Home | Առաջին Օրակարգ | Քաղաքացիների կամքի օրինական դրսեւորումը

Քաղաքացիների կամքի օրինական դրսեւորումը

By

 

Զարեհ Աճեմեան

Օրէնքը ընդհանրապէս կոչուած է քաղաքացիների պարտականութիւնների ու իրաւունքների սահմանը բնորոշելու համար: Օրէնքը պէտք է զերծ լինի անձնական ու ճաշակային վերծանումներից: Այն ինչ վերաբերում է քաղաքի գեղեցկութեան ու բարեզարդմանը իր էութեամբ չի կարող զերծ մնալ անհատների ճաշակի ազդեցութիւնից, բայց եւ այնպէս պէտք է ենթակայ լինի որոշակի օրինաչափութեան:   

Ինչպէս շատ ուրիշ քաղաքներ Գլենդէյլի քաղաքապետարանում եւս աշխատում է Նախագծերի Վերատեսութեան Մարմինը (Design Review Board),  որտեղ է հիմնականում որոշւում քաղաքի բոլոր նախագծերի արտաքին տեսքի յարմարութիւնը քաղաքի միջավայրի եւ ընդհանուր կառուցուածքի հետ:

Համաձայն քաղաքի կանոնագրութեան, Նախագծերի Վերատեսութեան Մարմինը կազմուած է առնուազն մէկ հինգ հոգանոց խմբից, որի անդամները նշանակւում են քաղաքային խորհրդի մեծամասնութեան քուէով եւ նշանակւում են չորս տարուայ ժամանակաշրջանի համար անվճար կարգավիճակով:  Կազմի անդամների վերընտրութիւնը սահմանափակուած է իրենց առաջադրող Քաղաքային Խորհրդի անդամի նստաշրջանով: Նոյն կանոնադրութեան համաձայն նշեալ մարմնի անդամներից առնուազն մէկը պէտք է մասնագիտութեամբ ճարտարագէտ լինի իսկ միւսների պարագային բաւական է, որ աշխատանքով կամ փորձառութեամբ ծանօթ լինեն ճարտարագիտական ասպարէզ ոլորտներին: Մարմնի անդամները իրենց անդամակցութեան ժամանակահատուածում պէտք է Գլենդէյլում գրանցուած քուէարկող քաղաքացիներ լինեն: Ներկայում Գլենդէյլի քաղաքապետարանում աշխատում են երկու Նախագծերի Վերատեսութեան Մարմիններ:

Քաղաքացիներից շատերի համար երբեմն զարմանալի է թւում նշեալ մարմնի կողմից կատարուած միջամտութիւնները առաջարկուող նախագծերի կամ յատկապէս եղած բնակարանների մէջ փոփոխութիւններ մտցնողների ցանկութիւնները սահմանափակելու ուղղութեամբ: Միւս կողմից քաղաքի մի շարք այլ քաղաքացիների կարծիքով վերջին տարիներում քաղաքը կորցրել է իր աւանդական տեսքը եւ ամեն օր աւելի է հեռանում իր նախատիպից:

Րոզմոյնէ թաղամասի բնակիչները վերջերս աշխատանքներ ձեռնարկեցին, որպէսզի իրենց թաղամասը քաղաքապետարանի կողմից  ճանաչուի իբրեւ պատմական արժէք ներկայացնող թաղամաս: Բնական է, որ նման բան իրականալու պարագային քաղաքապետարանը առաւել խստութեամբ է վերաբերուելու այն տանտէրերի նկատմամբ, որոնք պիտի ցանկանան որոշ փոփոխութիւններ մտցնել իրենց տների մէջ: Այդ փոփոխութիւնները կարող են լինել տունը ընդարձակելու կամ տան արտաքինի հետ կապուած նորոգութիւններ ինչպիսին են պատուհանների փոփոխութիւնը:Հետաքրքրականն այն է, որ թաղամասի 50 տոկոս բնակիչները համաձայնել են այդ դիմումին եւ ստորագրել են առաջարկութիւնը: Թւում է թէ Գլենդէյլի հին տեսքը պահելու համար քաղաքացիներից շատերն են մտահոգ:

 Վերջապէս նոյն քաղաքացիներն են ընտրում քաղաքային խորհրդի անդամներին, որոնք իրենց հերթին նշանակում են Նախագծերի Վերատեսութեան Մարմնի անդամներին, որոնք են հիմնականում հաստատում կամ մերժում այս կամ այն նախագիծը:
Փաստօրէն Նախագծերի Վերատեսութեան Մարմնի ճամբով օրինականացուած է ոչ միայն մարմնի անդամների ճաշակային ազդեցութիւնները քաղաքի տեսքի եւ կազմուածքի վրայ այլ նաեւ քաղաքի ընտրողների մեծամասնութեան թելադրած ընդհանուր ուղղութիւնը:

Subscribe to comments feed Մեկնաբանութիւններ (36 posted)

avatar
evening dresses uk 04/09/2013 19:45:58
It doesn't specifically ought to be the wedding party and also an identical affair to be able to use elegant clothes. It is possible to use that on the casual nighttime affair and even on another elegant function.
avatar
DIHERBAL.COM Online shop Diherbal menawarkan macam-macam alamiah berkualitas dengan tujuan untuk membantu meningkatkan kualitas kesehatan tubuh Anda. Situs Kesehatan Diherbal merupakan salah satu yang menjual obat obatan herbal bermutu dan berkualitas yang terpercaya di tanah air.
avatar
AMAZON PLUS adalah obat alami dengan komposisi bahan baku herbal yang pas, tepat dan mengandung banyak khasiat untuk tubuh anda.
avatar
AMAZON PLUS adalah obat alami dengan komposisi bahan baku herbal yang pas, tepat dan mengandung banyak khasiat untuk tubuh anda.
avatar
hermes replica 05/25/2014 19:13:54
As you opt for the container, on the liner to be composed of the best superior for synthetic leather, as well as being quite very soft to touch.
avatar
Fats 08/19/2014 08:43:57
A pllnsiagey rational answer. Good to hear from you.
avatar
Shirley 08/19/2014 10:46:17
That's a brilliant answer to an insnerttieg question
avatar
Trish 08/19/2014 14:39:48
Hot damn, lonkoig pretty useful buddy.
avatar
Cady 08/19/2014 15:24:16
God, I feel like I shloud be takin notes! Great work
avatar
Kailan 08/19/2014 18:22:29
Inimfoatron is power and now I'm a !@#$ing dictator.
avatar
Lily 08/20/2014 19:04:38
You have more useful info than the British had colonies <a href="http://gcrluu.com">prIe-WWI.</a>
avatar
Vina 08/20/2014 19:08:53
I'm quite pleased with the <a href="http://exqpjqmt.com">inatomfoirn</a> in this one. TY!
avatar
Lisa 08/20/2014 19:35:11
Well I guess I don't have to spend the weekend <a href="http://fiaksbmlq.com">fiirugng</a> this one out!
1 2 3 4 next Գումար: 33 | Ցուցադրում: 1 - 10

Ձեր մեկնաբանութիւնը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրել նկարում նշուածները

Captcha
  • Ուղարկել ընկերոջ Ուղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0