն յաջողութիւններ արձանագրած մասնագէտը, Էլեն Ասատրեանը եւ Անժէլա Բարսեղեանը համարուեցին այս տարուա լաւագոյնները հանրային սպասարկութեան բնագաւառում, իսկ արուեստում յաջողութիւնների համար պարտգեւատրուեց Սոնա Գեւորգեանը:
     Անի Թադեւոսեանը Օրակարգի գրեթէ իւրաքանչիւր համարում ունի իր ներդրումը, Հորիզոն հեռուստաընկերութիւնում, Վարդան Իսմայիլեանի եւ միւս գործընկերների հետ միասին աւելի քան հազար տեսանիւթ է պատրաստել:  «Այս մրցանակը ինձ համար արտակարգ նշանակութիւն ունի, քանի որ համայնքն է ինձ գնահատում: Սիրած գործի համար գնահատական ստանալը ամենամեծ նուէրն է, եւ պարտաւորեցնողը: Կ՚աշխատեմ անել աւելին, լինել այնտեղ, որտեղ կայ իմ կարիքը», ասաց Անի Թադեւոսեանը:
Էլեն Ասատրեանը աւելի քան 4 տարի է, որ ստանձնել է Գլենդէյլի Հայ Դատի Յանձնախմբի գործադիր տնօրէնի պատասխանատուութիւնը եւ անցնող տարիների ընթացքում գործօն մասնակցութիւն է ունեցել Գլենդէյլի հանրային եւ հասարակական կեանքի գրեթէ բոլոր ոլորտներում:«Շատ շոյուած եմ այս պարգեւի համար եւ հաւատացած եմ, որ բոլորս շատ անելիքներ ունենք կատարելու» համոզուած է Ասատրեանը:
 Կնոջ ներկայութիւնը գործարար աշխարհում արդէն իրողութիւն է: Պէտք է նաեւ յիշեցնել տղամարդկանց, որոնք նոյնպէս գնահատեն եւ աջակցեն կանանց ներկայութիւնը ընտանիքից դուրս:

Subscribe to comments feed Մեկնաբանութիւններ (95 posted)

avatar
rolex replica 07/29/2014 20:50:56
Below wholesale bracelets, in addition to below wholesale apparel. Modest shops in addition to resellers, exactly who deficiency any time in addition to methods to keep up while using the vogue movements, will automatically possibly be within the hook on the subject of the modern rage from the vogue marketplace.
avatar
Chanel outlet 10/02/2014 20:42:19
Another cautious as well as the simplest technique to obtain real one is purchasing from <a href="http://www.fashionreplicas.co.uk">replica handbags</a> authorized websites online as you support the preference to charge them should they present any counterfeit auction.Overall,through on these steps you possibly can effortlessly avoid purchasing Lv knockoffs.
avatar
fake Hermes 10/02/2014 20:47:27
The material where it can be made will likely be as near on the Lv as is also possible, and also the buckles and stitching could possibly be somewhat different, but, unless actual cigarettes is next to it, nobody will guess.
avatar
rolex replica uk 02/14/2015 13:22:35
Sanctioned tops for ok keep an eye on side effects is noted just for it will be robust, good and additionally superior quality technology. Breitling is really an accepted clock carrier to aviation enterprise attributable to it will be exquisitely detailed prepared chronometers employed to all the aviators.
avatar
cartier replica 06/07/2015 15:46:36
Pretty good post. I just stumbled upon your blog and wanted to say that I have really enjoyed reading your blog posts.
avatar
Mumbai Escorts 06/17/2015 03:49:23
Find Mumbai Escort or Escorts Mumbai for high profile people, call and get escort service Mumbai through Andy Verma if you are become plan goes to the fun club then you can choose Mumbai escorts service.
avatar
Mumbai Escorts Agency 06/17/2015 03:49:53
Find Mumbai Escort or Escorts Mumbai for high profile people, call and get escort service Mumbai through Andy Verma if you are become plan goes to the fun club then you can choose Mumbai escorts service.
avatar
Escorts Service in Mumbai 06/17/2015 03:50:35
Model Mumbai Escorts Services is known for its lavish life style with rapid economic growth and money windfall for many people Call girls, Escorts Mumbai.
avatar
escorts hyderabad 07/27/2015 06:33:34
hi this is priya services
avatar
escorts in hyderabad 07/27/2015 06:35:02
hi this is priya its a nice blog given the best info thankz for thes blog
1 2 3 4 5 6 7 8 9 10 next Գումար: 95 | Ցուցադրում: 1 - 10

Ձեր մեկնաբանութիւնը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրել նկարում նշուածները

Captcha
  • Ուղարկել ընկերոջ Ուղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0