|
||||||||||||||
|
ՅՈՒՆՈՒԱՐ 2010 ԱՌԱՋԻՆ ՕՐԱԿԱՐԳ Պատրաստ, բնութեան առջեւ Զարեհ Աճեմեան Անձրեւները յետաձգեցին նաեւ Օրակարգի հրատարակութիւնը: Առանց անձրեւների թերթը տպագրուելու էր աւելի շուտ: Անձրեւների պատճառած հոսանքի անջատումը Բրբանքում եւ անձրեւների պատճառով քանի ժամ խափան-ուած ինտերնետային կապը եւ տեխնիկական մի երկու հարցեր կապուած հայերէն տառատեսակների ու համակարգ-չային տողադարձի հետ պատճառ դարձան, որ մեր նախատեսած թուականից մէկ շաբաթ ուշացումով հրապարակենք 2010-ի առաջին համարը: Երկնային բարիք համարուող անձրեւը կարող է մեր առօրեայ կեանքը խախտող ու խանգարող ազդակի վերածուել եթէ նախապատրաստուած չլինենք նման իրավիճակների համար: Մեր արդի կեանքի կախուածութիւնը, յատկապէս տեխ-նոլոգիական սարքաւորումներից, պատճառ է դառնում, որ ցանկացած խանգարում այդ համակարգում խափանի մեր առօրեայ կեանքի ընթացքը: Արդիական կեանքի հետեւանքներից մէկը նաեւ այն է, որ բնական աղէտների հետեւանքով առաջացած իրավիճակնե-րի ժամանակ, ոչ միայն եւ անպայման տուժում են մարդկային կեանքերը, այլ նաեւ եւ յաճախ առօրեայ կեանքի բոլոը բնագաւառները ազդւում ու խափանւում են: Էլեկտրական հոսանքի, համացանցի, բջջային հեռախօսի ցանցի կամ մին-չեւ անգամ ազատուղիների երթեւեկութեան խանգարումը կարող է շատ խոր հետեւանքներ ունենալ իւրաքանչիւրիս կեանքի տարբեր ասպարէզներում: Հետաքրքրականն այն է, որ տեխնոլոգիական զարգացումները, որոնք մեզ պէտք է ձերբազատեն բնութեան ուժերի գերիշխանութիւնից, մեզ նոր կախուածութեան իրավիճակների առջեւ դնելով, մի տեսակ առաւել խոցելի են դարձրել մեզ բնութեան ուժերի առջեւ: Վերջին անձրեւների հետեւանքով Գլենդէյլում արձակուեցին մի շարք դպրոցներ եւ ժամանակաւորապէս խան-գարուեցին որոշ հաղորդակցական միջոցները: Շնորհիւ քաղաքի ճարտարապետական կառուցուածքին եւ քաղաքապե-տարանի Հանրային Ծառայութիւնների Բաժամունքի ջանքերին, նուազագոյնի է իջնում անձրեւի թողած հետեւանքները, իսկ եթէ պատահի այնպէս, որ մայր բնութիւնր աւելի ուժգին թափով հարուածի մեզ, արդեօ՞ք բաւարար չափով նախա-պատրաստուած ենք մեր առօրեան գեթ քանի օրերով շարունակելու համար: Առանց էլեկտրականութեան ու ինտերնետի, առանց էլեկտրոնիկ քրեդիթ եւ դէբիթ քարտերի եւ առանց բջջային ու լարային հեռախօսների, գոյատեւելն անհնար չէ, բայց երբեմն մի քիչ կանխիկ դրամ, մի ձեռքի լոյս, քանի հատ մոմ եւ լուցկի, բատրիով աշխատող ռադիո կամ մի քանի պահածոներ ու խմելու ջուրը երկար ճամբայ կարող են կտրել: Անսպասելի կարգավիճակների համար պատրաստուածութիւնը ոչ թէ խոհեմութիւն, այլ անխուսափելի հարկադրանքն է արդիական կեանքի: |
Latest Issue: Issue No. 51 January 2010
|
|
||||||||||||
|
© 2010, Oragark News & Publishing. All Rights Reserved.
|
||||||||||||||